Снегурочка

  1. Составь 5 вопросов к тексту.

    1. Почему у старика со старухой было горе?
    2. Кто создал Снегурочку?
    3. Почему Снегурочка плакала?
    4. Почему снегурочка весной плакала?
    5. Почему Снегурочка стала облаком?


    2. Выпишите 5 слов (отвечающих на вопросы кто?/что?/ и составьте предложения с этими словами.

    кто – снегурочка, старик, старуха, подруги
    что – снег, огонь, облако

    Дед Мороз и Снегурочка раздали детям подарки.
    Алена со своими подругами пошла в лес за грибами.
    Миша очень сильно любит снег.
    В небе облака стали черными, значит пойдет дождик.
    Старик и старуха развели огонь и сварили суп.

Դոնալդ Բիսեթ․ ցանկությունների ծառը

Մի ծառ կանգնած էր այգում: Արևի շողերն ընկնում էին նրա վրա, քամին թեթև վազվզում էր ճյուղերի միջով, իսկ տերևները շշնջում էին. «Ցանկություն, ցանկություն, ցանկությու՜ն պահիր»:

Ծառը սովորական չէր, կախարդական էր: Ով կանգներ ծառի տակ ու ցանկություն պահեր, նրա ցանկությունը կկատարվեր:

Ծառի կողքին մի տնակ կար: Տնակում մի գիրուկ ծերուկ էր ապրում: Նրա անունը Ուիլիամ Քեդոգան Սմիթ էր: Նա օճառ էր վաճառում գյուղի խանութում և չէր սիրում փոքրիկ տղաներին ու աղջիկներին:

Մի օր նա կանգնեց կախարդական ծառի տակ ու ասաց. – Ուզում եմ, որ  մեր թաղում ապրող բոլոր  աղջիկներն ու տղաները հայտնվեն Լուսնի վրա:

Հենց  նա այս բառերն ասում է, բոլոր տղաներն ու աղջիկները հայտնվում են Լուսնի վրա:

Այնտեղ ցուրտ էր ու տխուր,  փոքրիկները սկսում են լաց լինել: Բայց նրանք այնքան հեռու էին, որ մայրիկները չէին կարող լսել նրանց ձայները:

Հենց որ երեխաները հայտնվում են Լուսնի վրա, ծառի վրայի բոլոր թռչունները էլ չեն երգում:

Իսկ մի կեռնեխ նայում է պարոն Սմիթին ու ասում.
-Ես ուզում, եմ, որ բոլոր երեխաները նորից վերադառնան:

Պարոն Քեդոգան Սմիթն ասում է.

-Ուզում եմ, որ Լուսնի վրա հայտնվեն: Իսկ կեռնեխը` «Ուզում եմ, որ վերադառնան»:

Երեխաները գնալով ավելի ու ավելի են շփոթվում, չեն հասկանում, թե որտեղ են` Երկրի՞, թե՞ Լուսնի վրա:

Պարոն Սմիթը ոտքը խփեց գետնին ու ասաց. «Ուզում եմ… », բայց չհասցրեց շարունակել, որովհետև կեռնեխը շատ արագ ասաց. «Ուզում եմ, որ պարոն Սմիթը բարի դառնա»:

Եվ պարոն Սմիթը, ով հենց նոր պատրաստվում էր ասել. «Ուզում եմ, որ բոլոր երեխաները հայտնվեն Լուսնի վրա», հանկարծ միտքը փոխեց, քորեց գլուխն ու ասաց.
-Ուզում եմ, որ բոլոր երեխաները կեսօրին գան ինձ հյուր` թեյ խմելու, մենք թխվածք կուտենք ու նարնջի հյութ ու լիմոնադ կխմենք: Իսկ ես այլևս օճառ չեմ վաճառի, փոխարենը հրուշակեղենի խանութ կբացեմ,  թող բոլորն ինձ  Ուիլիամ Քեդոգան Սմիթի  փոխարեն պարզապես Բիլ Սմիթ ասեն: Հեյ-հո՜, հեյ-հո՜:

Նա երեք անգամ գլուխկոնծի տվեց, իսկ ծառի վրայի թռչունները նորից սկսեցին երգել:

Արևը շողում էր, քամին կամացուկ վազվզում էր ծառի ճյուղերի մեջ, իսկ տերևները շշնջում էին. «Ցանկություն, ցանկություն, ցանկությու՜ն պահիր»:

Առաջադրանքներ

  • Դուրս գրիր անծանոթ բառերը և բացատրիր։
    անծանոթ բառ չկա:
  • Սևացրած բառերում գծիկների փոխարեն դիր պակասող տառը։ Գրելուց հետո քեզ ստուգիր բառարանով։
    միջով
    կողքին
    աղջիկներ
    խփեց
    հանկարծ
    կեսօրին
  • Դեղնացրած բառերը դուրս գրիր, բաժանիր արմատ, ածանցի, ածանցներով նոր բառեր կազմիր։
    ցանկություն – ցանկ + ություն
    տնակ – տուն + ակ
    գիրուկ- գեր+ուկ
    փոքրիկ – փոքր+իկ
    կախարդական – կախարդ+ական
  • Ինչո՞ւ երբ երեխաները հայտնվեցին Լուսնի վրա, թռչուններն էլ չերգեցին։
    Թռչունները երգում էին միայն այն ժամանակ, երբ երեխաները Երկրի վրա էին։
  • Քո կարծիքով օճառ վաճառող ծերուկն ինչո՞ւ չէր սիրում երեխաներին։
    Օճառ վաճառող ծերուկը չէր սիրում երեխաներին, որովհետև նրանք ծիծաղում էին նրա վրա գեր լինելու համար։
  • Եթե դու հայտնվեիր ցանկությունների ծառի տակ ի՞նչ տարօրինակ, բայց լավ ցանկություն կպահեիր։
    Ես այնպիսի ցանկություն կպահեի, որ բոլոր նրանք, ովքեր հանկարծակի ընկնեին գետնին, դրանից հետո միանգամից սկսեին թռչել։

Полугодовой отчет

Какие темы (тексты) вы прошли? /ссылки/
В первом полугодии мы прошли следующие темыи тексты:

Ударные и безударные гласные
О девочке Маше, о собаке Петушке и о кошке Ниточке
Парные согласные в конце слова
Парные согласные в середине слова
Двойные согласные
Мягкий знак, сказка-шутка
Муравей и голубка
Елочки осенью
Твердый знак
Приставка и предлог
Коротышки из цветочного города
Мой папа
Я — Маша, и бабушка тоже
Семейный закон
Какой бывает снег?


Вот рубрика Русского языка русский язык.

Что нового вы узнали?

Мы узнали, где надо писать мягкий знак, а где – твёрдый, как найти проверочные слова, как отличить предлог от приставки.

Какие темы вам понравились?

Мне понравились темы о твердом и мягком знаке.

Над какими проектами вы работали?

Я работал над следующими проектами:
Мое любимое время года
Мой любимый писатель
Как отмечают Новый Год в России
Как отмечают Новый год в Армении

Какой проект вам понравился?

Как отмечают Новый Год в России
Как отмечают Новый год в Армении


Над какими проектами вы бы хотели работать в следующем полугодии?

Я хотел бы работать над проектом о русских народных сказках.

Какие темы вас интересуют?

Не могу определиться. Меня многое интересует.

Բնագիտության առաջին շրջանի հաշվետվություն

1.Բլոգում տեղադրել բնագիտության բաժնի հղումը
Բաժնի հղումը՝ այստեղ

2. Առանձնացնել այն նախագծերը, որին մասնակցել ես, ինչ կուզենայիր ավելացնել։
Մասնակցել եմ հետևյալ նախագծերին
Իմ կենդանին
Գիտակցության հոսքում
Կարմիր ծով
Ես կուզենայի, որ մենք ավելի շատ բնագիտական փորձեր կատարենք և բույսեր ուսումնասիրենք։
3.Մեր քննարկված ուսումնական նյութերից որն էր ավելի հետաքրքիր, որն էր ավելի դժվար, որը`հեշտ։ Ինչ թեմաներ կուզենայիր լիներ , որ չկա։ Տեղադրիր այն ուսումնական նյութերի հղումները, որոնց առաջադրանքները կատարել ես։

Ամենահեշտ և հետաքրքիր՝ Հողի փորձը
Ամենադժվար՝ Կարմիր ծով
Ես ուզում, որ մենք ուսումնասիրենք ծովերը, ամենախորը ծովային տեղը, որտեղ հասել է միայն 20 մարդ։

Կատարել եմ այս նյութերի առաջադրանքները

Ինչպես է մարդը վերափոխում շրջակա աշխարհը
Մենք էլ ենք բնության մի մասնիկը
Մարմիններ, նյութեր, մասնիկներ
Հյուսիսային Ամերիկա
Եվրասիա
Հարավային Ամերիկա
Աֆրիկա
Ավստրալիայի հայտնագործումը
Ճանապարհորդություններ Աֆրիկայով
Մեզ սնող հողը

4. Գործնական պարապմունքներից որին ես մասնակցել և ինչ ես սովորել։
Ես շատ բան եմ սովորել, օրինակ, ինչպես ծառ ու ծաղիկ տնկել, խնամել դրանք, ջրել, սովորել եմ սերմ հավաքել և այլն։ Սովորել եմ ստուգել հողի բաղադրությունը։

Բնագիտական փորձեր
Աշխատանք ջերմոց-լաբորատորիայում
Տնկում եմ բեգոնիա
Ինչպես ստուգել հողի բաղադրությունը


5. Ստացած գիտելիքներդ կկարողանա՞ս օգտագործել քո առօրյայում, կենցաղում, շրջապատում, այգում։ Բեր օրինակներ։

Այո, հիմա ես կարողանում եմ ծաղիկներ տնկել, կենդանիներին խնամել։ Դա ինձ շատ է օգնում, որովհետև ես տանը կատու եմ պահում և ծաղիկներ ունեմ։

6. Քանի ֆլեշմոբի ես մասնակցել։
Մասնակցել եմ բոլոր ֆլեշմոբներին։

Մաթեմատիկայի հաշվետվություն, դեկտեմբեր

  • Բլոգումդ ունե՞ս մաթեմատիկա բաժին։
    Այո, բլոգում ունեմ մաթեմատիկա բաժինը։
  • Պարտաճանաչ կատարե՞լ և բլոգիդ մաթեմատիկա բաժնում տեղադրե՞լ ես մաթեմատիկայի
    բոլոր առաջադրանքներն ու նախագծերը։ Տեղադրիր բլոգիդ մաթեմատիկա բաժնի հղումը։
    Այո, կատարել եմ բոլոր առաջադրանքները։ Բաժնի հղումն՝ այստեղ
  • Մասնակցե՞լ ես «Մաթեմատիկան՝ Ամանորին ընդառաջ»  նախագծին։ Տեղադրիր նախագծի արդյունքի հղումը։
    Այո, մասնակցել եմ ամանորյա նախագծին։ Արդյունքներն են՝ Ամանորյա խնդիրներ, Ամանորյա խնդիրներ և խաչբառ, Իմ կազմած ամանորյա խնդիրներն ու խաչբառը։
  • Մասնակցե՞լ ես «Իմ ընտանիքը» նախագծին։ Տեղադրիր նախագծի արդյունքի հղումը։
    Այո, մասնակցել եմ “Իմ ընտանիքը” նախագծին։ Նախագծի արդյունքի հղումն ՝ այստեղ։ Խնդիրներ տարիքների վերաբերյալ։
  • Վերը նշված 2 նախագածից ո՞րը քեզ ավելի դուր եկավ։
    Ինձ ամենաշատը դուր եկավ “Իմ ընտանիքը” նախագիծը
  • Կատարե՞լ ես մաթեմատիկայի ինքնաստուգումը։ Տեղադրիր արդյունքի հղումը։ Ինքնաստուգում
  • Մասնակցե՞լ ես մաթեմատիկայի նոյեմբեր ամսվա ֆլեշմոբին։
    Այո, մասնակցել եմ նոյեմբեր ամսվա ֆլեշմոբին։
  • Սովորաբար մաթեմատիկայի ֆլեշմոբի ո՞ր մակարդակներն ես կատարում։
    Կատարում եմ մաթեմատիկայի ֆլեշմոբի առաջին և երկրորդ մակարդակները։
  • Ո՞ւմ հետ ես հիմնականում քննարկում ֆլեշմոբիդ առաջադրանքները։
    Ֆլեշմոբի առաջադրանքները սովորաբար քննարկում եմ մայրիկիս և քույրիկներիս հետ։

Մաթեմատիկաի ինքնաստուգում 1-ին ուս․ շրջանի

Գտիր  4-ի  կրկնապատիկը։ 8
Գտիր  5-ի  եռապատիկը։  15
Գտիր   10-ի  քառապատիկը։ 40
Գտիր 21 թվի ամենամեծ ու ամենափոքր բաժանարարների գումարը։ 1 + 21= 22
Թվարկիր 6-ի պատիկ մի քանի թիվ, որոնք փոքր են 42-ից։ 6, 12, 18, 24, 30, 36
Գտի՛ր քառակուսու մակերեսը և պարագիծը՝ իմանալով, որ նրա կողմի երկարությունը 5 սմ է։ 5 x 4= 20 սմ 5×5=25 քառ․ սմ
Հաշվի՛ր 10 սմ և 122 սմ  կողմերով ուղղանկյան պարագիծը և մակերեսը։10 + 122 = 132 x 2 =264 սմ
10 x 122 = 1220 քառ․ ոմ
Արամը 4 տարեկան է, իսկ նրա հայրիկը նրանից մեծ է 6 անգամ: 3 տարի հետո հայրիկը Արամից քանի՞ տարով մեծ կլինի: 20 տարի
Էլինան և  իր մայրիկի  տարիքների գումարը  28 է։Որքա՞ն կլինի նրանց տարիքների գումարը 5 տարի հետո։ 38
Միան  տոնածառի 4 խաղալիքի համար վճարեց 2000 դրամ։Արփին այդ նույն խաղալիքից 6 հատ գնելու համար որքա՞ն գումար պետք է վճարի։ 3000

10/10 գերազանց

Հաշվետվություն հայրենագիտությունից

Առաջին ուսումնական շրջանում հայրենագիտությունից իրականացրել եմ հետևյալ նախագծերը․
Իմ գյուղը
Իմ տոհմածառը
Ես սեբաստացի եմ
Իմ ընտանիքի ամանորյա ավանդույթյները

Ուսումնասիրել ենք հետևյալ թեմաները

Իմ տոհամածառը
Առասպել
Հայկ և Բել
Առասպել Վահագնի մասին
Առասպել տառերի մասին
Արամազդ առասպել
Մեսրոպ Մաշտոց
Մագաղաթ
Վանի թագավորություն
Արտաշեսյան արքայատոհմ
Տիգրան Մեծ
Արշակունիներ, Տրդատ Գ
Հին հայկական Ամանոր