Փաստեր ձիու մասին

  1. Ձիուն առաջին անգամ ընտելացրել են Արևելքում, Ք.Ա. 5-րդ հազարամյակում, մինչ այդ նրանց որսում էին մորթու եւ մսի համար:
    2․Գոյություն ունի ձիու 160 ցեղատեսակ, որոնց մեջ ամենամաքուրը համարվում է արաբականը:
    3․Ձիու ամենաերկար անվանումը պերուական միցրան հնդկացիների մոտ է. «օկվիլա ուպարա կլամարու կոալու նակլա նատա», ինչը բառացի նշանակում է «Ծովից եկած սպիտակ մարդու ճաղատ գուանակո»
    4․իսկ ամենակարճը մոնղոլների մոտ է՝ «ուկ»:

    Արցախյան ձին համարվում է Հայկական լեռնաշխարհի հպարտությունը, ամենագեղեցիկ, ամենաազնիվ և ամենասլացիկ ցեղատեսակը: Արցախյան նժույգը ստեղծվել է դարերի ընթացքում (սկսած 12-13-րդ դարերի կեսերից), Արցախի մելիքների կողմից տեղական ձիու երկարատև ու նպատակասլաց սելեկցիայի միջոցով: Իր չափերով չի գերազանցում 150 սանտիմետրը: Ունի լավ զարգացած մկաններ, ուժեղ ոտքեր, լայն կրծքավանդակ և կրակե աչքեր:

Карабахская Лошадь — Хочу в Армению
Արցախյան նժույգ

Ճամբարային շաբաթ 3


Երկուշաբթի մենք հանդիպեցինք ընկեր Միքայելի հետ, ով մեզ օգնեց աշխատել CupCut ծրագրով։ Մենք պատրաստեցինք մոնտաժային տեսանյութեր։

Երեքշաբթի օրը նույնպես հետաքրքիր անցավ․ մենք խաղացինք, մարզվեցինք։

Չորեքշաբթի մենք գնացինք ուսումնական ագարակ՝ ձի քշելու։ Մեր ագարակում կա միքանի ձի։ Ես նրանցից հիշում եմ՝ Մաշա, Խըզ-բըզ, Գենիռալ։ Մենք ընտրեցինք Մաշային և տարանք, որ քշենք։ Ես և իմ ընկերը՝ Դավիթ Գևորգյանը, միասին ենք ձի քշել։ Վերջում մենք բոլորս սանրեցինք Մաշային՝ այդպես շնորհակալություն հայտնելով նրան։ Մաշան շատ բարի է, խելոք ու հանգիստ է։

Ագարակ այցելության մասին տեսանյութն՝ այստեղ։

Իսկ հինգշաբթի և ուրբաթ ես չեմ գնացել դպրոց, որովհետև վատառողջ էի։

Ճամբարային շաբաթ 2

Այս շաբաթ մենք արեցինք շատ հետաքրքիր բաներ։ Երկուշաբթի մենք գնացինք Միջին դպրոցի տեխոլոգիայի սրահ, այնտեղ մենք աշխատել էնք կավով։  Ընկեր Թագուհին մեզ պատմեց Մարտիրոս Սարյանի նկարների մասին։ Օրվա երկրորդ կեսին մեզ հյուր եկան Ավագ դպրոցի սովորողները և մեզ սովրեցրեցին «Տալտալա» պարը։
Հաջորդ օրը մենք Մարտիրոս Սարյանի մասին խաղ-վիկտորինաներ ենք ստեղծել և տարբեր խաղեր խաղացել։

Հունվարի 18 մենք գնացինք Մ․ Սարյանի տուն-թանգարան։ Ահա իմ պատումը մեր ճամփորդության մասին։

Հաջորդ օրը մենք դպրոց տարանք լեգոներ և հետաքրքիր առարկաներ սարքեցինք, մասնակցել ենք բնագիտատեխնիկական ֆլեշմոբին և մարմնամարզական մրցույթներին։ Իսկ ուրբաթ օրը զբաղված էինք սեղանի խաղերով։ Նաև մասնակցել ենք Դիջիթեք 2023 ստուգատեսին, սովորել CupCut մոնտաժային ծրագիը։

Ճամբարային շաբաթ 1


Ճամբարային առաջին օրերին մենք ծանոթացել ենք հայկական ազգային տարազին, վերհիշել ազգագրական երգերն ու պարերը։

Մենք նաև Quizizz ծրագրի օգնությամբ կազմել ենք Ամանորյա հետաքրքիր խաղեր։ Ահա իմ աշխատանքը։

Մաթեմատիկաների ջոկատի հետ մասնակցել ենք Դիջիթեք 2023-ին, կազմել ենք ուսումնական խաղեր։

Մյուս շաբաթ պետք է գնանք գեղանկարիչ Մարտիրոս Սարյանի տուն-թանգարան։ Դրա համար կատարել եմ հետազոտական աշխատանք։

Հայկական տարազ

Հայկական տարազի մեջ կա Երկրի չորս տարրերի` հողի, ջրի, օդի և կրակի գույները (սև, կարմիր կապույտ և սպիտակ)

14-րդ դարի հայ փիլիսոփա Գրիգոր Տաթևացու վկայությամբ, արտահայտում են հողի սևությունը, ջրի սպիտակությունը, օդի կարմիրը և հրո դեղինը։ Ծիրանին խորհրդանշում է խոհեմություն և ողջախոհություն, կարմիրը՝ արիություն և մարտիրոսություն, կապույտը՝ երկնավոր արդարություն, սպիտակը՝ մաքրություն։ Տարազների կատարման եղանակների ինչ-որ: