Հարցազրույց ճամփորդությունների մասին

1․ Սիրո՞ւմ ես ճամփորդել։
2․ Ո՞րն է քո ամենասիրած ճամփորդությունը։
3․ Ի՞նչ ես վերցնում քո հետ ճամփորդության համար։
4․ Որտե՞ղ ես գնացել։
5․ Եղե՞լ ես Արատեսում, ինչո՞վ եք այնտեղ զբաղվել։
6․ Ո՞ւմ հետ ես դու ճամփորդել։
7․ Գնացե՞լ ես Գեղասահքի դպրոց, կարողացե՞լ ես սահել։
8․ Ո՞ր թանգարանում ես եղել և ո՞րն ես ամենաշատը հավանել։
9․ Եռօրյա ճամբար էլ որտե՞ղ կուզեիր գնալ։
10․ Ի՞նչ տպավորություններով ես վերադառնում ճամփորդություններից։


https://youtu.be/GJ-KlodSxZ4

Հարցաշար

Հրապարակիր մայրենիիդ բաժնի հղումը, գրիր, թե սեպտեմբերից մինչև այսօր քանի նյութ ես հրապարակել այդ բաժնում։ Ես սեպտեմբերից մինչ այսօր 115 նյութ եմ հրապարակել։

Ներկայացրու մայրենիի դասընթացին իրականացված քեզ համար ամենահետաքրքիր նախագիծը, հրապարակիր դրա ընթացքում քո ամենահաջողված նյութը։ Իմ մայրենիի դասընթացքի ամենահետաքրքիր նախագիծը “Սեբաստացիական հանելուկներ” է։ Նախագծի հղումը՛ այստեղ

Մայրենիի դասընթացին իրականացված ուսումնական պարապմունքների ձևերից ամենից շատ քեզ ո՞րն է դուր գալիս՝ տեքստի հետ առաջադրանքներ, բանաստեղծությունների ընթերցում-քննարկում, լեզվական աշխատանքներ, ընթերցանություն, աշխատանք գիրք-տետրով, ուսումնական խաղեր, ստեղծագործական աշխատանքներ․․․3-4 նախադասությամբ պատմիր մայրենիի դասընթացի մասին, փորձիր գնահատել դրա առավելությունները, թերությունները։ Ինձ ամենաշատը դուր է գալիս լեզվական աշխատանքը, որովհետև այնտեղ մենք սովորում ենք ճիշտ գրել և նրանք կարճ են, բայց կան հեշտ և դժվար աշխատանքներ։

Տեսանյութով ներկայացրու այս տարի սովորած բանաստեղծություններից մեկը, որն ամենից շատ ես հավանել։ Ես այս տարի սովորել եմ Վահան Տերյանի “Աշուն” բանաստեղծությունը։ Այդ բանաստեղծությունը աշունի մասին է։

Ո՞ր հեղինակների ստեղծագործություններն ենք այս տարի կարդացել, կա մի բան, որ հատուկ հիշել ես նրանց սեղծագործություններից և կարևոր է քեզ համար։ Մենք այս տարի կարդացել ենք Հ․ Թումանյան, Վիլյամ Սարոյան, Ջանի Ռոդարի, Ավետիկ Իսահակյան, Վահան Տերյան, Համո Սահյան, Դոնալդ Բիսեթ

Եթե փորձենք գույն տալ այս տարվա մայրենիի քո դասրեին, ինչ գույն կընտրես։
Եթե փորձենք գույն տալ ես կընտրեի կապույտ գույնը։

Մայրենիի դասընթացը գնահատիր քեզ օգտակար լինելու տեսակետից։ Քանի՞ միավոր կտաս։
Մայրենիի դասընթացը անցնում է հետաքրքիր 3 միավոր, մայրենիի դասընթացի ժամանակ մենք սովորում ենք շատ բաներ 3 միավոր, մայրենիի դասընթացը զարգացնում է մեր խորսքը ու միտքը 4 միավոր։ Ես կդնեի 10/10
Ի՞նչ ակնկալիքներ ունեիր կամ ի՞նչ կուզեիր, որ լիներ մայրենիի դասընթացին, որ չի եղել։
Ես կուզեի, որ մենք նայեինք ֆիլմեր և մուլտֆիլմեր Հայաստանի մասին։

5-րդ դասարանում ինչպե՞ս կցանկանաս, որ քո մայրենիի դասընթացը կազմակերպվի։ Առնվազն 5 նախադասությամբ պատմիր։

5-րդ դասարանում կուզեի ավելի շատ ընթերցել հայ հեղինակների ստեղծագործությունները, քննարկել։ Նաև ուզում եմ, որ նայենք ֆիլմեր և մուլտֆիլմեր Հայաստանի մասին։

Մայրենիի ստուգատես 11/5/2023

 «Բարեկենդան» հեքիաթը՝ դրանում օգտագործելով հետևյալ բառերը՝ թամբ, դուռ, խելք, հնարամիտ, լվացքի մեքենա։ Պատմությունը վերջում տեսագրիր և հրապարակիր բլոգումդ։

Մի կին ու ամուսին էին ապրում։ Նրանք շատ էին վիճում, բայց մի անգամ երբ մարդը թամբը լվացքի մեքենայի մեջ էր դնում, կնիկը եկավ և դուռը փակեց ու միացրեց լվացքի մեքենան։
Մարդը ասաց․
Խելքդ գլխո՞ւմդ է։
Կինը պատասխանեց․
-Գլխումս է, իսկ քոնը՞, -հարցրեց կինը։

Մարդը ջղայնացավ, բայց կինը հնարամիտ վազեց պատշգամբ և քցեց բրինձն և յուղը պատահական մի մարդուն, բայց դրանից առաջ նա գոռաց․ “Դու բարեկենդանն ե՞ս” և պատահական անցորդը ասաց՝ “այո”։
Հետո պատահական անցորդը վազեց կնգա ամուսնու ձիու մոտ, նստեց վրեն և գնաց հեռու-հեռու։
Մարդը վազեց նրա հետևից, բայց նրա ձին չկար, որովհետև պատահական անցորդը տարավ նրան։ Հետո նա տեսնում է ուրիշ մարդուն և հարցնում՝ տեսել է նա մի մարդուն՝ յուղով և բրնձով։ Նա էլ պատասխանում է “հա, բայց առանց ձի”։ Հետո մարդը հասկանում է, որ դա հենց նա է և հարցնում է՝ կարելի՞ է վերցնել ձիուն։

Այդ մարդը ասաց․ -Ոչ, որովհետև մինչև իմ ձին 1-2-3-4 անի, նա արագ 1-2, 1-2, 1-2 կանի ու կգնա։
Մարդը հասկանում է և վազում է նրա ցույց տված կողմը։ Բայց հենց նա էր այն մարդը, որին իր կինը տվել էր բրինձը ու յուղը։ Նա թաքցրել էր յուղն ու բրինձը ձիու հետևը, որն այդ մարդունն էր, իսկ մարդը գնաց և չգտավ ո՛չ իր ձիուն, ո՛չ էլ այն մարդուն, որը վերցրել էր յուղն ու բրինձը։



Ելք ստուգատես 8/5/2023


Ա․
 աղվեսի անունից

Մի անգամ, երբ ես վազում էի անտառում ես իմ պոչը թողեցի թակարդում և միտք արեցի, թե ոնց եմ ապրելու աշխարհում այդպես խայտառակված: Եվ ես որոշեցի մյուս աղվեսներին էլ համոզեմ, որ ձեռք քաշեն իրենց պոչերից: Ես բոլոր աղվեսներին հավաքեցի և սկսեցի նրանց գլխին քարոզ կարդալ, որ կտրեն իրենց պոչերը, նախ` որովհետև գեղեցիկ չեն, և երկրորդ` ավելորդ բեռ են: Բայց մի աղվես ինձ պատասխանեց. «Է՛, բարեկա՜մս, դու մեզ այդ խորհուրդը չէիր տա, եթե դրանից օգուտ չունենայիր»:

Բ․
 աղվեսի պոչի անունից
Մի անգամ, երբ աղվեսն վազում էր անտառում, աղվեսն թողեց ինձ թակարդում, իսկ ինքը գնաց: Ես վախեցա թե՞ ոնցեմ ափրելու, բայց հետո հասկացա, որ պետք է գնալ այստեղից և մի քանի ժամից հետո ես կարողացա դուրս գալ հետո որսոդը եկավ և վերցրեց ինձ բայց ես ընկա նրա ձեռքից և մնացի այն տեղ, բայց հետո ինձ վերցրեց ուրիշ աղվեսը և կերակրեց ինձ և հիմա ես նրա հետ եմ ապրում։

Գ․ հավաքված աղվեսներից մեկի անունից
Մի անգամ իմ բարեկամ աղվեսը, որը մնացել էր առանց պոչ, որոշեց բոլոր աղվեսներին հավաքել և սկսեց նրանց գլխին քարոզ կարդալ, որ կտրեն իրենց պոչերը, նախ` որովհետև գեղեցիկ չեն, և երկրորդ` ավելորդ բեռ են: Բայց ես նրան պատասխանեցի. «Է՛, բարեկա՜մս, դու մեզ այդ խորհուրդը չէիր տա, եթե դրանից օգուտ չունենայիր»:

Պոչատ աղվեսը

Աղվեսն իր պոչը թողեց թակարդում և միտք արեց, թե ոնց ապրի աշխարհում այդպես խայտառակված: Եվ որոշեց մյուս աղվեսներին էլ համոզել, որ ձեռք քաշեն իրենց պոչերից: Նա բոլոր աղվեսներին հավաքեց ևսկսեց նրանց գլխին քարոզ կարդալ, որ կտրեն իրենց պոչերը, նախ` որովհետև գեղեցիկ չեն, ևերկրորդ` ավելորդ բեռ են: Բայց մի աղվես նրան պատասխանեց. «Է՛, բարեկա՜մս, դու մեզ այդ խորհուրդը չէիր տա, եթե դրանից օգուտ չունենայիր»:

Մայրենիի ստուգատես 2/5/2023

1․ Ա և Բ խմբի բառերով կազմեք զույգեր, ընտրեք դրանցից որևէ մեկը և դարձրեք վերնագիր, դրանով մի հեքիաթ հորինեք և հեքիաթի համար նկար նկարեք։
Ա․ ամաչկոտ, հուզված, հոգնած, լուսավոր, ճաշոտ, քաղցր
Բ․ գլուխ, նապաստակ, աթոռ, կրիա, արջուկ, ժամացույց

Հոգնած նապաստակ
հուզված աթոռ
ամաչկոտ գլուխ
լուսավոր կրիա
ճաշոտ արջյուկ
քաղցր ժամացույց

“Հոգնած նապաստակը”

Ժուկով-ժամանակով կար մի հատ նապաստակը, որը շա՜տ էր սիրում ցատկել։ Բայց մի օր նա հոգնեց ցատկել և նստեց որ հանգստանալ, բայց նապաստակը վախեցավ, որովհետև նրա մոտ գալիս էր որսորդը, բայց նապաստակի բախտը բերեց և նա չտեսավ նրան և գնաց։ Նապաստակը անմիջապես, երբ նա գնաց ցատկելով գնաց նրա բնակը նրա սիրելի երեխաների մոտ և ասաց “Փոքրիկներս ես չկարողացա գտնել գազար։” Երեխաները ուրախացան, որովհետև նրանց մայրիկը երեք ժամ դրսումեր։