Սիրելի սովորող, խնդրում եմ տեղադրել համապատասխան հղումները:
Մայիս ամսվա ամփոփում, 7-րդ դաս.
Ապրիլ ամսվա ամփոփում, 7-րդ դաս.
Մարտ ամսվա հաշվետվություն, 7-րդ դաս.
Մարտ ամսվա հաշվետվություն, 7-րդ դաս.
Փետրվար ամսվա հաշվետվություն
Փետրվարյան հաշվետվություն պատմությունից
Դեկտեմբեր ամսվա ամփոփում, 7-րդ դաս.
Նոյեմբեր ամսվա ամփոփում, 7-րդ դաս.,նոյեմբերի 25-30-ը
Նոյեմբեր ամսվա ամփոփում, 7-րդ դաս.,նոյեմբերի 25-30-ը
Հոկտեմբեր ամսվա ամփոփում, 7-րդ դաս.
Հոկտեմբեր ամսվա ամփոփում, 7-րդ դաս.
Սեպտեմբեր ամսվա ամփոփում
Սեպտեմբերի 22-30, առաջադրանք, 7-րդ դասարան
Լրացուցիչ աշխատանքներ
Նախագծեր
Սիրելի սովորող, ընտրիր մեկ թեմա այդ թեմայի շրջանակում գրիր էսսե:
Ամփոփիչ էսսե
Սիրելի սովորողներ սովորում ենք էսսե գրել , ստորև ներկայացված է էսսեի կառուցվածքը: Ընտրել հնարավոր վերնագրերից մեկը ևգրել էսսե էսսեի կառուցվածքին համապատասխան :
Էսսե գրելու չափորոշիչները դպրոցականների համար
1․ Կառուցվածք
Էսսեն պետք է ունենա երեք պարտադիր մաս․
Ներածություն
- Ներկայացնել թեման մեկ-երկու նախադասությամբ։
- Ցույց տալ, թե ինչու է այն կարևոր․ ինչ կապ ունի պատմության, հասարակության կամ աշակերտի կյանքի հետ։
- Կարելի է սկսել հարցով, մեջբերմամբ կամ կարճ փաստով, որը կգրավի ընթերցողի ուշադրությունը։
Հիմնական մաս
Պետք է կազմված լինի առնվազն երկու կամ երեք պարբերությունից․
- Առաջին պարբերություն – հիմնավորում․ բացատրել հիմնական գաղափարը։
- Երկրորդ պարբերություն – օրինակներ և փաստարկներ․ բերել պատմական փաստեր, գրական օրինակներ կամ առօրյայից դեպքեր։
- Երրորդ պարբերություն (ցանկալի է) – հակադրություն կամ լրացուցիչ դիտարկում, ցույց տալով, որ թեման բազմակողմանի է։
Եզրափակում
- Ամփոփել ամենակարևոր միտքը։
- Արտահայտել սեփական կարծիքը («Իմ կարծիքով…», «Ես կարծում եմ…»)։
- Կապել թեման ներկայի կամ ապագայի հետ՝ ինչ դաս կարելի է քաղել։
2․ Բովանդակություն
- Թեման պետք է ամբողջությամբ բացահայտված լինի, ոչ միայն մակերեսորեն նշված։
- Յուրաքանչյուր պարբերություն պետք է կապված լինի հիմնական թեմայի հետ։
- Կարծիքները պետք է լինեն հիմնավորված, ոչ միայն «ես այդպես եմ մտածում», այլ նաև օրինակներով․
- պատմական փաստերով (օր.՝ Տիգրան Մեծի հաղթանակները),
- գրականությունից մեջբերումներով,
- առօրյայից օրինակներով։
3․ Լեզու և ոճ
- Գրավոր խոսքը պետք է լինի հստակ և պարզ։
- Պետք է պահպանվի քերականորեն ճիշտ շարադրանք և տառագրություն։
- Ոճը՝ դպրոցական․
- Չափազանց բարդ գիտական տերմիններ չօգտագործել։
- Չափազանց խոսակցական լեզու չկիրառել։
- Օգտագործել պարզ, հասկանալի, բայց նաև կուռ նախադասություններ։
4․ Ստեղծագործական մոտեցու
- Էսսեն չպետք է միայն փաստերի շարան լինի․ կարևոր է նաև անձնական վերաբերմունքը։
- Կարելի է ներկայացնել սեփական դիտարկում կամ նոր հարցադրում («Իսկ եթե…», «Ինչ կլիներ եթե…»)։
- Կարևոր է ինքնատիպությունը՝ նույն թեման յուրաքանչյուրը պետք է գրի իր տեսանկյունից։
5․ Ծավալ
- Էսսեն պետք է լինի միջինը 250–400 բառ (մոտ 1–2 էջ)։
- Կարճ կամ չափազանց երկար գրելը ցանկալի չէ։
- Կարևոր է ոչ թե բառերի քանակը, այլ բովանդակության ամբողջականությունն ու պարզությունը։
Եզրակացություն․
Դպրոցական էսսեն պետք է լինի պարզ կառուցվածքով, տրամաբանական, փաստերով ու օրինակներով հիմնավորված, գրված ճիշտ լեզվով և ունենա սեփական կարծիք։ Այն տարբերում է սովորական շարադրանքից նրանով, որ ոչ միայն պատմում է, այլև վերլուծում ու եզրակացնում։
Հնարավոր վերնագրեր էսսեների համար
- «Տիգրան Մեծի Հայաստանը՝ հզորության և մարտահրավերների օրինակ»
- «Հայոց մշակույթի դերը մեր ինքնության պահպանման գործում»
- «Ի՞նչ կարող է սովորել ժամանակակից դեռահասը պատմությունից»
- «Անցյալի դասերը՝ ապագայի համար»
- «Ինչո՞ւ է պատմությունը կարևոր մեր ինքնության համար»
- «Հայոց թագավորների սխրանքները և դրանց դասերը մեր օրերի համար»
- «Արտաշես Ա-ի կառավարման դերը Հայոց պատմության մեջ»
- «Վանի թագավորությունը և նրա մշակութային ժառանգությունը»
- «Ալեքսանդր Մակեդոնացու արշավանքները և դրանց ազդեցությունը հին աշխարհում»
- «Հին աշխարհի հինգ մեծագույն հայտնագործությունները»
- Պատմական հերոսը, ում կուզենայի հանդիպել»
- «Անցյալի դասերը, որոնք պետք են մեր ապագային»
- «Ինչպես ես կպատմեի իմ նախնիների մասին օտարերկրացուն»
- «Պատմական հայտնագործություն, որը փոխեց աշխարհը»
- «Հայոց թագավորների խորհուրդը ժամանակակից առաջնորդներին»
«Հին աշխարհի հինգ մեծագույն հայտնագործությունները»
Նախաբան․
Հին աշխարհում մարդիկ սաղ ժամանակ փորձել են հեշտացնել իրենց կյանքը և հասկանալ շրջապատող աշխարհը։ Այդ նպատակով նրանք ստեղծել են բազմաթիվ կարևոր հայտնագործություններ, որոնք փոխել են մարդկության զարգացումը։ Հին աշխարհի հայտնագործություններից շատերը մինչև այսօր մեծ նշանակություն ունեն։
Պնդում․
Կարծում եմ՝ հին աշխարհի հինգ մեծագույն հայտնագործություններն են անիվը, գիրը, թուղթը, կողմնացույցը և օրացույցը, որովհետև դրանք մեծ ազդեցություն են ունեցել մարդկության զարգացման վրա։
Փաստերով հիմնավորում․
Առաջին կարևոր հայտնագործությունը անիվն էր։ Այն հեշտացրեց մարդկանց տեղաշարժվելը և բեռների տեղափոխումը։ Անիվի շնորհիվ զարգացան առևտուրը և ճանապարհորդությունները։
Երկրորդ կարևոր հայտնագործությունը գիրն էր։ Գրի միջոցով մարդիկ սկսեցին պահպանել գիտելիքները, պատմությունը և օրենքները։ Դա օգնեց կրթության և գիտության զարգացմանը։
Երրորդ կարևոր հայտնագործությունը թուղթն էր։ Մինչ այդ մարդիկ գրում էին քարերի կամ մագաղաթի վրա, ինչը դժվար և թանկ էր։ Թղթի ստեղծումը գրելը դարձրեց ավելի հեշտ և հասանելի։
Չորրորդ կարևոր հայտնագործությունը կողմնացույցն էր։ Այն օգնեց նավաստիներին ճիշտ ուղղություն գտնել ծովերում։ Կողմնացույցի շնորհիվ մարդիկ կարողացան կատարել մեծ ճանապարհորդություններ և բացահայտել նոր երկրներ։
Հինգերորդ կարևոր հայտնագործությունը օրացույցն էր։ Այն մարդկանց օգնեց հաշվել ժամանակը, որոշել տարվա եղանակները և ճիշտ կազմակերպել գյուղատնտեսական աշխատանքները։ Օրացույցի շնորհիվ մարդիկ ավելի կազմակերպված կյանք սկսեցին ունենալ։
Եզրակացություն․
Այս հայտնագործությունները մեծ դեր ունեցան մարդկության զարգացման մեջ։ Դրանք փոխեցին մարդկանց կյանքը, նպաստեցին գիտության, առևտրի և մշակույթի զարգացմանը։
Ամփոփում․
Այսպիսով, հին աշխարհի մեծագույն հայտնագործությունները մարդկությանը օգնեցին առաջ շարժվել և զարգանալ։ Նրանց ազդեցությունը զգացվում է նույնիսկ մեր օրերում


