Ճամփորդություն Բուսաբանական այգի

Նոյեմբերի 10-ին մենք՝ բնագիտության և հայրենագիտության ընտրության խմբերի սովորողներով այցելեցինք Բուսաբանական այգի։ Այստեղ կան բազմաթիվ տեսակի բույսեր և ծառեր։ Բուսաբանական այգին գտնվում է Երևանի Ավան վարչական շրջանում։ Այն հիմնադրվել է 1935 թվականի և զբաղեցնում է 80 հա։ Երևանի Բուսաբանական այգում ներկայացված են 1100 բուսատեսակ, որոնց մեջ կան նաև մի շարք հազվագյուտ և անհետացող բուսատեսակներ։ 

Երբ մենք արդեն հասանք այնտեղ, մենք բաժանվեցինք երկու խմբի։ Չորրորդ դասարանցիները ընկեր Սոնայի հետ գնավին, իսկ հինգերորդցիները՝ ընկեր Շուշանի հետ։ Սկզբից մենք գնացինք ջերմոց և այնտեղ տեսանք շատ բույսեր։ Հետո մենք գնացինք թանգարան, որտեղ ներկայացված էին ծառերի և տերևների շատ հին հետքեր։ Այստեղ մենք տեսանք նաև հին ժամանակաշրջանների կենդանիների մնացորդներ, ատամներ, ոսկորներ։ Առանձին տաղավարով ներկայացված էին Հայաստանի բնական քարերը։

Մեր այցելության մասին պատրաստել եմ փոքրիկ տեսաֆիլմ։

https://youtu.be/mVQDuY7N7zU

«Իմ դպրոցի հրաշալիքները»

Ես սովորում եմ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում։ Ընդունվել եմ 5 տարեկանների խումբ և հիմա արդեն 4-րդ դասարանում եմ։ Այս դպրոցը շատ եմ հավանում և հիմա կնշեմ իմ դպրոցի 7 հրաշալիքները։
1․ Այստեղ աշխատում ենք համակարգիչներով։
2․ Շատ ենք ճամփորդում։
3․ Դպրոցում ունենք մեծ լողավազան։
4․ Դպրոցի տարածքում ունենք մեծ ագարակ՝ տարբեր կենդանիներով ու թռչուններով, նույնիսկ սիրամարգ կա։
5․ Ընտրությամբ ուսոցում, որի շրջանակում կարողց ենք ընտրել մեր սիրելի առարկաներից մեկը և ավելի շատ զբաղվենք դրանով։
6․ Կրթահամալիրի տարածքում ունենք մեծ այգի, որտեղ կան նաև շատ պտղատու ծառեր։
7․ Իմ ընկերները և ուսուցիչները։

Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի քանդակի դպրոցը հրավիրում է | «Մխիթար  Սեբաստացի» կրթահամալիր

Ուղղանկյան և քառակուսու պարագիծ ու մակերես

  1. Գտի՛ր քառակուսու մակերեսը և պարագիծը՝ իմանալով, որ նրա կողմի երկարությունը 5 դմ է։
    P=5X4 = 20 դմ
    S=5X5 = 25 քառ․ դմ
  2. Քառակուսու պարագիծը 28 դմ է։ Գտի՛ր քառակուսու կողմը։
    P=28:4= 7 դմ
  3. Քառակուսու մակերեսը 49 քառակաուսի մետր է։ Գտի՛ր քառակուսու կողմը։
    49:7=7
  4. Հաշվի՛ր 25 սմ և 11 սմ  կողմերով ուղղանկյան պարագիծն ու մակերեսը:
    P=25×2+11×2=72սմ
    S=25×11=275 քառ․ սմ
  5. Հաշվիր ուղղանկյան պարագիծը, եթե հայտնի է, որ նրա լայնության և երկարության գումարը 14 սմ է։
    P=14×2=28 սմ
  6. Հաշվիր ուղղանկյան պարագիծը, եթե հայտնի է, որ նրա լայնության և երկարության գումարը 32 դմ է։
    P=32×2=64 դմ
  7. Ուղղանկյան լայնությունը 8 սմ է, իսկ երկարությունը 2 սմ-ով մեծ է լայնությունից։ Գտնել ուղղանկյան պարագիծը և մակերեսը։
    1)8+2=10
    2)P=10×2+8×2=36 սմ
    S=8×10=80 քառ․ սմ
  8. Հաշվի՛ր 3 դմ, 4 դմ  և 5 դմ կողմերով եռանկյան պարագիծը։
    3+4+5=12 դմ
  9. Հաշվի՛ր 15 սմ, 14 սմ, 16 սմ և 17 սմ կողմերով քառանկյան պարագիծը։
    15 + 14 + 16 + 17=62
  10. Սիրելի սովորողներ, այժմ ինքներդ կազմեք նմանատիպ առաջադրանքներ:

    1․ Հաշվի՛ր քառակուսու պարագիծը, եթե հայտնի է, որ նրա մակերեսը 36 քառ․ սմ է։

    36=6×6
    P=6+6+6+6=24 սմ

    2․ Հաշվի՛ր ուղղանկյան մակերեսը, եթե հայտնի է, որ նրա լայնությունը 14 սմ է, իսկ երկարությունը՝ 6 սմ-ով ավել։

    14+6=20
    S=14×20=280 քառ․ սմ

    3․ Հաշվի՛ր եռանկյան պարագիծը, որի կողմերը 8 սմ, 9 սմ և 12 սմ է։

    P=8+9+12=29 սմ
  11. Գործնական աշխատանք․

Մեր հյուրասենյակի հատակը ուղղանկյունաձև է։ Հյուրասենյակի հատակի լայնությունը հավասար է 350 սմ է, իսկ երկարությունը՝ 610 սմ։

S=350×610=21,35 քառ․մ

P= (350+2) + (610X2) = 1920 սմ= 19․2 մ

Ավ․ Իսահակյան «Եղնիկը»

  1. Դո՛ւրս գրիր անծանոթ բառերը և բառարանի օգնությամբ բացատրի՛ր:
    անտառուտ-անտառներով ծածկված
    մակաղած – իրար գլուխ հավաքած
    խարտյաշ – ոսկեգույն դեղին
    անդուլ – անդադար
    շնկշնկան – խշխշացող
    անսանձ – անզուսպ, կատաղի
    սարսուռ- դող
    հուժկու – շատ ուժեղ
    ոստում – ցատկ
  2. Նկարագրի՛ր եղնիկին:
    Եղնիկը մատաղ ու խարտյաշ էր, խորունկ, սև ու ջինջ աչքերով, որ ծածկվում էին երկայն, նուրբ թարթիչների տակ:
  3. Դո՛ւրս գրիր պատմվածքի ամենահուզիչ հատվածը:
    Եղնիկը թեև այնպես ընտելացել էր մեզ, սովորել էր մեր տանն ու դռանը, բայց մեկ-մեկ մեզնից թաքուն բարձրանում էր այս պատշգամբը և ուշագրավ, լռիկ նայում էր հեռու` անտառներով փաթաթված սարերին. ականջները լարած խորասույզ լսում էր անտառների խուլ ու անդուլ շառաչը, որ երբեմն ուժեղանում էր, երբեմն բարականում` նայելով հովերի թափին: Նայում էր նա այնպե՜ս անթարթ և այնպե՜ս ինքնամոռաց, որ երբ պատահում էր բարձրանում էի պատշգամբը, ինձ բավական միջոց չէր նկատում և երբ հանկարծ ուշքի էր գալիս` նետի պես ծլկվում էր մոտիցս…
  4. Ո՞րն է այս պատմվածքի հիմնական իմաստը:
    Որքան էլ վայրի կենդանին ընտելանա մարդուն, սովորի նրա հետ ապրել, ուտել-քնել, միևնույն է, նա ձգտելու է դեպի անտառ։ Բնության կանչը ուժեղ է, և դա նշանակում է, որ վայրի կենդանին պետք է մնա այն միջավայրում, որտեղ նա ծնվել և ապրել է։
  5. Դո՛ւրս գրիր աշունը պատկերող հատվածը:
    Այսպես սկսեց ընկերս աշնանային մի երեկո, երբ նստած միասին նրա պատշգամբում, հիացած նայում էինք հեքիաթական վերջալույսով վարվռուն սարերին, որոնց վրա մակաղած հոտերի նման մեղմորեն հանգչում էին ոսկեգեղմ անտառները:
  6. Ըստ քեզ ինչո՞ւ եղնիկը հեռացավ անտառ:
    Եղնիկը հեռացավ անտառ, որովհետև ուզում էր բնության մեջ լինել, իրեն հարազատ սարերի վրա, իր մայրիկի ու հայրիկի հետ։
  7. Ի՞նչ ես կարծում՝ եղնիկը հե՞շտ կհարմարվի վայրի բնության մեջ։ Պատասխանդ հիմնավորիր։
    Այո, կարծում եմ, որ եղնիկը շատ հեշտ կհարմարվի վայրի բնությանը, որովհետև նա այնտեղ է ծնվել ու ապրել։