Ճամփորդություն դեպի Էրեբունի թանգարան

Մարտի 17 մենք գնացինք Էրեբունի թանգարան Ընկեր Սոնայի և Ընկեր Արմինեի հետ մենք շատ բաների վրա նայեցինք օրնակ՝։ Հին խաչքար, զարթեր, կուժեր և այլն։ Հետո մենք գնացինք երկար աստիճաններով սարի վրա վոր տեղ կա ամրոցը մենք ուզում եինք պեղոտք անել բայց չկարողացանք, որովհետև անձրև էր։ Մենք նաև գնացինք Վարդավար լիճը։
Ինձ շատ դուր եկավ ճամփորդությունը։

Այց կենտրոնական բանկի թանգարան։ Քաղաքային քայլք ճամփորդապատմում

Մարտի 14-ին ընկեր Գրետայի և ընկեր  Սոնայի  հետ  այցելեցինք Երևանի Կենտրոնական բանկի թանգարան։ Երևանի կենտրոնական բանկի  թանգարանը կամ  այցելուների կենտրոնը գտնվում է Անգլիական այգու մոտակայքում՝ ՀՀ, Երևան, Վազգեն Սարգսյան 6 հասցեում: Այնտեղ  մեզ պատմեցին դրամի մասին, սովորեցինք տարբեր կեղծ և իրական դրամները, նաև իմացանք,  որ դրամը տպագրում են Գերմանիաում: Իմացանք, որ թղթադրամը պատրաստում են բամբակից։ Դիտեցին ֆիլմ դրամի մասին, նայեցինք հուշադրամները և շա՜տ հին մետաղադրամներիը: Իմացանք դոլարի, եվրոյի, ռուբլու և դրամի փոխարժեքները  կարող են տատանվել և դա վերահսկվում է Կենտրոնական բանկի կողմից: Ինձ ամենաշատը դուր եկավ մետաղադրամը, որից կա միայն 15 հատ։  Վերջում մեզ նվիրեցին գրիչ, տետր, էջանիշ և կոնֆետ, որի վրա պատկերված էր 100.000 դրամ։ Հետո գնացինք Անգլիական այգի։ Կատարեցինք Կոմիտասի Հոյ նազան  և Էջմիածին պարերգերը, որից  հետո խաղացինք «Աղջիկ փաղցնոցի» ազգային խաղը։  Ինձ շատ դուր եկավ այս ճամփորդությունը:
Կազմեցինք նաև խնդիրներ.
Նախ պարզեցինք, որ  2023 թվականի   մարտի 15-ի դրությամբ. 

 Վաճառք՝ 1 դոլարը  արժեր 392 դրամ: Առք՝  մեկ դոլարը արժեր 385 դրամ:
 Վաճառք՝ 100 ռուբլին 530 դրամ  է:
 Առք՝  100 ռուբլին 480 դրամ  է:

Խնդիր 1․ 2023 թվականի   մարտի 15-ին մեկ դոլարը արժեր 385 դրամ(Առք)։ Քանի՞ դրամ կլինի 30 դոլարը:

Լուծում՝385*30=11550

Խնդիր 2.

2023 թվականի   մարտի 15-ին մեկ դոլարը արժեր 392 դրամ(Վաճառք): Քանի՞ դոլար կլինի 196000 դրամը:

Լուծում՝

196000:392= 500
Խնդիր 3.

2023 թվականի   մարտի 15-ին  100 ռուբլին 530 դրամ  է (Վաճառք)։ Քանի՞ դրամ կլինի 600 ռուբլին:

Լուծում

530*6=3180
Խնդիր 4.

Բաղշյան այգուց դեպի Կենտրոնական բանկ երթուղայինով դուր եկանք ժամը 9։30-ին  տրանսպորտում տեղավորվելու և ընդհանուր ճանապարհի վրա  ծախսեցինք  90 րոպե։ Կենտրոնական բանկում մնացինք 1ժ 18ր։ Անգլիական այգում մնացինք 1 ժ։ Ժամը քանիսի՞ն վերադարձանք Բաղշյանի այգի:

Լուծում՝

90ր + 1ժ 18ր + 1 ժ = 3ժ 48ր
9ժ 30 ր + 3 ժ 48 ր = 12ժ 78ր = 13ժ 18ր

Այսպիսով՝ ժամը՝ 13:18

Ճամփորդություն դեպի Մարտիրոս Սարյանի տուն-թանգարան։

Այսօր մենք այցելեցինք Մարտիրոս Սարյանի տուն-թանգարան։ Այնտեղ կային բազմաթիվ նկարներ, հին կահույք, շորեր, ծաղկամաններ, նկարչական պարագաներ, գրքեր և այլն։ Մենք քայլեցինք թանգարանի սենյակներով, բայց մեզ թույլ չէին տալիս ոչնչին դիպչել, նստել որևէ տեղ։
Նկարների մեծ մասի վրա պատկերված էին բնություն, մարդիկ և դեմքեր։ Նկարները պատկերված էին շատ վառ գույներով, բայց կային նաև մի քանի նկար, որ հասարակ մատիտով էին նկարված։

Ես հավանեցի տնակի նկարը։



Ճամփորդություն սահադաշտ

Ուրբաթ օրը մենք գնացինք սահադաշտ։ Ես և իմ ընկեր Գևորգյան Դավիթը չգիտեինք ոնց սահել։ Եվ մեզ հետո մեր ուսուցչուհիները սովորեցրեցին։ Ես ընկա 3 անգամ, իսկ վերջում ես մի ծայրից մինչև մյուսը մենակով սահեցի, բայց վերջում նորից ընկա։ Դա 3-րդ անգամն էր, որ ես ընկա։

Սահադաշտում հետաքրքիր էր և լավ։ Իսկ սա մեր այցելության տեսանյութն է։

Ճամփորդություն Մատենադարան

Օրերս այցելեցինք Մեսրոպ Մաշտոցի անվան Մտենադարան, որտեղ պահվում են բազմաթիվ հին ձեռագրեր և փաստաթղթեր, գրքեր։ Այստեղ պահպանվում են շուրջ 23000 ձեռագիր, հմայիլներ, պատառիկներ և 300 000 արխիվային փաստաթուղթ։ Ամեն տարի Մատենադարան այցելում է մոտ 50000 մարդ։

Հայերեն ձեռագիր մատյանների այս ամենախոշոր պահոցն ստեղծվել է 1921 թվականին։ Այն եղել է առաջին գիտահետազոտական հաստատությունը Հայաստանում։ Հիմա Մատենադարանը գրանցված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային հիշողության ցանկում։

Մատենադարանում ես տեսել եմ ամենափոքր և ամենամեծ ձեռագրերը։ Ամենափոքրը կոչվում է «Եկեղեցական տոնացույց», շատ փոքր ու թեթև է, լուցկու տուփի չափ ու կշռում է 19 գրամ։ Ամենամեծ ձեռագիրը կոչվում է «Մշո ճառընտիր» և կշռում է 28 կգ։

Ճափորդություն դեպի Կոմիտասի թանգարան

Մենք գնացինք Կոմիտասի թանգարան։ Եվ այնտեղ մենք դիտեցինք ֆիլմ, որը պատմում էր, թե որտեղ է եղել Կոմիտասը, ինչ երկրներ է այցելել։ Թանգարանում տեսել ենք Կոմիտասի ռոյալը, նրա տետրերը, գրքերը և նկարները։ Մեզ ցույց են տվել նաև այդ նկարների մեջ պատկերված առարկաները։ Օրինակ, տեսել ենք նկարի մեջի բաժակը, գորգը։ Մեզ մանրամասներ են պատմել Սողոմոն Սողոմոնյանի կյանքի մասին։

Ճամփորդություն դեպի Արագածոտնի մարզ


Օրեր առաջ դասարանով գնացել ենք ճամփորդության․ այս անգամ՝ Արագածոտնի մարզ, դեպի Ապարանի ջրամբար։ Այստեղ շատ գեղեցիկ էր, լիքը ծառեր ու ծաղիկներ էին մեր շուրջը, բայց նաև կային շատ միջատներ, որոնց ես ձեռք չեմ տվել։ Մենք բավականին շատ քայլեցինք այդ օրը, համարյա 16 կմ, հոգնեցինք, բայց գոհ ենք եղել, որովհետև մեր օրը հետաքրքիր էր անցել։ Քայլելով մոտեցել ենք Պողոս-Պետրոս եկեղեցի, բայց չենք մտել։
Մի գեղեցիկ դաշտում, որտեղ կային շատ-շատ տարբեր գույնի ծաղիկներ, մենք կազմակերպեցինք Համբարձման ծեսը։ Գրեցինք մեր անունները, դրեցինք զամբյուղի մեջ, խառնեցինք։ Ամեն մեկս մի թուղթ քաշեցինք, բայց հիմա չեմ հիշում՝ թե ինձ ինչ է ընկել։
Հետո գնացինք դեպի Ապարանի ջրամբար, բայց շատ չենք մոտեցել, հեռվից ենք նայել։
Հեռվից տեսել ենք նաև Արայի լեռը և Արագածը։

Ճամփորդություն դեպի Գառնի

Մենք առաջինը գնացինք ջրի գործարան Գառնի Կրիստալլայն։ Այնտեղ մենք տեսանք ինչպես են շշերը փչում։ Մեզ նվիրեցին ջուր և հյութեր, բայց ես վերցրեցի միայն ջուր, որովհետև հյութերը գազավորված էին։ Հետո մենք գնացինք Քարերի Սիմֆոնիա, Քարերի Սիմֆոնիային այլ կերպ կոչում են Բազալտե Երգեհոն, որովհետև Քարերի Սիմֆոնիայի քարերի տեսակը բազալտ է, իսկ բազալտը շնչող քար է։ Այդ պատճառով էլ նա փոխում է իր գույնը։ Քարերի Սիմֆոնիայի տարածքում շատ մաքուր էր, բայց կար 5 հատ շիշ։ Հետո մենք նշեցինք Առշիի ծնունդը։ Լավ էր անցել մեր օրը։ Ես կուզենայի էլի գալ այստեղ, բայց ճանապարհը շատ երկար է, դպրոցից 40 կմ է։