Երջանիկ խրճիթը

1.Դո՛ւրս գրիր անծանոթ բառերը և բառարանի օգնությամբ բացատրի՛ր։

թիկնել-հենվել
մացառ-թուփ
եզերք-ջրային տարածության
օջախ-սարքված կրակարան
մտմտալ-մի բանի մասին շատ մտածել
ալևոր-ծեր
չքանալ-Անհետանալ
շավիղ-ճանապարհ
շնորհալի – տաղանդավոր

2.Վերնագրի՛ր առանձնացված մասերը:

1-ին մաս-Հարուստ հայր

2-րդ մաս-Մանկության հիշողություն

3.Ընդգծված բառերը փոխարինի՛ր հոմանիշներով։

շավիղ-ճանապարհ
մանուկ-երեխա
շքեղ-հոյակապ
չքանալ-Անհետանալ
հարուստ-մեծահարուստ
վերջալույս-Մայրամուտ
մարմանդ-խաղխանդ
ալևոր-ծեր

4.Տրված արահայտությունները գրի՛ր մեկ բառով․ թևին տալ-թռչել, ներս ընկնել-մտնել, լաց լինել-լացել, թիկն տալ-հենվել։

5.Դուրս գրիր այն հատվածները, որտեղ երևում է խրճիթի երջանիկ լինելը:

Օջախի մեջ կարմիր կրակը ուրախ-ուրախ թևին է տալիս, պայծառ ու տաք ժպիտով լցնում է երջանիկ խրճիթը:

6.Բնութագրի՛ր տղային։
Տղան շնորհալի էր, գեղեցիկ, խելացի, բայց միշտ տխուր էր։

7.Ո՞րն է պատմվածքի արտահայտած հիմնական իմաստը:

Պատմվածքի իմաստն այն է, որ հարստությունն ու շքեղ կյանքը չեն կարող փոխարինել հարազատ մարդկանց սերը։ Միևնույն է, քեզ ինչ-որ բան կանչելու է դեպի հարազատ տուն, թեկուզ դա խրճիթ լինի։

8.Ի՞նչ ես կարծում, տղան ճի՞շտ վարվեց, երբ թողեց իրեն մեծացրած ծնողներին:
Ես կարծում եմ, որ նա ճիշտ վարվեց, որովհետև ես էլ այդպես կանեի:

9.Ի՞նչ նմանություն ես տեսնում այս ու «Եղնիկը» պատմվածքի միջև։

Ես տեսնում այն նմանությունը, որ նրանք ծնվել են մի տեղ, բայց հետո նրանց վերցրել են և տարել ուրիշ տեղ, նրանք ուրիշ տեղ են մեծացել։ Երկու պատմվածքի հերոսներն էլ հասկանում էին, որ նրանց տունը ուրիշ տեղ է և երկուսն էլ ձգտում էին գնալ հարազատ տուն։ Ու մի օր նրանք գնում գտնում են իրենց հաչազատ տունը։

Ճամփորդություն Մատենադարան

Օրերս այցելեցինք Մեսրոպ Մաշտոցի անվան Մտենադարան, որտեղ պահվում են բազմաթիվ հին ձեռագրեր և փաստաթղթեր, գրքեր։ Այստեղ պահպանվում են շուրջ 23000 ձեռագիր, հմայիլներ, պատառիկներ և 300 000 արխիվային փաստաթուղթ։ Ամեն տարի Մատենադարան այցելում է մոտ 50000 մարդ։

Հայերեն ձեռագիր մատյանների այս ամենախոշոր պահոցն ստեղծվել է 1921 թվականին։ Այն եղել է առաջին գիտահետազոտական հաստատությունը Հայաստանում։ Հիմա Մատենադարանը գրանցված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային հիշողության ցանկում։

Մատենադարանում ես տեսել եմ ամենափոքր և ամենամեծ ձեռագրերը։ Ամենափոքրը կոչվում է «Եկեղեցական տոնացույց», շատ փոքր ու թեթև է, լուցկու տուփի չափ ու կշռում է 19 գրամ։ Ամենամեծ ձեռագիրը կոչվում է «Մշո ճառընտիր» և կշռում է 28 կգ։