Մայրենիի Ելք Ստուգատես (Բաժին 2 Ուսումնառության 5 տարիներ)


Ես հաճախում եմ Արևմտյան դպրոց-պարտեզում 5 տարեկանից։
Դպրոց-պարտեզում իմ ամենասիրած ուսումնական շրջանը 2-րդն է, և ես կյանքում չեմ մոռանա Դավիթին՝ իմ մոտիկ ընկերոջը, որովհետև ես ամեն դասին նրա հետ եմ նստում։
Ես դպրոցից իմ հետ տանում եմ ընկերներ, գիտելիք, ծիծաղ, ինքնապաշտապանության գիտելիքներ և ուրախ ժամանակ։
4-5-րդ դասարաններում կա գնահատում, 5-րդ դասարանում մաթեմաթիկան գումարում և հանում չի լինելու կլինի կոտորակներ, խառը թվեր և այլ։ Կլինեն լեզվական աշխատանքներ և լավ կլինի ավելի ուշադիր լինել դասի վերաբյալ։
Ես հիմնականում ծաղիկներ էի տինկում և խնամում։
Ես սարքեցի փոքր տեսանյութ Արևմտյան դպրոցի մասին։ Տեսանյութի լինքը՝ Այստեղ։
Ալեքսանդրը Արևտյան դպրոց —պարտեզ է ընդունվել 5 տարեկանից: Սակայն 2020 թ. աշխարհին վրա հասած կորոնավիրուսի պատճառով առաջին ուսումնական տարին ավարտեց օնլայն: Սեպտեմբերին մեծ ոգևորոությամբ գնաց միանգամից երկրորդ դասարան: Այստեղ Ալեքսանդրը ձեռք է բերել իր լավագույն ընկերներին, ում հետ անցել է ոչ միայն դպրոցական հետաքրքիր առօրյա, այլ նաև բազմաթիվ ճամփորդությունների է գնացել: Ուսումնառության այս առաջին օղակում սովորողը բազմակողմանի գիտելիք է ստանում: Մանկավարժական կոլեկտիվը չի կաղապարում սովորողին՝ թույլ տալով նրան ընտրություն կատարել և լրացուցիչ ուսումնասիրել ցանկացած բնագավառ, զբաղվել նախընտրած գործունեությամբ: Ուզում եմ շնորհակալություն հայտնել Արևմտյանի դասավանդողներին և տնօրենին այս 5 տարիների աշխատանքի համար և ուժ ու համբերություն մաղթել հաջորդ սերունդներին կրթելու գործում:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *