Մաթեմատիկա թեստ 1

1.Ո՞ր շարքում են թվերը դասավորված նվազման կարգով․

  • 654, 789, 1011, 1023, 9862
  • 356, 105, 100, 98, 99
  • 4569, 1011, 999, 80, 5

2. Ո՞ր շարքում են թվերը դասավորված աճման կարգով․

  • 5698, 5681, 1562, 100, 24
  • 2, 100, 104, 256, 2689
  • 56, 100, 120, 125, 124

3.1789 > 17*9 արտահայտության մեջ աստղանիշի փոխարեն ո՞ր թիվը պետք է գրել, որ ստացվի ճիշտ անհավասարություն:

  • 5
  • 9
  • 8

4. Ո՞րն է թվի գրության 3-րդ կարգի կարգային միավորը։

  • 100
  • 10
  • 3
  • 30
  • 1000

5. Ո՞րն է թվի գրության 4-րդ կարգի կարգային միավորը։

  • 100
  • 10
  • 4
  • 40
  • 1000

6. Ի՞նչ ամենամեծ մնացորդ կարող է ստացվել բնական թիվը 15-ի բաժանելիս։
14

7. Գտիր 18 թվի ամենամեծ ու ամենափոքր բաժանարարների գումարը։
19

8. Գտիր 15 թվի ամենամեծ ու ամենափոքր բաժանարարների գումարը։
16

9. Ո՞րն է ամենափոքր եռանիշ թվի քառապատիկը:
400

10. Ո՞րն է այն հնգանիշ թիվը, որի միավորը 1 է, հազարավորը՝ 8, իսկ մյուս բոլոր թվանշանները՝ 3:
38331

11. Քառակուսու պարագիծը 20 սմ է։ Որքա՞ն է այդ քառակուսու կողմը։
5 սմ

12. Հաշվիր ուղղանկյան պարագիծը, եթե հայտնի է, որ նրա լայնության և երկարության գումարը 15 սմ է։ 30 սմ

13.Գտիր այն ամենափոքր բնական թիվը, որը բաժանվում է և՛ 4-ի, և՛  6-ի։
12

14. Գտեք բաժանելին, եթե բաժանարարը 5 է, թերի քանորդը՝ 3, մնացորդը՝ 1։
16 : 5 = 3 (մն․1)

15. Սիրելի սովորողներ, այժմ ինքներդ կազմեք նմանատիպ առաջադրանքներ։

  1. Ո՞րն է թվի գրության 9-րդ կարգի կարգային միավորը։
  • 10
  • 1
  • 491
  • 457
  • 100000000

2. 65335 <6*334 արտահայտության մեջ աստղանիշի փոխարեն ո՞ր թիվը պետք է գրել, որ ստացվի ճիշտ անհավասարություն:

  • 1
  • 9
  • 4

3. Քառակուսու պարագիծը 100 սմ է։ Որքա՞ն է այդ քառակուսու կողմը։
25 սմ

Ինքնաստուգում հայրենագիտությունից

Թվարկի’ր հայկական թագավորությունները։
Վանիներ, Արտաշեսյաններ, Արշակունիներ, Բագրատունիներ, Ռուբինյաններ։
2. Ո՞րն է առաջին հայկական թագավորությունը։
Վանի։
Այդ թագավորության քեզ հայտնի արքաները ովքե՞ր են, և նրանք ի՞նչ կարևոր գործեր են կատարել։
Մենուան կառուցել է 72 կմ գրանցք, իսկ Արգիշտին ստեղծել է Էրեբունին, կառավարել եր մեծ Հայքը և մեծ Հայքում անկախ թագավորեր դարձել: Տիգրան մեծ նրա ժամանակին հայաստանը 300․000 քառ․ մետր եր իսկ բանակը 80․000 եր։
3.    Թվարկի’ր Արտաշեսյանների արքայատոհմի քեզ հայտնի արքաներին: Պատմիր նրանց քաղաքաշինության մասին։
Ատաշեստ Ա ստեղծել է Էրեբունին։ Տիգրան մեծը ստեղծել է Տիգրանակերտները։

4.    Տիգրան Մեծի օրոք ինչպիսի՞ն էր Հայաստանը։
Մեծ հղոր ծովից ծով հայաստաներ։ Տիգրան մեծ նրա ժամանակին հայաստանը 300․000 քառ․ մետր եր իսկ բանակը 80․000 մարդ եր։
5.    Ո՞ր թվականին Հայաստանում քրիստոնեությունը ընդունվեց որպես պետական կրոն։
6.    Ո՞ր արքայի օրոք քրիստոնեությունը հաստատվեց Հայաստանում։ Ո՞ւմ միջոցով։ Տրդատ Գ արքայով, Գրիքոր Լուսավորիչից։
7.    Ո՞ր հեթանոսական տաճարը պահպանվեց Հայաստանում քրիստոնեության ընդունումից հետո։ Գառնի
8.    Ո՞ր թվականին ստեղծվեց հայոց այբուբենը։ Ո՞վ ստեղծեց այն։ Մեստրոպ Մաշտրոց 404-405։
9.    Թվարկի’ր Արշակունյաց քեզ հայտնի արքաների անունները։ Տրդատ ա, Տրդատ բ և Տրդատ գ։
10.   Թվարկի’ր Բագրատունյաց քեզ հայտնի արքաների անունները։ Սմբատ ա, Գագիկ ա, Աշոտ ա , Աշոտ բ
11.   Բագրատունյաց արքայատոհմի օրոք ու՞ մ դեմ էր պայքարում հայ ժողովուրդը։ Պատմի’ր մի քանի նախադասությամբ: Արաբների

12.         Ո՞ր արքայատոհմի, ո՞ր արքային հավանեցիր։ Ինչու՞:
Տիգրան մեծ որովհետև նա շատ հզոր եր նրա ժամանակ հայաստանը 300 հազ․ քառ․ կմ և բանակը 80 հազ․ եր։
13.   Որտե՞ղ թագավորեցին Ռուբինյանները։ Ո՞ր թվականներին։ Կիլիկիա

Հ․ Թումանյան․ “Բարեկենդան”

  1. Եթե հեքիաթի ամուսիններն իրար հետ շատ սիրով լինեին, դրանից ինչ-որ բան կփոխվե՞ր։
    Եթե ամուսինները լինեին շատ սիրով իրար ինձ թվում է որ քիչ բան կփոխվեր։
  2. Ի՞նչ գիտեք Բարեկենդան տոնի մասին, շատ կարճ ներկայացրեք։
    Բարեկենդան տոնին նաև անվանում էն Պորեկենդան որովհետև այդ ժամանկ մարդիկ ուտում էն ուտում, ուտում և դարնում գիրուկ։
  3. Դուրս գրեք հեքիաթից այն հատվածները, որտեղից երևում է ամուսինների անխելք լինելը։

Մի օր էլ շեմքումը նստած է լինում, տեսնում, է՝ մի մարդ վռազ-վռազ փողոցով անց է կենում։ Ձեռը դնում է ճակատին ու ձեն տալի․

— Ա՛խպեր, ա՛խպեր, հալա մի կանգնի։

Տղեն կանգնում է։

— Ա՛խպեր, բարեկենդանը դու հո չե՞ս։

Անցվորականը նկատում է, որ էս կնկա ծալը պակաս է։

Որ ձին քշեմ, կհասնե՞մ։

— Ո՞րտեղից կհասնես, դու՝ ձիով, նա՝ ոտով։ Մինչև քու ձին չորս ոտը կփոխի՝ մի՜ն, երկո՜ւ, երե՜ք, չո՜րս, նա երկու ոտով մե՛կ-երկո՛ւ, մե՛կ-երկո՛ւ, մե՛կ-երկո՛ւ, շուտ-շուտ կգնա, անց կկենա։

— Բա ի՞նչպես անեմ։

— Ի՞նչպես պետք է անես, ուզում ես՝ ձիդ թող ինձ մոտ, դու էլ նրա պես ոտով վազի, գուցե հասնես։ — Հա՜, էդ լավ ես ասում։

  1. Մգեցված նախադասությունները դուրս գրեք և բացատրեք, առանձնացրեք դրանց միջի դարձվածքները։
    Անցվորականը նկատում է, որ էս կնկա ծալը պակաս է։ – անցնորդը նկատում է, որ կինը անխելք է։
    Սրանց եղն ու բրինձը շալակում ու կրունկը դեսն է անում, երեսը՝ դեպի իրենց գյուղը։ –
    նրանց եղն ու բրիձը վերցնում է, և արագ հեռանում դեպի իրենց գյուղը։
  2. Տեքստից դուրս գրեք հինգ գոյական եզակի թվով, դրանք դարձրեք հոգնակի։
    կին-կանայք
    մարդ-մարդիք
    տուն-տներ
    գյուղ-գյուղեր
    տղա-տղաներ
  3. Տեքստում հանդիպող գործողություն ցույց տվող հետևյալ բառերը դարձրեք գոյականներ՝ ծիծաղել- ծիծաղ, կռվել-կռիվ, ճանապարհել-ճանապար, վազել-վազք, փոփոխել-փոփողական, ամաչել-ամաչ, ծերանալ-ծերուկ, փախչել-փախ։

Փետրվար ամսվա մաթեմատիկական ֆլեշմոբի առաջադրանքների քննարկում

1.   99999, 9999, 999, ․․․թվերը գրված են ինչ որ օրինաչափությամբ։ Գտեք 999-ից հետո գրված առաջին թիվը։ 99

2. Աննան մտապահած թիվը մեծացրեց 20 անգամ, հետո արտադյալը մեծացնելով 20-ով, ստացավ 140։ Գտիր մտապահած թիվը։ 6

3. Քանի՞ պիցցա պետք է պատվիրել 12 հոգանոց խմբի համար, եթե յուրաքանչյուր պիցցա 6 կտոր է և խմբի յուրաքանչյուր անդամ ուզում է ուտել երկու կտոր պիցցա։ 4

4.Նարեն պահարանում ունի 4 զույգ կոշիկ։ Առանց նայելու առնվազն քանի՞ կոշիկ պետք է հանի, որպեսզի վստահ լինի, որ գոնե մեկ զույգ կոշիկ հանել է: 5

5. Տակառում կար 48 դույլ ջուր։ Երբ տակառից վերցրին մի քանի դույլ ջուր, այնտեղ մնաց 7 անգամ ավելի շատ ջուր, քան վերցրել էին։ Քանի՞ դույլ ջուր էին վերցրել տակառից։ 6

6. Վեց տարի առաջ իմ և պապիկիս տարիքների գումարը 54 էր: Որքա՞ն կլինի մեր տարիքների գումարը 2 տարի հետո։ 70

7.  Գոռն ուներ 7 խնձոր և 2 բանան: Նա 2 խնձոր տվեց Նարեկին, որն իր հերթին մի քանի բանան տվեց Գոռին: Նարկեը քանի՞ բանան տվեց Գոռին, եթե դրանից հետո Գոռն ուներ հավասար քանակով բանան և խնձոր: 3

8. Պարանի առաջին կտորը երկրորդից երկար է 72 մետրով: Երբ յուրաքանչյուր կտորից կտրեցին 5-ական մետր, պարզվեց, որ առաջին կտորի մնացորդը երկրորդ կտորի մնացորդից 4 անգամ երկար է: Գտեք պարանի կտորների սկզբնական երկարությունների գումարը: 130

9. Վաճառողը կշռում էր հաճախորդի ընտրած ապրանքը: Նա կշեռքի մի նժարին դրեց 10 հատ 160 գրամանոց կշռաքար, սակայն կշեռքը չհավասարակշռվեց: Ապա այդ նժարին դրեց ևս մեկ 20 գրամանոց կշռաքար և կշեռքը հավասարակշռվեց: Որքա՞ն էր ապրանքի զանգվածը։ 1620

10.  Ձիարշավարանում շրջանաձև վազքուղղով նույն կետից միաժամանակ միևնույն ուղղությամբ սկսեցին վազել 4 ձիեր: Առաջին ձին մեկ շրջանը կատարում էր 10 րոպեում, երկրորդ ձին՝ 12 րոպեում, երրորդ ձին՝ 15 րոպեում, իսկ չորրորդ ձին՝ 20 րոպեում: Վազքը սկսելուց որոշ ժամանակ հետո առաջին անգամ բոլոր ձիերը միասին նորից հայտնվեցին սկզբնակետում: Այդ ժամանակ քանի՞ շրջան էին պտտվել բոլոր ձիերը միասին։ 60

Թեսթ 3

Ջանի Ռոդարի
Ջելսոմինոյի արկածները

Մի անգամ առավոտյան Ջելսոմինոն գնաց իրենց պարտեզն ու տեսավ՝  բոլոր տանձերը հասել են: Տանձերը, ախր, միշտ այդպես են. ոչ ոքի ոչինչ չեն ասում, բայց իրենց համար հասնում են, և մի գեղեցիկ օր էլ տեսնում ես՝արդեն հասել են, ու եկել է քաղելու ժամանակը:

«Ափսոս, որ սանդուղք չեմ վերցրել հետս,- մտածեց Ջելսոմինոն: – Արի գնամ, տանից սանդուղք բերեմ ու մի հատ էլ երկար ձող՝ վերևի ճյուղերից տանձը թափ տալու համար»:

Բայց այդ պահին  նրա գլխում մի ուրիշ միտք ծագեց, ավելի ճիշտ՝ մի փոքր քմահաճույք. «Իսկ եթե օգտվեմ իմ ձայնի՞ց»:

Եվ, այսպես որոշելով, նա կանգնեց ծառի տակ ու ոչ կատակ, ոչ լուրջ ճչաց.

  • Է՜յ, տանձեր, հապա մի ցած թափվեք:

«Թը՛փ-թը՛փ-թը՛փ»,- պատասխանեցին տանձերը՝ անձրևի նման ցած թափվելով:

Ջելսոմինոն մոտեցավ մյուս ծառին և նույն բանը կրկնեց: Ամեն անգամ, երբ նա գոռում էր՝ «թափվե՛ք», տանձերը ճյուղերից այնպես էին պոկվում, կարծես հենց դրան էին սպասում:

Ջելսոմինոն շատ ուրախ էր դրա համար:

«Այսպես ես ահագին ուժ կխնայեմ,- խորհում էր նա,- ափսոս, որ առաջ չէի մտածել այս մասին»:

Մինչ Ջելսոմինոն շրջում էր իր պարտեզում ու այդ ձևով հավաքում տանձերը, հարևան արտում քաղհան անող մի գյուղացի տեսավ նրան: Նա տրորեց աչքերը, քիթը կսմթեց և, երբ համոզվեց, որ տեսածը երազ չէ, վազեց կնոջ մոտ.

  • Գնա, մի տես ̀ ինչ է կատարվում,- դողալով ասաց նա կնոջը,- ես համոզված եմ, որ Ջելսոմինոն չար վհուկ է:
  • Ի՜նչ ես ասում. նա բարի, սուրբ ոգի է:

Մինչ այդ ամուսինները բավական խաղաղ էին  ապրել, բայց այստեղ նրանք կպան իրար: Հանկարծ ամուսնու գլխում մի միտք ծագեց.<<Արի հարևաններին կանչենք: Թող նրանք էլ նայեն Ջելսոմինոյին, տեսնենք ̀ ի՞նչ կասեն>>:

Հարևաններին կանչելու միտքը դուր եկավ կնոջը: Նա դեմ չէր մի ավելորդ անգամ շաղակրատելու հնարավորություն ստանալուն, դրա համար էլ մի ակնթարթում անհետացավ:

Դեռ արևը մայր չէր մտել երբ ամբողջ շրջակայքն իմացավ պատահածի մասին: Բնակիչները բաժանվել էին երկու մասի: Մի մասը պնդում էր, թե Ջելսոմինոն բարի ոգի է, իսկ մյուսներն ապացուցում էին, թե նա չար կախարդ է:

  1. Տեքստի  4  բառերում  տառի փոխարեն  վանդակ  է  դրված, դու՛րս գրիր այդ բառերը ̀  լարացնելով բաց թողած տառերը:
  • Բնագրից դու՛րս գրիր չորս  բարդ բառ,  բաժանի՛ր բաղադրիչների:

Շաղ + ա + կրատել
քմահաճույք – քիմք + ա + հաճույք

ակնթարթ ակն + թարթ
շրջակայք – շուրջ + կայան


  • Տեքստից  դու՛րս  գրիր տրված բառերի հոմանիշները.

ա/ աստիճան        սանդուղք

բ/ սիրուն                գեղեցիկ

գ/ բղավել               գոռալ

դ/ դաշտ                 այգի

  • Տրված բառերից որի՞ դիմաց է սխալ նշված նրա տեսակը.

ա/ քաղհան – բարդ 

բ/ չար – պարզ

գ/ երազ  – ածանցավոր

դ/տանձ – պարզ

  • Տեքստում հանդիպող հետևյալ բառերից ո՞րն է գործածված եզակի թվով. 

ա/հարևաններ
բ/ ճյուղեր

գ/ ծառեր

դ/ամուսին

  • Տրված բառերից յուրաքանչյուրի դիմաց նշված է, թե այն ինչ խոսքի մաս է: Ո՞ր տարբերակում է սխալ նշված:

ա/ պարտեզ – գոյական

բ/ տանձ – գոյական   

գ/ արևային – գոյական

դ/  միտք – գոյական

  • Տեքստից ընտրի՛ր չորս  բառ (ոչ բայ) և դարձրու՛  բայեր:
    երկարել
    միտածել
    երազել
    երգել
  • Որ՞ն է տրված  նախադասության գործողություն կատարող բառը։


Ջելսոմինոն մոտեցավ մյուս ծառին: 

  • Տեքստից դու՛րս գրիր մեկական պատմողական և հարցական նախադասություն:
    Հանկարծ ամուսնու գլխում մի միտք ծագեց։
    Թող նրանք էլ նայեն Ջելսոմինոյին, տեսնենք ̀ ի՞նչ կասեն։
  1. Կետադրի՛ր տեքստում ընդգծված  նախադասությունը:
    Դեռ արևը մայր չէր մտել, երբ ամբողջ շրջակայքն իմացավ պատահածի մասին:
  1. Դո՛ւրս գրիր Ջելսոմինոյին բնութագրող արտահայտություններ:
    Նա բարի, սուրբ ոգի է:
  1. Ո՞րն էր Ջելսոմինոյի հիմնական նպատակը.   

ա/ ահագին ուժ խնայելը

բ/ բարձր ձայն ունենալը

գ/ ճյուղերից տանձեր թափելը

դ / սանդուղք բերելը

  1. Ի՞նչ միտք ծագեց Ջելսոմինոյի մտքում:  Ջելսոմինոյի մտքում միտք օգտվել նրա ձայնով։
  1. Ինչո՞ւ էր բնակիչների մի մասը Ջելսոմինոյին համարում չար վհուկ, մյուս մասը՝ բարի ոգի:
    Որովհետև Ջելսոմինոյսի ուժեղ ձայնից տանձերը ընկան։
  1. Ինչո՞ւ հարևաններին կանչելու միտքը դուր եկավ գյուղացու կնոջը:
    Նա դեմ չէր մի ավելորդ անգամ շաղակրատելու հնարավորություն ստանալուն, դրա համար էլ մի ակնթարթում անհետացավ:

Հովհ․ Թումանյան, “Եդամական ծաղիկը”

Այսօր ընթերցանության դասի համար վերցրել եմ Հովհ․ Թումանյանի “Եդեմական ծաղիկը” հեքիաթը, որը պատմում է մի գեղեցիկ աղջկա ու նրա ուզած եդեմական ծաղկի մասին։

Մի վաճառական է լինում, նա ունենում է Ծաղիկ անունով աղջիկ։ Մի անգամ ճամփա գնալուց առաջ Ծաղիկը նրան խնդրում է եդամական ծաղիկ բերել։ Հայրիկը գնում է հեռու-հեռու երկրներ, բայց չգիտի, թե որտեղ է եդեմական ծաղիկը։ Մի ծեր մարդու է հանդիպում։ Նա ցույց է տալիս ճամփան ու զգուշացնում Սպիտակ դևի մասին։ Վաճառականը գնում հասնում է ծերունու ասած տեղը և տեսնում եդեմական ծաղիկը ու պոկում։ Փոթորիկ է սկսում, ու այդ պահին հայտնվում է դևը։ Նա բարկանում է, հետո հարցնում է ՝ ո՞վ է ուզել ծաղիկը։
Երբ իմանում է, որ մարդու աղջիկն է ուզել, պահանջում է, որ իրեն տա աղջկան։ Սպիտակ դևը ներում է մարդուն և զգուշացնում, որ հենց նրանց դիմացի սարը Սպիտակի, դա նրա գալու նշանը կլինի։

Վաճառականը վերադառնում է տուն, բերում եդեմական ծաղիկը, բայց չի պատմում դևի մասին։ Ամեն օր նա ավելի տխուր է դառնում։ Ու մի օր էլ տեսնում է, որ սարը սպիտակել է։ Դևը մռնչալով տանում է Ծաղիկին Մասիսի գագաթին, որտեղ նա ապրում է, ու փակում աղջկան այդտեղ։ Մի անգամ, երբ արդեն գարուն է լինում, դևը տանը չի լինում, աղջիկը փախչում է։ Դևը գալիս է, տեսնում ու բարկանում, ընկնում աղջկա հետևից։ Աղջիկը տեսնում է, որ դևը գալիս է, սկսում է օգնութոյւն կանչել։ Հանկարծ նրա առաջ մի կախարդական դուռ է բացվում, նա մտնում է, տեսնում է, որ պալատ է, իսկ ներսում մի ոսկի դագաղ։ Այդտեղ պառկած է լինում մի գեղեցիկ տղա։ Աղջիկը պաչում է այդ տղային, ու նա զարթնում է։ Ծաղիկը պատմում է ամեն ինչ ու տղան խոստանում է փրկել նրան։ Այդ քաջ տղան լինում է Արին-Արմանելին։ ՆԱ կռվումէ Սպիտակ դևի հետ ու հաղթում նրան։ Դևը նորից գնում է Մասիսի գլխին փակվում, իսկ տղան ու աղջիկը ամուսնանում են ու երջանիկ ապրում։

Ճահիճներ

Ճահիճներ. առաջացումը: Ճահիճները կազմում են ցամաքային ջրե­րի մի մասը: Երկրի մակերևույթի որոշ տարածքներում, որտեղ տեղումնե­րից առաջացած ջրերը հոսելու հնարավորություն չունեն, կուտակվում են որևէ գոգավորությունում և, քանի որ գոլորշացումն էլ շատ թույլ է, սկսում են աճել խոնավասեր բույսեր՝ առաջացնելով ճահիճներ:

Ճահիճները Երկրի մակերևույթի գերխոնավ տեղամասերն են, որտեղ ամբողջ տարին կա ջրի ավելցուկ, աճում է ճահճային բուսականություն, և կարող է գոյանալ տորֆի շերտ:

ճահիճներում աճում ու ապրում են խոնավասեր բույսեր և կենդանիներ: Տարիների ընթացքում բույսերի մնացորդները, կուտակվելով, առաջաց­նում են տորֆ, որն օգտագործվում է որպես վառելիք, որոշ չափով նաև՝ պարարտանյութ:

Ճահիճներ կարող են առաջանալ նաև չորային շրջաններում՝ գրուն­տային ջրերի մակարդակի բարձրացման հետևանքով: Եթե գոլորշացումը հողի մակերևույթից համեմատաբար թույլ է, բարձրացող գրունտային ջրե­րը չեն հասցնում ամբողջովին գոլորշանալ՝ առաջանում են ճահիճներ: Ուժեղ գոլորշացման դեպքում բարձրացած գրունտային ջրերն ամ­բողջովին գոլորշանում են, իսկ աղերը մնում են տեղում՝ առաջացնելով աղուտներ: Այս երևույթը լավ արտահայտված է Արարատյան դաշտում, որ­տեղ առաջացել են և ճահճուտներ, և աղուտներ:

ճահիճների նշանակությունը: Քանի որ ճահիճները մարդու համար հիմնականում անօգտագործելի տարածքներ են, և այնտեղ բազմանում են հիվանդածին շատ հարուցիչներ, ուստի երկրագնդի որոշ շրջաններում չո­րացվում են: Սակայն ճահիճների չորացումը կարող է խախտել նաև բնութ­յան հավասարակցությունը:

Չորացումը կատարվում է տարբեր եղանակներով: Մի դեպքում փո­րում են ջրանցքներ, որոնցով հեռանում է կուտակված ջրի ավելցուկը: Հենց այս եղանակով են չորացնում Արարատյան դաշտի ճահիճները: Մյուս դեպքում ճահիճների չորացման համար դրանց տարածքում ա­ճեցնում են այնպիսի ծառեր կամ թփեր, որոնք շատ ջուր են կլանում: Այդ տարածքներր հետագայում օգտագործվում են գյուղատնտեսական նպա­տակներով:

Չորացված ճահճի տարածքից մարդիկ տորֆ են արդյունահանում, որը և վառելիք է, և պարարտանյութ՝ բանջարաբոստանային մշակաբույսե­րի և ծաղիկների մշակման համար:

Հարցեր և առաջադրանքներ

  1. Ի՞նչ է ճահիճը: Ինչպե՞ս է առաջանում:
    Ճահիճները Երկրի մակերևույթի վրա գերխոնավ տեղամասերն են, որտեղ կուտակված ջրերը հոսելու հնարավորություն չունեն, և որոնց մեջ սկսում են աճել խոնավասեր բույսեր ու կենդանիներ։
  2. Արդյոք կարո՞ղ են ճահիճներ առաջանալ չորային շրջաններում, ինչո՞ւ:
    Ճահիճներ կարող են առաջանալ նաև չորային շրջաններում, երբ բարձրանում են գրունտային ջրերը, իսկ գոլորշացումը թույլ է լինում։
  3. Ճահիճների չորացման ի՞նչ եղանակներ գիտեք:
    Ճահիճները չորացնելու համար փորում են հատուկ ջրանցնքներ, որպեսզի ջրի ավելցուկը դուրս հոսի։ Կա նաև մեկ այլ եղանակ․ այդ տարածքներում տնկում են շատ ջուր կլանող բույսեր, ծառեր ու թփեր։
  4. Ճահիճներն ի՞նչ դրական և բացասական նշանակություն ունեն:
    Չորացված ճահճի տարածքից մարդիկ տորֆ են արդյունահանում, որը օգտագործում են որպես վառելիք ու պարարտանյութ տարբեր մշակաբույսե­րի և ծաղիկների համար: Ճահիճներում այնտեղ բազմանում են հիվանդածին շատ հարուցիչներ ու բակտերիաներ։

Ռուբինյան արքայատոհմ

11-14-րդ դարերում Միջերկրական ծովի հյուսիսարևելյան մերձափնյա հատվածում՝ Կիլիկիայում, հիմնադրվեց և զարգացավ հայոց միջնադարյան վերջին պետականությունը: Ռուբինյան իշխաններն այնտեղ հիմնադրեցին Կիլիկյան թագավորությունը: Կործանված Բագրատունիների թագավորության օրոք նրանք իշխանի տիտղոս էին ունեցել, և, տեղափոխվելով Կիլիկիա, հիմնեցին նոր թագավորությունը:

Ռուբինյանների արքայատոհմի հիմնադիրը Ռուբեն 1-ին իշխանն էր: Նրան հաջորդեց Կոստանդին 1-ը (1095-1100), Թորոս 1-ը (1100-1129) և Լևոն 1-ը (1129-1137): Այդ տարիներին Կիլիկիան Հայաստանը մեծ զարգացում ապրեց:

Որպես թագավոր օծված առաջին Կիլիկիան արքան դարձավ Լևոն 2-րդը: Վերջինս արու զավակ չուներ, և այդ պատճառով նրա գահը ժառանգեց դուստրը՝ Զաբելը, ինչից հետո գահն անցավ Հեթումյաններին:

Семейные праздники

В каждой семье есть свои любимые семейные праздники. Есть такие и в нашей семье. Я больше
всего люблю день рождения мамы. В этот день всегда приходит много гостей. Мама всех приглашает за стол. Я очень люблю булочки, пироги, торт.

Мой папа очень любит Новый год. Он всегда говорит: «Новый год — мой самый любимый праздник». А моей маленькой сестрёнке нравятся любые праздники: она любит, чтобы было шумно, играла музыка и все веселились.

  1. Расскажи, какие семейные праздники любят члены твоей семьи.
    Что любят твои мама и папа?

    Мой папа любит Новый год и День Благодарения. Этот праздник отмечают в Америке. Мой папа очень часто бывает там и сейчас он опять в этой стране. Моя мама любит Новый год и наши дни рождения.

2. Прочитай фразы, отвечающие на вопросы кого? что?
Дополни их своими примерами.

Я люблю кого? что?
Я люблю отца (он), шоколад (он), сестру (она), рыбу (она), мороженое (оно).
Я люблю своего кота, папу, маму, сладкое, сок
Я видел кого? что?
Брата (он) машину (она), маму (она) дом (он), море (оно).
Я видел сестру, брата, семью, телефон, кружку, пепельницу.

3. Придумай варианты вопросов.
Образец:
— Кого ты ждёшь?
— Я жду учителя.
— Ты его видел?
— Нет, я не видел его.
— Ты ее любишь?
— Да, я очень люблю её.
— Кого ты ждешь?
— Я жду Олю и Наташу.

  1. Дополни диалог. Запиши его.
    — Здравствуй, Марат!
    — Здравствуй, Арарат!
    — Поздравляю тебя с днём рождения!
    — Спасибо.
    — Желаю тебе хорошо учиться, не болеть и не пропускать занятия.
    — Спасибо. Приходи, пожалуйста, ко мне вечером.
    Моя мама приготовила вкусный торт!
    — Обязательно приду!