Օ-Ո ուղղագրություն

1. Թռչնորս, ով, օդանավակայան, բարձրորակ, վոլեյբոլ, կրկնօրինակ, հայորդի, մեղմօրոր, չօգնել, գիշերօթիկ, կիրակնօրյա, անորակ, ոսկեզօծել, ջրօրհնեք, այսօրինակ, հանրօգուտ, ովքեր, Ոդիսևս, միջօրե, տափօղակ,  անօգնական, կիրակնօրյա, շտապօգնություն, բնօրրան, օրեցօր, հանապազօրյա, ցածրորակ, ոհմակ, վոլտ, արծաթազօծ, փոխօգնություն:

2. Հակաօդային, օազիս, որսորդ, չարորակ, օբյեկտ, ոսկեզօծել, օդերևութաբանական, օրըստօրե, օրացույց, որթ, որձ, օձ, օձագալար, օձիք, ամենաորակյալ, Որմիզդուխտ, հայորդի, արջորս, ջրօրհնեք, Վոլգոգրադ:

“Սասունցի Դավիթ” էպոս

Ազգային էպոսը լեգենդ է, որը նկարագրում է տվյալ ազգի ծագումը, զարգացումը և պատմությունը: Հայկական մշակույթում առանձնահատուկ տեղ է գրավում «Սասնա ծռեր» ազգային էպոսը, որը ծնունդ է առել Սասուն գավառում, որը եղել է Մեծ Հայքի Աղձնիք նահանգում: հետագայում էպոսը մշակել են տարբեր հեղինակներ, գրողներ։ Այժմ ամենատարածված տարբերակն է Հովհ․ Թումանյանի մշակածը։

Էպոսում գործում են հերոսների չորս սերունդ, ու «Սասնա ծռերը» բաղկացած է վիպական 4 մասից կամ ճյուղից, որոնցից յուրաքանչյուրը կոչվում է հերոսների մեկ սերնդի անունով՝ «Սանասար և Բաղդասար», «Մեծ Մհեր», «Սասունցի Դավիթ» և «Փոքր Մհեր»:

Էպոսի առաջին հերոսները Սանասարն ու Բաղդասարն էին, նրանք հայոց Գագիկ թագավորի աղջկա՝ Ծովինարի տղաներն էին: Ծովինարը հայրենի հողը լքելուց առաջ մեկ լիքը բուռ և մեկ կիսատ բուռ ջուր էր խմել Կաթնաղբյուրից: Լիքը բռից ծնվում է խոշորակազմ և ուժեղ Սանասարը, իսկ կիսատ բռից՝ փոքրակազմ Բաղդասարը: Այնուհետև մեծանալով և հզորանալով եղբայրները կռվում են խալիֆայի զորքի դեմ, հաղթում նրան և փախչելով Բաղդատի խալիֆի իշխանությունից՝ գալիս են հայրենի Սասունում բերդ կառուցում, հզորացնում և շենացնում այն:

Սանասարին հաջորդում է իր որդիներից ամենաքաջը՝ Մհերը: Մեծ Մհերին նաև ասում էին Առյուծաձև Մհեր, քանի որ նա հաղթել էր առյուծին հետ, որը փակել էր հացի ճանապարհը, և մեջտեղից երկու կես արել: Մհերը նաև հաղթում է Մըսրա Մելիքին և Սասունն ազատում հարկերից:

Տարիներ անց Մհերն ունենում է տղա, որի անունը դնում են Դավիթ։ Բայց Դավիթի ծնվելուց անմիջապես հետո Մհերն ու իր կինը մահանում են։ Նրան մեծացնում է իր հորեղբայր Ձենով Օհանը։ Դավիթը էպոսի առանցքային կերպարն է։ Նա կռվում է Մըսրա Մելիքի հետ, հաղթում է նրան և ազատում Սասունը արաբներից։ Դավիթն ունենում է մեկ որդի՝ Փոքր Մհերը, որին մահից առաջ անիծում է՝ անմահ լինես ու անժառանգ, քանի որ մենամարտի էր բռնվել իր հետ՝ չիմանալով որ իր հայրն է:

Հայոց էպոսի հերոսները ոչ միայն պայքարում էին օտար նվաճողների դեմ, այլև օգնում գյուղացուն առօրյա աշխատանքներում: Նրանք գերմարդկային ուժով հսկաներ էին, որոնք մեծանում էին ոչ թե օր օրի, այլ ժամ առ ժամ: Նրանք բարի էին, միամիտ և պարզ։ Հենց այս պատճառով էլ էպոսի հերոսներին տրվել է «ծուռ» մականունը: