Մարդկանց փառասիրությունն ու բթամտությունը ցուցադրելու համար քեռիս պատմում էր երկու արաբների պատմությունը, որոնցից մեկը խելացի էր, իսկ մյուսը՝ հիմար։ Նրանք սար էին գնացել՝ արջ որսալու:
-Իմ խփած արջի մորթին արդեն ծախել եմ, – ասում է հիմարը: – Դու քոնը դեռ չես ծախե՞լ:
— Չէ, – պատասխանում է խելացին, – այդ մասին կմտածեմ, երբ արջին սպանած կլինեմ: Բայց ինչպե՞ս է, որ այդքան համոզված ու վստահ ես, թե արջ կսպանես:
-Նրանից է, – ասում է հիմարը, – որ ես շատ լավ եմ կրակում, արջերի հարցում շատ խելացի եմ, համ էլ խորամանկ եմ: Նրանք սարը բարձրացան, հետո ձորն իջան և իրար կորցրեցին: Հանկարծ ժայռի ետևից հսկայական մի արջ հայտնվեց ուղիղ հիմար արաբի դիմաց, ով մի կողմ նետեց հրացանը, գետնին փռվեց և մեռած ձևացավ: Արջը մոտեցավ, ոտքից-գլուխ հոտոտեց արաբին, լիզեց-թքոտեց նրա դեմքը, ապա հեռացավ դանդաղաքայլ: Երբ արջը բավական հեռացել էր, հիմար արաբը տեղից վեր կացավ և մաքրեց-չորացրեց դեմքը: Այդ ժամանակ մյուս արաբը նրան մոտեցավ և հարցրեց.
-Արջն ականջիդ ի՞նչ ասաց:
Հիմարը, որ արդեն ավելի քիչ էր հիմար, քան առաջ, պատասխանեց.
– Արջն ասաց. “Սրանից հետո մորթիս չվաճառես, մինչև որ ինձ չքերթես”:
Առաջադրանքներ
- Տեքստից դուս գրիր հակառակ իմաստ ունեցող երկու զույգ։
խելացի — հիմար
բարձրացան — իջան - Փորձիր հիշել որևէ ասացվածք, որտեղ օգտագործված կլինի “հիմար” բառը։
Իր հիմարությունը խոստովանող հիմարը արդեն հիմար չէ։ - Թվարկիր առակի հերոսներին, երեքական բառով բնութագրիր նրանց։
- Ինչո՞վ էր արտահայտվում արաբներից մեկի հիմարությունը։
Հիմարը ասում էր, որ արջի մորթին արդեն վաճառված է, երբ նա չուներ որևէ մորթի, իսկ խելացին նրան լսում էր և հավատում։ - դեղինով նշված բառերը դիր ուղիղ ձևով և վանկատիր։
Քեռիս — քեռի, քե-ռի
Պատմությունը — պատմություն, պատ-մու-թյուն
Խելացի — խե-լա-ցի
Մորթին — մորթի — մոր-թի
Խորամանկ — խո-րա-մանկ
Մեռած — մեռնել — մեռ-նել - Ի՞նչ սովորեցրեց քեզ առակը։
Առակի ասելիքն այն է, որ պետք չէ խոստանալ ուրիշին այն ինչը դու չես կարող անել։