Գիտակցության հոսքում


“Արևորդի” բնապահպանական ֆիլմերից ես ընտրել եմ “Գիտակցության հոսքում” ֆիլմը։ Այն պատմում է նրա մասին, թե ինչպես բնական աղետները կարող են ազդել բնության վրա։ Օրինակ, հրդեհները, որ այրում են անտառներ, կենդանիներ։ Բացի աղետներից բնության վրա և ազդում նաև մարդը՝ իր գործունեությամբ։ Օրինակ, ատոմակայանները՝ նրանց արտանետած ծխով և գազով, նավթավերամշակող գործարանները։ Ավտոմեքենաները՝ իրենց արտանետումներով աղտոտում են շրջակա միջավայրը, դրա համար կարևոր է անցնել էլեկտրական մեքենաների։

Առավոտ Հ․ Թում․

  • Սևացրած արտահայտությունները գրեք ձեր բառերով։
    Հավը խոսեց երեք բերան-Աքաղաղը երեք անգամ ծուղրուղու կանչեց
    Խավարն անցավ գիշերային-Գիշերը անցավ
    Աշխարհ լցվեց լուսն ու բարին-լույսը բացվեց
    Ժիր մըշակի երգը հանդում-գյուղացու երգը դաշտում

  • Բանաստեղծությունից դուրս գրեք երկվանկանի 5 բառ /վանկերը հաշվեք բառերի ուղիղ ձևերից/։
    խո-սեց
    ե-րեք
    բե-րան
    հե-ռու
    բաց-վեց
  • Փորձեք ձեր բառերով նկարագրել գյուղի լուսաբացը։
    Գյուղի լուսաբացի արևը սիրուն կարմիր է, աշխարհը լցվում է լույսով ու բարությամբ, իսկ գյուղացին լավ տրամադրությամբ գնում է դաշտ։
  • Ինչո՞վ է գյուղի լուսաբացը տարբերվում քաղաքի լուսաբացից։
    Գյուղում լուսաբացին կանչում է աքաղաղը, և լույսը բացվելուց հետո մարդիկ գնում են հանդը հնձելու կամ անասուններին տանում են արածացնելու։
  • Օրվա ո՞ր ժամն եք ավելի շատ սիրում, պատճառաբանեք ձեր պատասխանը։
    Սիրում եմ ցերեկը, որովհետև այդ ժամանակ ընկերներիս հետ խաղում եմ ու լավ ժամանակ եմ անցկացնում։
  • Բանաստեղծության մեջ հանդիպող այս բառերի հականիշները գրեք՝ քնած, բացվել, խավար, լցնել, բարի, աղմուկ, պայծառ։

    քնած – արթուն
    բացվել – փակվել
    խավար – պայծառ
    լցնել – դատարկել
    բարի – չար
    աղմուկ – լռություն
    պայծառ – խավար