Աշխարհագրական քարտեզներ: Քարտեզների դասակարգումը’ըստ բովանդակության, մասշտաբի և տարածքի ընդգրկման։

Դասի հղումը’ https://ibooks.dshh.am:1201/7/geography%207%20astghik%20gratun%20textbook%202023/#p=14

Պատասխանել դասի հարցերին

1 .Ներկայացնել ի՞նչ է քարտեզը։
Քարտեզը երկրագնդի կամ նրա վրայի մի մասի նկար է տվևալ մաշտաբով։

2. Ըստ մասշտաբի նշել քարտեզի տեսակները։

Փոքր (1: 10 000-100 000-ի), միջին (1:100 000 – 1:1 000 000), (1: 1 000 000-2 000 000):

3.Նշել քարտեզի և հատակագծի 2 տարբերություն։
Քարտեզն ամբողջ երկրագնդի կամ նրա առանձին մասերի փոքրացված և ընդհանրացված նկարն է որոշակի մասշտաբով և պայմանական նշաններով, իսկ հատակագիծը մեծացրած։

Սեպտեմբերի 22-30, առաջադրանք, 7-րդ դասարան

Սեպտեմբեր ամսվա ամփոփում

Սեպրեմբերի 6-9-ը, առաջադրանք, 7-րդ դաս.
«Սարդարապատի հերոսամարտը՝ գոյապայքարի խորհրդանիշ»

ՍԵպտեմբերի 14-20-ը, առաջադրանք, 7-րդ դաս.

ՍԵպտեմբերի 14-20-ը, առաջադրանք, 7-րդ դաս.

Ամփոփիչ էսսե,  նշվածներից ընտրել մեկ վերնագիր:

Ամփոփում -Գրել էսսե ըստ կառուցվածքի

«Ինչու է կարևոր ուսումնասիրել հնագույն մարդկանց» Էսսե պատմությունից

«Ինչու է կարևոր ուսումնասիրել հնագույն մարդկանց» Էսսե պատմությունից

  • Ներածություն․ հարց՝ ինչի՞ համար ենք ուսումնասիրում անցյալը։
  • Հիմնական մաս․ պատասխան՝ հասկանալու մեր ծագումը, գնահատելու մեր զարգացումը, սովորելու մեր սխալներից։
  • Եզրափակում․ գրել, որ անցյալի ուսումնասիրությունը մեր ապագայի ուղեցույցն է։


    Ներածություն
    Մենք գիտենք, որ մարդիկ ուսումնասիրում հիմ մարդկանց, բայց մեծամասնությունը չգիտի, թե ինչու՞ ենք ուսումնասիրում հին մարդկանց։ Տվյալ էսսեում ես կներկայացնեմ, թե ինչո՞ւ ենք ուսումնասիրում հնադարյան մարդկանց։

    Հիմնական մաս

    Առաջինը՝ անցյալը մեզ օգնում է սովորել սխալներից, և դա ազդում է մեր մտքերի վրա և օգնում ստեղծել ավելի լավ ապագա։ Մեզ պետք է հասկանալ, թե ոնց մենք ձևավորվեցինք, որ հասկանանք, թե ոնց ավելի շատ զարգանանք։ Առաջ որսում էինք, հիմա անասնապահությամբ ենք զբաղվում, հավաքում էինք բույսեր, հետո սկսեցինք երկրագործությամբ զբաղվել՝ ծառեր տնկել, բույսեր աճեցնել։ Հնադարյան մարդկանց վերջին մեծ զարգացնումների շրջանը անվանեցին Նորքարիդրյան կամ գյուղատնտեսական հեղափոխություն։ Այն սկսվեց ք․ա․ մոտ 12-րդ հազարամյակին։

    Հազարավոր տարիների ընթացքում մարդկանց ապրելաձևը անցել է
    անհավատալի և մեծ փոփոխությունների միջով: Շատ մեծ նշանակություն ունեցավ
    առաջին գործիքների ստեղծումը, օրինակ՝ քարե կացին, քլունգ, տարբեր ինքնապաշտպանման գործիքներ։ Մինչ այսօր մարդիկ ստեղծում էն նոր տեխնոլոգիաներ, որոնք նշանակություն ունեն մարդկանց կյանքում։ Դրանք շարունակում են մարդկանց կյանքը դարձնել ավելի հեշտ, արձյունավետ, և օգնում են մեզ ավելի երկար ապրել և շաուրնակել զարգանալ հետագա սերունդների համար։

    Եզրափակում

    Այսպիսով, մենք հասկացանք ինչո՞ւ է պետք ուսումնասիրել հնադարյան մարդկանց և հատկապես մեր անցյալը, պատմությունը, դժվարությունները, որոնց միջով անցել է ժողովուրդը։ Պետք է հիշել, որ մեր անցյալը մեզ միշտ սկիզբ կդնի մեր ամենալավ ապագային։ Իմ կարծիքով պետք է իմանալ, թե մեր նախնիները ինչ դժավարություններով են անցել, ինչ են ապրել, և ինչ է նրանց օգնել չնայած նրանց դժվար կյանքի հասնել հիմիկվա նվաճումների։

Բաղաձայնների ուղղագրությունը

Բ-Պ-Փ
Պ-ի և փ-ի գրության ու արտասանության տարբերություններ չկան, օրինակ՝
պարզ, պարել, փերի, փոշի։
Բ-ի արտասանությունն ու գրությունը որոշ բառերում տարբեր են։
Մի շարք արմատներում և նրանցից կազմված բառերում մ-ից, ր-ից կամ
ձայնավորից հետո արտասանվում է փ հնչյունը, բայց գրվում է բ տառը՝ աբխազ,
Գաբրիել, դարբին, երբ, իբր, լիրբ, խաբել, Հակոբ, համբերել, համբույր, հարբել,
նուրբ, շաբաթ, որբ, Սերոբ, սուրբ, սրբել, ուրբաթ, Քերոբ։
Աղբ, աղբյուր, եղբայր, ողբ և նրանցից կազմված բառերում գրվող ղբ-ն
կարդացվում է խպ։

Գ-Կ-Ք
Կ-ի և ք-ի գրության ու արտասանության տարբերություններ չկան, օրինակ՝
կատու, մկրատ, մաքուր, քանոն։
Գ-ի արտասանությունն ու գրությունը որոշ բառերում տարբեր են։
Մի շարք արմատներում և նրանցից կազմված բառերում ն-ից, ր-ից կամ
ձայնավորից հետո արտասանվում է ք հնչյունը, բայց գրվում է գ տառը՝ անգամ,
ավագ, գոգ, երգ, զուգել, էգ, էգուց, թագավոր, թարգմանել, ծագել, ծեգ, կարագ,
կարգ, հագնել, հոգնել, հոգի, հոգնակի, ձագ, ձիգ, ճիգ, ճրագ, ճրագու, մարագ,
մարգարե, մարգարիտ, մուգ, նորոգել, շոգ, շոգի, ոգի, ոռոգել, պատարագ,
պարգև, սուգ, տեգր (տագր), ուրագ, օգնել, Օգսեն, օգուտ։
Շաղգամ բառում ղգ-ն արտասանվում է խկ, բայց տարածված է նաև ղգ-ով
արտասանությունը։ Տարածված է նաև ճիգ (և նրանից կազմված բառերի՝ ճգնել,
ճգնավոր, ճգնաժամ և այլն) գ-ով արտասանությունը։

Դ-Տ-Թ
Տ-ի և թ-ի գրության ու արտասանության տարբերություններ չկան՝ տետր,
կատու, թիթեռ, հարթ, որթ (խաղողի վազ)։
Դ -ի արտասանությունն ու գրությունը որոշ բառերում տարբեր են։
Մի շարք արմատներում և նրանցից կազմված բառերում ն-ից, ր-ից կամ
ձայնավորից հետո արտասանվում է թ հնչյունը, բայց գրվում է դ տառը՝ անդամ,
արդար, արդեն, արդյոք, արդյունք, արդուկ, բարդ, բերդ, բրդել (մանրել), բուրդ,դադար, դդում, դրդել, երդիկ, երդում, զարդ, լաջվարդ (մուգ երկնագույն),
լերդանալ, լյարդ, խնդիր, խորդուբորդ, կարդալ, կենդանի, հաղորդել, մարդ,
նյարդ, Նվարդ, որդ (ճիճու), որդի, վարդ, Վարդան, վարդապետ, Վարդգես,
վրդովել, օդ, օրիորդ։
Թ հնչյունը դ տառով է գրվում նաև -որդ, -ուրդ ածանցներում՝ գնորդ,
ժողովուրդ և այլն, ինչպես նաև ընդ-ով սկսվող բառերում՝ ընդամենը,
ընդհակառակը, ընդհանուր, ընդունակ, ընդունել և այլն։ Բացառություն են
ընդդեմ, ընդդիմություն, ընդարմանալ բառերը, որոնք արտասնվում են դ-ով։
Խեղդել բառում ղդ-ն արտասանվում է խտ։

Վարժություններ
Վարժություն 1։ Արտագրե՛լ՝ ըստ անհրաժեշտության լրացնելով բ, պ կամ փ։
Գաբրիել, սփրթնել, սպրդել, դարպաս, դարբին, շամփուր, երբ,
իբրև, խաբել, խարխափել, Հակոբ, համբերել, ջրարբի, համբույր,
փրփուր, հապճեպ, հափշտակել, հարբել, նուրբ., շաբաթ, որբ, Սերոբ,
ապշել, սուրբ, սրբել, հղփանալ, ուրբաթ, Քերոբ, թպրտալ, աղբանոց,
ցայտաղբյուր, եղբայր, ողբ։

Վարժություն 2։ Արտագրե՛լ՝ ըստ անհրաժեշտության լրացնելով գ, կ կամ ք։
Անգամ, ավագ, կողպեկ, գոք, երգ, զուքել, թագավոր, վարաքել,
թարքմանել, կարագ, կարգ, հագնել, հանքափոր, հոգնել, հոգի,
հոգնակի, ձագ, ձիք, տարերք, ճիք, ճրագ, մարագ, մարքարե,
մարգարիտ, փեղկ, տրտմաշուք, փողք, նորոգել, շոգ, ոգի, բազրիք
պատարաք, պարգև, սուք, արտասուք, փակցնել, թաքցնել, ուրագ,
օգնել, Օգսեն, վարուցանք, քսուք., օգուտ։

Վարժություն 3։ Արտագրե՛լ՝ ըստ անհրաժեշտության լրացնելով դ, տ կամ թ։
Աղոթք, արդար, արդեն, արդյոք, արդյունք, թփուտ, արդուկ, բարդ,
բերդ, բուրթ, դադար, դրդել, երթիկ, երդում, զարդ, լաջվարդ, զվարթ,
լերթանալ, լյարթ, խնդիր, խորդուբորթ, թուղտ, կարթալ, կենդանի,
հաղորդել, պատգարակ, մարդ, նյարթ, սթափվել, թատերական, Նվարդ,
որդ (ճիճու), որթ. (խաղողի վազ), որթի, վարդ, Վարդան, վարթապետ,
շքերթ, Վարդես, վրդովել, օդ, օրիորդ, գնորթ, ժողովուրդ խրտվիլակ,
ընդամենը, ընդհակառակը, փարթամ, ընդհանուր, ընդունակ, ընդունել,
ընդարմանալ։

Վ․ Սարոյան․«Գեղեցիկ, սպիտակ ձիու ամառը»

Հին, լավ օրերից մի օր, երբ ես ինը տարեկան էի և աշխարհը լի էր ամեն տեսակ հրաշալիքներով, իսկ կյանքը դեռևս հաճելի ու խորհրդավոր երազ էր, իմ զարմիկ Մուրադը, որին խելառ էին համարում բոլորը, բացի ինձանից, առավոտյան ժամը չորսին եկավ մեր բակը: Բախելով սենյակիս լուսամուտը, նա արթնացրեց ինձ։

— Արա՛մ, — ասաց նա։

Անկողնուց վեր թռա և լուսամուտից դուրս նայեցի։

Չէի կարող տեսածիս հավատալ։

Արևն ուր որ է պետք է դուրս նայեր երկրի ծայրից։

Դեռևս առավոտ չէր, բայց ամառ էր և բավականին լույս կար, որպեսզի զգայի, թե երազի մեջ չեմ։

Իմ զարմիկ Մուրադը նստել էր մի գեղեցիկ սպիտակ ձի։ Գլուխս լուսամուտից դուրս հանեցի և տրորեցի աչքերս։

— Այո, — ասաց նա հայերեն, — ձի է։ Դու երազի մեջ չես։ Շտապիր, եթե ուզում ես ձի հեծնել։

Ես գիտեի, որ իմ զարմիկ Մուրադը կարողանում է կյանքը վայելել ավելի լավ, քան ուրիշ որևէ մեկը, որ երբևէ սխալմամբ աշխարհ է եկել։ Բայց այս մեկին չէի կարող հավատալ նույնիսկ ես։

Նախ իմ ամենավառ հիշողությունները կապված էին ձիերի հետ, և իմ տենչանքը ձի հեծնելն էր։

Սա հրաշալի մասն էր։

Երկրորդ՝ մենք աղքատ էինք:

Սա այն մասն էր, որ թույլ չէր տալիս ինձ հավատալ իմ տեսածին։

Մենք աղքատ էինք։ Մենք փող չունեինք։ Մեր ամբողջ տոհմը ծայրահեղ աղքատ էր։ Ղարօղլանյանների գերդաստանի բոլոր ճյուղերը ապրում էին աշխարհում ամենազարմանալի և անհեթեթ չքավորության մեջ։ Ոչ ոք, նույնիսկ մեր ընտանիքի ծերերը, չէին կարող հասկանալ, թե որտեղից էինք մենք բավարար փող ճարում մեր փորը ուտելիքով լցնելու համար։ Ամենակարևորը, սակայն, այն էր, որ մենք հռչակված էինք մեր ազնվությամբ։ Մենք մեր ազնվությամբ հռչակավոր էինք եղել շուրջ տասնմեկ դար ի վեր, նույնիսկ այն ժամանակ, երբ ամենահարուստ ընտանիքն էինք մի երկրում, որը մեզ համար և ողջ աշխարհն էր։

Մենք նախ հպարտ էինք, հետո՝ ազնիվ, իսկ բացի դրանից տարբերում էինք ճշմարիտն ու սուտը։ Մեզանից ոչ մեկը ոչ ոքի հաշվին օգուտ չէր արել, ուր մնաց գողություն աներ։

Հետևաբար, թեև ես տեսնում էի ձին, այնքան հրաշալի, թեև առնում էի նրա հոտը, այնքան ախորժելի, թեև լսում էի նրա շնչառությունը, այնքան արբեցնող, բայց չէի կարող հավատալ, որ ձին որևէ կապ ունենար իմ զարմիկ Մուրադի կամ ինձ, կամ մեր ընտանիքի որևէ քնած, թե արթուն անդամի հետ, քանի որ Մուրադը չէր կարող ձին գնած լինել և եթե չէր կարող գնած լինել, պետք է այն գողացած լիներ, բայց ես չէի կարող հավատալ, որ նա գողացել էր։

Ղարօղլանյան ընտանիքի ոչ մի անդամ գող լինել չէր կարող։

Ես նախ նայեցի Մուրադին, հետո ձիուն։ Նրանց երկուսի տեսքն էլ անմեղորեն խաղաղ էր ու զվարճալի, որը և ուրախացրեց, և վախեցրեց ինձ։

— Մուրադ, — ասացի ես, — որտեղի՞ց գողացար այդ ձին։

— Եթե ուզում ես ձի նստել, լուսամուտից դուրս թռիր, — ասաց նա։

Ուրեմն ճիշտ էր։ Նա գողացել էր ձին։ Այդ մասին ոչ մի կասկած։ Նա եկել էր իմ հետևից, որ գնամ կամ չգնամ ձի նստելու, ինչպես որ կուզեի։

Դե, ինձ թվում էր, որ մի անգամ հեծնելու համար ձի գողանալը նույնը չէ, ինչ ուրիշ բան գողանալը։ Ինչ իմանաս, գուցե դա բոլորովին էլ գողանալ չէր։ Եթե դու գժվում ես ձիու համար, ինչպես իմ զարմիկ Մուրադն ու ես, ապա դա գողանալ չէ։ Դա գողանալ կլիներ, եթե մենք ձին ծախեինք, մի բան, որ վստահ էի, երբեք չէինք անի։

— Սպասիր հագնվեմ, — ասացի ես։

— Լավ, — ասաց նա, — բայց շտապիր։

Ես շտապ հագա շորերս։

Հետո լուսամուտից ցատկեցի բակը և թռա ձիու գավակին՝ իմ զարմիկ Մուրադի ետևը։

Այդ տարի մենք ապրում էինք քաղաքի ծայրամասում Վոլնըտ փողոցի վրա: Անմիջապես մեր տանից հետո սկսվում էին խաղողի այգիներ, մրգաստաններ, ոռոգման առուներ և գյուղերը տանող ճանապարհներ։ Երեք րոպեից էլ շուտ մենք հասանք Օլիվ փողոցը, իսկ այնուհետև ձին սկսեց արշավել։ Օդը թարմ էր և շնչելն այնպե՜ս հաճելի։ Հրաշալի է, երբ զգում ես ձիու վազքը։ Իմ զարմիկ Մուրադը, որ մեր ընտանիքի ամենախենթ անդամներից էր համարվում, սկսեց երգել: Ավելի ճիշտ՝ սկսեց գոռալ կոկորդով մեկ։

Յուրաքանչյուր ընտանիք ունենում է ինչ-որ խենթ երակ։ Իմ զարմիկ Մուրադը մեր գերդաստանի այդ խենթ երակի բնական շառավիղն էր։ Այդ հարցում նա զիջում էր միայն իմ Խոսրով քեռուն, որը մի վիթխարի, սև մազերով ծածկված հուժկու գլխով և Սան-Հոակին հովտի ամենահաստ բեղերով մարդն էր, բնավորությամբ այնքան վայրագ, այնքան դյուրաբորբոք, այնքան անզուսպ, որ կտրում էր ամենքի խոսքը բղավելով. «Վնաս չունի, ուշադրություն մի դարձրու» ։ Եվ միայն այդքանը, անկախ այն բանից, թե ով ինչ է խոսում։ Մի անգամ, նրա որդին՝ Առաքը, վազել էր ութ թաղամաս մինչև վարսավիրանոց, որտեղ հայրը բեղերն էր հարդարել տալիս, ասելու, որ իրենց տունն այրվում է։ Խոսրովը բարձրանում է տեղից ու բղավում, «Վնաս չունի, ուշադրություն մի դարձրու» ։ Սափրիչը միջամտում է. «Բայց տղան ասում է, որ ձեր տունն է այրվում» ։ Այդ ժամանակ Խոսրովը բղավում է. «Հերիք է, ասում եմ վնաս չունի» ։

Իմ զարմիկ Մուրադը այս մարդու բնական շառավիղն էր համարվում, թեև Մուրադի հայրը Զոհրաբն էր, որը գործնական մարդ էր և ուրիշ ոչինչ։ Այդպես էր մեր տոհմում։ Մեկը կարող է իր որդու հարազատ հայրը լինել, բայց այդ չի նշանակում, թե նրա հոգու հայրն էլ է։ Հոգեկան տարբեր խառնվածքների բաշխումը մեր ցեղում, սկզբից ևեթ, եղել է քմահաճ։

Եվ այդպես մենք ձիավարում էինք, և իմ զարմիկ Մուրադը երգում էր։ Կարծես թե մեր հին հայրենիքում լինեինք, որտեղից մեր հարևանների ասելով ծնունդ էր առել մեր ընտանիքը։

Ի վերջո Մուրադն ասաց.

— Իջիր, ուզում եմ մենակ քշեմ։

— Կթողնե՞ս, որ ես էլ մենակ հեծնեմ։

— Ոնց որ ձին կուզի, — ասաց Մուրադը։— Իջիր:

— Ձին կթողնի, — ասացի ես։

— Կտեսնենք, — պատասխանեց նա, — մի մոռացիր, որ ես ձիերի հետ վարվելու իմ ձևն ունեմ։

— Ձիերի հետ քո իմացած վարվելու ձևը ես էլ գիտեմ։

— Քո ապահովության համար, հուսանք, որ այդպես է։ Իջիր, – ասաց նա։

— Շատ լավ, բայց մի մոռացիր, որ թողնելու ես մենակ հեծնեմ։

Ես ցած իջա, և իմ զարմիկ Մուրադը կրունկներով խթանեց ձիուն ու հայերեն բղավեց.

— Վազի՜ր։

Ձին կանգնեց հետևի ոտքերի վրա, խրխնջաց և առաջ սլացավ կատաղի արագությամբ. ես դրանից ավելի գեղեցիկ բան չէի տեսել:

Մուրադը ձին սրընթաց քշեց չոր խոտերի միջով դեպի ոռոգման առուն։ Նա անցավ առուն և հինգ րոպե հետո վերադարձավ քրտինքի մեջ կորած։

Արևը դուրս էր գալիս։

— Հիմա իմ հերթն է, — ասացի ես։

Մուրադը ձիուց ցած իջավ։

— Հեծիր, — ասաց նա։

Ես թռա ձիու գավակին և մի պահ անասելի սարսափ զգացի։ Ձին տեղից չէր շարժվում։

— Խփիր կողերին, — ասաց Մուրադը, — ի՞նչ ես սպասում։ Մենք պետք է ձին ետ տանենք, քանի դեռ մարդիկ չեն արթնացել։

Ես կրունկներով խփեցի ձիու կողերին։ Մի ագամ էլ նա կանգնեց հետին ոտքերի վրա, զիլ խրխնջաց և առաջ նետվեց։ Ես չգիտեի ինչ անեմ։ Փոխանակ դաշտի միջով դեպի ոռոգման առուն վազելու, ձին արշավեց ճանապարհով ցած, դեպի Տիգրան Հալաբյանի խաղողի այգին և սկսեց որթատունկերի վրայով թռչել։ Նա արդեն թռել էր յոթ որթատունկի վրայով, երբ ես ցած ընկա։ Ձին շարունակեց վազել։

Իմ զարմիկ Մուրադը վազելով եկավ։

— Ես քո մասին չեմ մտածում, — բղավեց նա, — մենք պետք է ձին բռնենք։ Դու այս կողմով գնա, ես այն կողմով։ Եթե հանդիպես, մեղմ վարվիր: Ես մոտակայքում կլինեմ։

Ես վազեցի ճանապարհով, իսկ Մուրադը գնաց դաշտի միջով՝ դեպի ոռոգման առուն:

Կես ժամում նա գտավ ձին և բերեց։

— Դե, — ասաց նա, — նստիր։ Ամբորջ աշխարհը արդեն արթուն է:

— Ի՞նչ պիտի անենք, — ասացի ես։

— Կամ պիտի վերադարձնենք, կամ պահենք մինչև վաղը առավոտ, — ասաց նա։

Մուրադը մտահոգված չէր երևում, և ես հասկացա, որ նա ձին պահելու է և ոչ թե վերադարձնելու։ Ամեն դեպքում, հիմա չի վերադարձնելու:

— Որտե՞ղ պիտի պահենք, — ասացի ես։

— Մի տեղ գիտեմ, — ասաց նա։

— Ինչքա՞ն ժամանակ է, որ ձին գողացել ես, — հարցրի ես։

Հանկարծ մտքովս անցավ, որ նա, հավանաբար, բավական ժամանակ է, ինչ վայելում է առավոտյան այդ արշավները և միայն այսօր է եկել իմ հետևից, որովհետև գիտե, թե ես ինչքան եմ սիրում ձի նստել։

— Ով ասաց, թե գողացել եմ, — ասաց նա։

— Ինչևէ, ինչքա՞ն ժամանակ է, որ դու սկսել ես ամեն առավոտ ձի հեծնել։

— Այս առավոտվանից, — ասաց նա։

— Ճի՞շտ ես ասում։

— Իհարկե ոչ, — ասաց նա, — բայց եթե բռնվենք, դու այդպես կասես։ Ես չեմ ուզում, որ մենք ստախոս լինենք։ Դու կասես, որ այս առավոտ սկսեցինք ձի հեծնել։

— Շատ լավ, — համաձայնեցի ես։

Զգուշությամբ նա ձին տարավ մի լքված այգու գոմը։ Այդ այգին մի ժամանակ Ֆեթվաջյան ազգանունով մի ագարակատիրոջ պարծանքն էր եղել։ Գոմում մի քիչ վարսակ և չոր առվույտ կար։

Այնտեղից մենք ոտքով տուն վերադարձանք։

— Հեշտ չէր ձիուն միանգամից այդքան ընտելացնել, — պարծեցավ նա, — սկզբում ուզում էր գժություններ անել, բայց, ինչպես ասացի, ես ձիու հետ վարվելու հատուկ ձև գիտեմ։ Ես կարող եմ նրան անել տալ ինչ-որ կուզեմ։ Ձիերն ինձ հասկանում են։

— Ինչպե՞ս ես անում, — ասացի ես։

— Մենք իրար լեզու հասկանում ենք, — ասաց նա։

— Հա, բայց ի՞նչ լեզու է դա։

— Պարզ և ազնիվ։

— Ես էլ կուզեի իմանալ, թե ինչպես կարելի է ձիու հետ այդպիսի լեզու գտնել, — ասացի ես։

— Դու դեռ երեխա ես, երբ տասներեք տարեկան դառնաս, կիմանաս։

Ես տուն գնացի և ախորժակով նախաճաշեցի։

Նույն օրը կեսօրից հետո մեր տուն եկավ Խոսրով քեռիս՝ սուրճ խմելու և սիգարետ ծխելու: Նա բազմեց հյուրասենյակում, սուրճ խմեց, ծխեց և վերհիշեց հին երկիրը՝ հայրենիքը։ Հետո մի ուրիշ այցելու եկավ, Ջոն Բայրո անունով մի ասորի ագարակատեր, որ մենությունից հայերեն խոսել էր սովորել։ Մենավոր այցելուին մայրս սուրճ և ծխախոտ հյուրասիրեց։ Նա, փաթաթելով սիգարետը, ըմպեց սուրճը, ծխեց և հետո, վերջապես, մի տխուր հառաչ հանելով, ասաց.

— Սպիտակ ձիս, որ անցյալ ամսին գողացել էին, դեռ չի գտնվել։ Չեմ հասկանում։

Խոսրով քեռիս խիստ գրգռվեց և բղավեց.

— Վնաս չունի, ի՞նչ մեծ բան է մի ձիու կորուստը, ամբողջ հայրենի երկիրն ենք կորցրել. մի ձիու համար եկել ես լաց ես լինում։

— Քեզ համար ասելը հեշտ է, քաղաքի բնակիչ, — ասաց Ջոն Բայրոն, — Բայց ի՞նչ կասես իմ սայլի մասին։ Ինչի՞ է պետք սայլն առանց ձիու:

— Կարևորություն մի տուր, — գոռաց Խոսրով քեռիս։

— Այստեղ հասնելու համար տասը մղոն ոտքով եմ եկել:

— Ոչինչ, ոտքեր ունես։

— Ձախ ոտքս ցավում է։

— Ուշադրություն մի դարձրու։

— Այդ ձին ինձ վրա վաթսուն դոլար է նստել, — ասաց Ջոն Բայրոն։

— Ես թքել եմ փողի վրա, — ասաց Խոսրով քեռիս։

Նա վեր կացավ և հպարտ դուրս եկավ մեր տնից՝ դուռը շրխկացնելով։

Մայրս սկսեց բացատրել։

— Հսկա մարդ է, բայց սիրտը շատ է քնքուշ. դա նրանից է, որ հայրենիքին է կարոտել։

Ագարակատերը հեռացավ, իսկ ես շտապեցի զարմիկիս՝ Մուրադի տունը։

Նա նստել էր դեղձենու տակ և աշխատում էր դարմանել թռչելու անզոր մի կարմրալանջի վիրավոր թևը։ Նա խոսում էր թռչունի հետ։

— Ի՞նչ կա, — հարցրեց նա։

— Ագարակատեր Ջոն Բայրոն, — ասացի ես, — մեր տուն էր եկել։ Նրան պետք է իր ձին։ Մի ամիս է, որ դու վերցրել ես: Խոստացիր, որ չես վերադարձնի, մինչև ես ձի քշել սովորեմ։

— Մի տարի է պետք, որ դու սովորես, — ասաց Մուրադը։

— Մենք կարող ենք ձին մի տարի պահել, — ասացի ես։ Իմ զարմիկ Մուրադը տեղից վեր թռավ։

— Ի՜նչ, — գոռաց նա, — դու ուզո՞ւմ ես Ղարօղլանյան ընտանիքի անդամը գողություն անի։ Ձին պետք է վերադարձվի իր իսկական տիրոջը։

— Ե՞րբ, — ասացի ես։

— Ամենաուշը վեց ամիս հետո, — ասաց նա։

Նա թռչունը օդ նետեց։ Թռչունը մեծ ճիգ գործդրեց, երկու անգամ քիչ մնաց ընկներ, բայց ի վերջո թռավ բարձր ու ուղիղ։

Երկու շաբաթ, ամեն օր առավոտ շուտ, իմ զարմիկ Մուրադն ու ես ձին դուրս էինք բերում ավերված այգու գոմից, որտեղ թաքցնում էինք այն ու քշում։ Եվ ամեն առավոտ, երբ ձիավարելու իմ հերթն էր հասնում, ձին թռչում էր որթատունկերի և փոքր ծառերի վրայով և ինձ գետին գցելով վազում էր հեռու։ Այսուհանդերձ, ես հույս ունեի, որ ժամանակի ընթացքում կսովորեմ Մուրադ զարմիկիս պես հեծնել։

Մի առավոտ, Ֆեթվաջյանի ավերված այգու ճանապարհին, մենք դեմ-դիմաց եկանք ագարակատեր Ջոն Բայրոնին, որը քաղաք էր գնում։

— Թող ես խոսեմ, — ասաց Մուրադը, — ես ագարակատերի հետ խոսելու ձևը գիտեմ։

— Բարի լույս, Ջոն Բայրո, — ասաց իմ զարմիկ Մուրադը։ Ագարակատերն ուշադրությամբ ուսումնասիրեց ձին։

— Բարի լույս, իմ բարեկամների որդիներ, — ասաց նա, — ի՞նչ է ձեր ձիու անունը։

— «Սիրտ իմ», — հայերեն ասաց իմ զարմիկ Մուրադը։

— Սիրուն անուն է սիրուն ձիու համար, — ասաց Ջոն Բայրոն: — Կերդվեի, որ դա շաբաթներ առաջ ինձանից գողացված ձին է։ Կարո՞ղ եմ բերանը նայել։

— Անշուշտ, — ասաց Մուրադը։

Ագարակատերը նայեց ձիու բերանը։

— Ատամ առ ատամ նման է, — ասաց նա։— Կերդվեի, որ իմ ձին է, եթե ձեր ծնողներին չճանաչեի։ Ձեր ընտանիքի ազնվության համբավը լավ հայտնի է ինձ։ Երևի այս ձին իմ ձիու երկվորյակն է։ Կասկածոտ մի մարդ ավելի շուտ իր աչքերին պիտի հավատար, քան սրտին։ Բարով մնաք, իմ պատանի բարեկամներ։

— Հաջողություն, Ջոն Բայրո, — ասաց իմ զարմիկ Մուրադը։ Հաջորդ օրը առավոտ շուտ մենք ձին տարանք Ջոն Բայրոյի այգին և թողեցինք գոմում։ Շները մեզ շրջապատած հետևեցին, առանց ձայն հանելու։

— Շները, — փսփսացի Մուրադի ականջին, — կարծում էի, որ կհաչեն։

— Ուրիշի վրա կհաչեն, — ասաց նա։— Ես գիտեմ շների հետ վարվելու ձևը։

Մուրադը փաթաթվեց ձիուն, քիթը սեղմեց նրա քթին, ափով մեղմ շոյեց, և մենք հեռացանք։

Կեսօրից հետո Ջոն Բայրոն սայլով մեր տուն եկավ և մորս ցայց տվեց գողացված ու վերադարձված ձին։

— Չգիտեմ ինչ մտածեմ, — ասաց նա, — ձին ավելի ուժեղ է, քան առաջ։ Նույնիսկ բնավորությամբ մեղմացել է։ Փառք Աստծո։

Իմ Խոսրով քեռին, որ հյուրասենյակում էր, զայրացավ և բղավեց։

— Հանգի՜ստ, մա՛րդ, հանգի՜ստ։ Քո ձին վերադարձվել է, վե՛րջ, ուշադրություն մի դարձրու։


1.Պատմվածքից դուրս գրի՛ր քեզ անծանոթ բառերը և բառարանի օգնությամբ բացատրի՛ր:

2.Բնութագրի՛ր  պատմվածքի գլխավոր հերոսին:
Մուրադ զարմիկը – Բարի, ազնիվ և սիրում է վայլեր կյանքը։
Խորսով քեռի – միքիչ գիժ, գոռում է։
Ջոն Բայրոն – Հարուստ, սիրում է նրա ձիուն

3.Պատմվածքից առանձնացրո’ւ ամենից տպավորիչ հատվածները։

“— Չգիտեմ ինչ մտածեմ, — ասաց նա, — ձին ավելի ուժեղ է, քան առաջ։ Նույնիսկ բնավորությամբ մեղմացել է։ Փառք Աստծո։”

ՍԵպտեմբերի 14-20-ը, առաջադրանք, 7-րդ դաս.

Առաջադրանք 2

Նորքարիդարյան հեղափոխությունը և հայ ժողովրդի կազմավորման սկիզբը/էջ 24-26 պատմել, էջ 27 գրավոր պատասխանել/


Ա1)
Սառեցման շրջան՝ գլոբալ կլիմայի սառեցման շրջան, որը տևել է մեկ միլիոն
տարուց ավել (մոտ 1,6 մլն տարի առաջ – Ք. ա.
10-րդ հազարամյակ):
Նորքարիդարյան հեղափոխություն՝ մշակույթների ձևավորման շրջանը,
որը սկսվել է 12,000 տարի առաջ, որը անվանում էն նեոլիթյան անցում:
Բրոնզի դար՝ ժամանակաշրջան, Ք.ա. մոտ 3300-1200
թթ., նաև բրոնզի դարը օգնեց հին մարդկանց բրոնզե գործիքներ և զենքեր պատրաստել։

Ա2)
ա․ Երկրագործություննը սկսվեց առաջինը, որովհետև 1, պետք է ուտելիք անասնապահության համար, 2, այն ավելի հեշտ է։
բ․ Անասնապահությունը և երկրագործություննը օգնեց հին մարդկանց ուտելիքի հետ, պետք չէր էլ բնության հաշվին ապրել և հավաքել ուտելիք կամ որսել ուտելիքի համար։
Ա3)
ա․ երբ կլիման ավելի չոր դարձավ, այդ չորությունը ստիպեց մարդկանց և կենդանիներին հավաքվել օազիսներում և գետերի մոտ։
բ․ հողի մշակում և բույսեր աճեցնել, որսի փոխարեն պահել կենդանիներին, տուն շինելը, քարե ու հետո մետաղե գործիքներ սարքելը։

Ամփոփում -Գրել էսսե ըստ կառուցվածքի

Գործնական աշխատանք 124-128

124. Տրված բառերը տեղադրի՛ր կետերի փոխարեն՝ համապատասխանեցնելով նախադասություններին:

Նախօրոք, շնորհք, մեհյան, ներողություն, խոչընդոտող, նրբանկատ:

Այնքան շատ են խոչընդոտողներ ու խանգարողները, որ էլ ոչինչ չեմ ուզում անել:

Դե՛, ցո՛ւյց տուր նախօրոք, թող տեսնեն, թե ինչեր ես անում:

Նախօրոք ամեն ինչ պատրաստել էր, որ հետո իրար չխառնվեր:

Նախօրոք մանր-մունր հոգսերով է տարվել ու մոռացել մեր պայմանը:

Ներողություն խնդրեց ու հանգիստ դուրս եկավ. կարծես ոչինչ չէր եղել:

Հեթանոսական մեհյանի տեղում է կառուցվել այս տաճարը:

Շատ նրբանկատ մարդ է. երբեք ընկերներիս մոտ ինձ դիտողություն չի անում:

125. Բաց թողնված տառերը լրացրո՛ւ։

Ջորդանո Բրունոն ամբո.ութ տարի բան.ում մնաց: Սուր.հայրերը սպասում էին, որ  նա կ.նկճվի: Նա խոստովանում էր, որ ինքը մե.ք է գործել եկեղեցու դեմ, բայց պնդում էր, որ իր ուսմունքը ճշմարտա.ի է ու ամբո.ջական: Մտածելու համար նրան ին.սուն օր ժամանակ տվեցին և օրը երկու ամգամ՝ կես.րին ու կեսգիշերին,աստվածաբա.եր էին ուղարկում նրա խու.ը: Բայց նա ոչինչ չէր խնդրում: Երբ կարդինալի պալատում, կար.ում էին դատավ.իռը, նա ասաց. «Դուք ավելի մեծ երկ.ղով եք հայտնում ինձ դատավ.իռը, քան ես լսում եմ»:

Ջորդանո Բրունոն ամբողջ ութ տարի բանտում մնաց։ Սուրբ հայրերը սպասում էին, որ նա կնկճվի։ Նա խոստովանում էր, որ ինքը մեղք է գործել եկեղեցու դեմ, բայց պնդում էր, որ իր ուսմունքը ճշմարտացի է ու ամբողջական։ Մտածելու համար նրան իննսուն օր ժամանակ տվեցին և օրը երկու անգամ՝ կեսօրին ու կեսգիշերին, աստվածաբաններ էին ուղարկում նրա խուցը։ Բայց նա ոչինչ չէր խնդրում։ Երբ կարդինալի պալատում կարդում էին դատավճիռը, նա ասաց. «Դուք ավելի մեծ երկյուղով եք հայտնում ինձ դատավճիռը, քան ես լսում եմ»։

126․ Հոմանիշների հինգ զույգ առանձնացրու:
Չար, վտիտ, վճիտ, չոր, բարի, բծավոր, գերազանց, անարի, մեղավոր, նիհար, ականավոր, երկչոտ, ձևավոր, հռչակավոր, գթառատ, ականակիտ, ջերմեռանդ:

127. Տրված առածները շարունակի’ր.
Ամառվա փուշը ձմեռվա նուշն է:
Բարեկամ կորցնելը հեշտ է, գտնելն է դժվար:
Դուրսը 
քահանա, ներսը սատանա:
Գիտունին 
գերի եղիր, անմիտին ընկեր մի եղի:
Գիտունի հետ քար քաշի, անգետի հետ պլավ մի ուտի։
Իր աչքի գերանը չի տեսնում, ուրիշի աչքի շյուղն է տեսնում:

128. Պատմությունը  շարունակի՛ր :
Տիեզերենավի բոլոր ուղևորներն արդեն տեղերում էին, շարժասանդուղքը հեռացել, դուռն ամուր փակվել էր, և ուղեկցորդուհին թռիչքի մասին էր հայտարարում: Բայց դեռ վախենում էի, որ հանկարծ կզղջան մեզ այդ վտանգավոր թռիչքին թողնելու համար, կիջեցնեն, և մեր բոլոր ջանքերն ապարդյուն կանցնեն: Բայց հանկարծ մի ահավոր աղմուկ սկսվեց, նավը ցնցվեց ու թափով պոկվեց տեղից:
Մխրճվում ենք երկնքի մեջ, սլանում ենք դեպի աստղերը:

УРОК 1, 2, 22-26 СЕНТЯБРЯ 2025г

1. Прочитайте текст. Выделите новую информацию.


История моды, или история возникновения одежды, подобна зеркалу, в
котором отразилась вся история цивилизации. Много лет тому назад люди
открыли для себя одежду, как средство защиты от неблагоприятных
воздействий природы. Древние люди использовали практически любые
средства, которые им попадались под руку, они сшивали, связывали листья
и солому, шкуры животных, использовали тростник. Также изготавливали
головные уборы из природных материалов: из оболочки кокоса, тыквы,
панциря черепахи.
Учёные говорят о том, что до появления одежды люди часто окрашивали
своё тело, делали тату, рисовали магическую символику. При помощи
рисунков они стремились предохранить себя от злых духов и непонятных
сил природы, устрашить врагов и привлечь к себе внимание.
Первые виды одежды были очень простыми, а затем люди научились
обрабатывать кожу и мех, производить различные ткани, создавать краски
для тканей, делать украшения и т.д. В разных государствах появлялись
новые виды одежды, а войны и торговля помогали проникновению традиций одних народов в культуру других народов.
Одежда жителей древних государств становилась разнообразнее. В
X-XIII веках происходит развитие швейного ремесла, появляются новые
модели одежды. Во Франции в XVII веке начала формироваться мода в
одежде.
Костюмы людей указывали на классовые различия, которые уже тогда
существовали в обществе.
И сегодня одежда очень важна. В наше время многое можно узнать о
человеке по его внешнему виду. Одежда способна указать на различные
человеческие качества, это, своего рода, знак для представителей общества.
По материалам интернета

2. Ответьте на вопросы.

1.Как появилась одежда? 2. Какие материалы использовали древние люди? 3. Для чего делались татуировки? 4. Важна ли одежда в наше время? 5. Приходилось ли вам слышать пословицу : «По одёжке встречают, по уму провожают»? Как вы её понимаете?

3. Прочитайте названия падежей, вспомогательные слова и падежные
вопросы. Скажите, почему у каждого падежа два падежных вопроса, а
не один.

У падежов 2 вопроса потому что они о предметах или о людях.

4. Допишите окончания.

Каждый должен сам выбирать фасон и тон костюма . 2. Нужно следить за
модой . 3. Не стоит гнаться за любым новым фасоном . 4. Говорят, что о вкусах не
спорят. 5. Вкусы у людей различны: одни больше всего любят стихи, другие –
прозу, одному больше нравится весна, другому – лето . 6. Новые условия жизни
диктовали и новые формы костюма . 7. Краски и фантазия природа
нам диктуют моду день за днём!

5. Перепишите. Задайте вопросы к выделенным словам. Определите
падеж.

Вкус проявляется в различных сторонах нашей жизни. 2. Мода – явление
очень капризное, изменчивое. 3. Однажды принц совершал прогулку. 4. Дизайнеры и модельеры диктуют моду. 5. Стиль выражается в одежде, обуви,
мебели, домашней обстановке, архитектуре.

6. Зачеркните лишнее слово:

Семья, мама, брат, сестра, папа, дедушка, бабушка, лифт, дети.

Дом, стол, комната, кухня, сад, стул, лампа, кресло, собака, кошка, метро, семья, окно, мебель, шкаф.

Книга, журнал, кабинет, класс, студент, рыба.

Море, рыба, пальто.

Шкаф, пальто, юбка, платье, собака.

7. Ответьте, сколько? Запишите ответ:

(1) один чайник, (1) одно море, (1) один стул, (1) одна сестра, (1) одна лампа, (1) один журнал, (1) одно кресло, (1) одно фото, (1) одна школа (школа), (1) один врач, (1) одна мама, (1) один папа, (1) одна (бабушка), (1) один дедушка

УРОК 2

1. Об известных дизайнерах

Модельер может создавать различные предметы гардероба. Именно он вводит новые тренды в модной индустрии. Многие представители этой профессии так же прекрасны, как и их творения.

1. Бетти Джонсон носит самые безумные наряды в мире

Только эксцентричность!!! / Фото: eastnews.ru

Только эксцентричность!!!

Создав настоящую революцию в мире моды при помощи кислотных цветов и неожиданных форм а конце 20 века, Бетти Джонсон одевала Твигги, Бриджит Бардо и Жаклин Кеннеди. По сей день в ее платьях на светских мероприятиях появляются Рианна, Кэти Перри, Мадонна, Шер и многие другие фрики, заставляющие нас рукоплескать им. Бетси, появляясь на светских тусовках, никогда не изменяла своей философии одеваться в исключительно яркие и вызывающие ансамбли.

2. МАЙКЛ КОРС

5 удивительных фактов из биографий известных дизайнеров

Начнем с талантливейшего американского дизайнера Майкла Корса. Мало кто знает, но до первой капсульной коллекции в 1981 году, он создал самый важный шедевр — свадебное платье для своей матери. Тогда маэстро было всего пять лет.

3. ВАЛЕНТИНО ГАВАРАНИ

Следующий факт можно уверенно назвать самым милым в этом списке. Он касается известного итальянского кутюрье Валентино Гаравани. Валентино известен не только своим безупречным вкусом, но и своей любовью к мопсам. На данный момент у него пять очаровательных щенят, их имена Монти, Мод, Марго, Мэгги, и Молли. Самая знаменитая из них это мопсиха Мод, так как именно она сопровождает своего хозяина во всех его путешествиях.

4. СТЕЛЛА МАКАРТНИ

Стелла Маккартни известная вегетарианка, член организаций, борющихся за права животных. В собственных коллекциях она никогда не использует мех и кожу. Эту любовь к животным заложили еще ее родители бывший, участник группы The Beatles Пол Маккартни и фотограф Линда Истман, которые к моменту рождения Стеллы исповедовали гуманные ценности.

5. КАРЛ ЛАГЕРФЕЛЬД

Немецкий дизайнер Карл Лагерфельд, как и все талантливые люди, реализовал себя во всех творческих сферах, но особую страсть питал к фотографии. Пара его работ даже украшали обложку специального выпуска французского Vogue.

Модельер может создавать различные предметы гардероба. Именно он вводит новые тренды в модной индустрии. Многие представители этой профессии так же прекрасны, как и их творения.

6. КОКО ШАНЕЛЬ

Габриэль Шанель родилась во Франции 19 августа 1883 года. Её семья была очень бедной. Когда девочке исполнилось 12 лет, её мать умерла, а отец сбежал. Таким образом дети попали в приют. Из-за однообразия и серости в приюте девочке пришла мысль – сделать мир ярче. Там она обучилась базовым навыком шитья, а в 18 лет начала работать в местном ателье. Чтобы заработать немного денег, она подрабатывала в кабаре, где пела любимые песни, за что и получила прозвище Коко. Богатый кавалерист влюбился в девушку и перевёз её в Париж. Другой возлюбленный помог ей открыть в Париже магазин шляпок, который впоследствии стал очень популярным. Позднее она совершила переворот в мире моды.

Курить - здоровью вредить! / Фото: paietki.ru

Коко Шанель создала культовое маленькое черное платье, которое должно быть в гардеробе каждой женщины. Созданным ею моделям одежды поклонялись многие поколения модников. Вот только она была тем, кого англоязычные люди называют chain smoker — она курила одну за одной сигарету всё время, что не спала. Она даже наняла специальную служанку за большие деньги, которая постоянно подносила ей пепельницу. Результат пагубного пристрастия к бесконечному курению не заставил себя ждать: Коко умерла от быстротечного — практически мгновенного! — сердечного приступа в возрасте 87 лет.

 7. КРИСТИАН ДИОР

Родился 21 января1905 года во Франции. Его родители были обеспеченными. В возрасте 6 лет он переехал в Париж. В молодости Кристиан увлекался ковроткачеством. Диор помог семье продать квартиру в Париже и переехать в провинцию, а сам гостил у Жана Озенна. Жан, тогда работал дизайнером, и привлёк Кристиана к этому. Озенн начал продавать наравне с собственными эскизы Диора. Но Кристиан углубляется в одежду несмотря на то, что его шляпы пользовались успехом. В 1942 создал парфюмерную лабораторию.

Французский модельер Кристиан Диор и его сильно верил в потусторонние силы. Он регулярно обращался к экстрасенсу, чтобы узнать, какой день будет благоприятен для проведения показа той или иной коллекции.

8. ГУЧЧИО ГУЧИ

Родился во Флоренции 26 марта 1881 года в семье кожевенного мастера. Отец возлагал на сына большие надежды, но в 23 года он открыл свой бизнес, который специализировался на изготовлении конских упряжек. Но бизнес провалился. Гуччи приезжает в Лондон и работает носильщиком в отеле. Там он обратил внимание на багаж, который показывает уровень дохода. По возвращении в Италию, он возобновляет своё дело, теперь использует только качественную натуральную кожу. В 1951 открывает модный дом Gucci.

9. ДЖАННИ ВЕРСАЧЕ

Родился 2 декабря 1946 года в Италии, в семье портнихи. Позднее мать открыла свой магазин одежды. Семья жила недалеко от публичного дома, поэтому маленький Джанни часто наблюдал роскошные наряды “ночных бабочек”. Именно они вдохновили его на создание коллекций. В 25 лет он перебирается в Милан, где и создаёт первую коллекцию. Она очень быстро разлетается. С помощью брата он создаёт модный дом Versace.

10. ВЕРА ВОНГ

Родилась 27 июня1949 года. Получила степень в истории искусства. Вера работала старшим редактором Vogue 17 лет. В 1990 году она открыла свой салон дизайна. Вонг изготавливает свадебные платья, костюмы для фигуристов.

11. ЛУИ ВИТОН

Родился в 1821 году во Франш-Конте, в семье столяра. В детстве научился пользоваться инструментами отца. В 14 лет отправился пешком в Париж. Там стал учиться изготавливать сундуки. Луи совершил прорыв, придумав чемоданы. Его слава росла. Позднее Виттон основал собственный модный дом.

12. ИВ СЕН ЛОРАН

Родился 1 августа 1936 года в Алжире, в семье страхового агента. Рисовать начал с восьми лет, а в 14 из-за увлечения театром стал делать декорации для мелких постановок. В 1953 году переехал в Париж, брал курсы по рисованию. В 1964 году выпустил свои духи. Коллекция 1966 года адаптировала смокинг в женский гардероб.

Родился 1 августа 1936 года в Алжире, в семье страхового агента. Рисовать начал с восьми лет, а в 14 из-за увлечения театром стал делать декорации для мелких постановок. В 1953 году переехал в Париж, брал курсы по рисованию. В 1964 году выпустил свои духи. Коллекция 1966 года адаптировала смокинг в женский гардероб.

13. РАЛЬФ ЛОРАН

Родился 14 октября1939 года в Нью-Йорке, в семье еврейских эмигрантов. После армии работал продавцом-ассистентом в компании, занимающейся производством галстуков. Его идею нового галстука отвергли, поэтому он решил продвигать её сам. Один производитель одежды вложился в его дело. Тогда Ральф открыл свой первый магазин и начал торговать галстуками. Производство расширилось, и Лорен открыл производство. Затем он выпускает свою первую коллекцию женской одежды.

14. КАРОЛИННА ЭРРЕЙРА

Каролина Эррера родилась 8 января 1939 года в Каракасе, в небогатой семье. Была признана самой стильной женщиной в мире. Переехав в Нью-Йорк, основала свой лейбл. Позже выпустила первый аромат. Успех оказался масштабным, поэтому удалось создать коллекцию одежды.

ВЫПОЛНИТЕ УПРАЖНЕНИЯ

1. Впиши подходящие по смыслу предлоги.

Добежать до реки, подъехал к заводу, летел над полем, читал о животных, смотрел на картину, нашёл в портфеле, поставил на полку, ушёл за другом, увидел за кроватью, поздравление от/для мамы, поскакал по дороге.

2. Запишите слова.

Full view

3. Запишите слова

Волк, бот, мел, туга, рог, рука, кот, глаз, зуб, лето, чай, рог, нос, коса, ель, суп, сыр.
4.Вставьте пропущенные буквы

Грецкие орехи; монастырские стены; братское рукопожатие; рыбацкая шхуна; ноябрьское солнце; флотский борщ; городской пейзаж; молодецские забавы; артиллерийский снаряд; резский ветер; дерзский поступок; одесский порт; бурлацские песни; мерзское преступление; ткацский станок; ангельский вид; зверский взгляд; январские каникулы; соседский кот.

5.

  1. Меня
    2. Из Вьетнама
    3. в Москве
    4. по-русски
    5. где
    6. по
    7. в
    8. учится
    9. называется
    10. твое
    11. у тебя
    12. мы
    13. новом
    14. интересную
    15. втором
    16. ты
    17. пригласила
    18. в субботу
    19. играть

6. Вставьте пропущенные буквы

Учитель, карандаш, берёза, пенал, сахар, ученик, деревня, сина, хорошо, дорога, лопата, весело, тетрадь, медведь, лягушка, лисица

Դաս 1.2 Տեղանքի հատակագիծ։Մասշտաբ

Դասի հղումը’ https://ibooks.dshh.am:1201/7/geography%207%20astghik%20gratun%20textbook%202023/#p=8

Պատասխանել հարցերին

1.Ի՞նչ է մասշտաբը։
Մաշտաբը այն է որը ցույց է տալիս մեզ քանի անգամ քարտեզը փոքրացված է։

2.Նշել մասշտաբի տեսակները։
Թվային, գծային, անվանական։

3.Նշել մասշտաբի և հատակագծի տարբերությունը։

Քարտեզն ամբողջ երկրագնդի կամ նրա առանձին խոշոր մասերի փոքրացված պատկերն է որևէ մասշտաբով: Իսկ հատակագիծը որևէ տեղի մեծացրած հատված է։