Եկել է աշուն, օրերը ցրտել են և դարձել ամպոտ։ Թռչունները հրաժեշտ են տալիս իրենց բներին և թռչում են տաք երկրներ։ Անտառի ծառերի տերևները փոխել են իրենց գույնը, հագել դեղին, կարմիր, նարնջագույն և մանուշակագույն հագուստ։ Քամին փչում և պոկում է չորացած տերևները, որոնք հետո վազում են քամու հետ և թափվում գետնին։ Իսկ Քամին վազում, գնում է տերևների նոր բաժնի հետևից, որ պարի, պտտվի նրանց հետ և նորից բերի լցնի առվակի մեջ։
Ինչպե՞ս եք գալիս դպրոց և ինչպե՞ս եք ծնողներս են բերում դպրոց) վերադառնում տուն ծնողներս են բերում դպրոց) (բնակվում եմ դպրոցին մոտիկ, օգտվում եմ դպրոցի երկկողմանի/միակողմանի տրանսպորտից, ծնողներս են բերում դպրոց) -ծնողներս են բերում դպրոց
Տանը լրացուցիչ անելու աշխատանքներ ընտրու՞մ եք – ոչ
Ընտրությամբ գործունեության խումբ – մարմնամազություն
Մի խուլ մարդ երեք այծ ուներ: Մեկի պոզը կոտրած էր: Ինչպես է լինում, մի օր այծերը կորում են: Տերն ընկնում է դես֊դեն` այծերը գտնելու: Նա պատահում է մի ուրիշ խուլ մարդու՝ վար անելիս և հարցնում է. — Բարի աջողում, ապե՛ր, այծերս չե՞ս տեսել: — Լավ է՝ այսպես ցանեմ, — ձեռը մի կողմ թափ տալով պատասխանում է վար անողը: Այծատերը կարծելով, թե դեպի ցույց տված կողմն են գնացել այծերը ասում է. -Թող երկինքը վկա լինի, թե գտա այծերս, պոզը կոտրածը քեզ եմ տալու: Ասում է և գնում այծերը որոնելու: Այծերը գտնելով՝ ուրախ — ուրախ առաջն արած, քշում բերում է արտավարի մոտ և ասում. — Շնորհակալ եմ, ախպե՛ր, այծերս գտա, առ այս այծն էլ քեզ, — ու պոզը կոտրած այծը քշում է դեպի նա:
— Ես չեմ կոտրել դրա պոզը, ես տեղեկություն չունեմ,֊ զարմանալով ասում է արտավար խուլը: — Ի՞նչ ես խոսում, — ասում է այծատերը, — ես այս այծն եմ խոստացել, որ մեռնես, մյուս այծերից տվողը չեմ: — Չէ’, ես չեմ կոտրել, ֊ բարկացած ասում է մեկը: — Չէ’, ես էս այծն եմ խոստացել, — կրկնում է մյուսը: Սա՝ նրան, նա՝ սրան, բանը հասնում է տուրուդմբոցի: Վերջն էլ գնում են քյոխվի մոտ գանգատ: Գյուղը չհասած սրանց հանդիպում է մի պառավ կին, նույնպես խուլ և հարսի ձեռքից փախած:
-Ա՛յ նանի, — ասում է այծատերը, — իմ այծերը կորել էին, գնացի, էս մարդուն հարցրի, սա էլ այծերիս տեղը ցույց տվեց: Պոզը կոտրած այծս տալիս եմ սրան, չի վերցնում, ես էդ այծն եմ խոստացել, որ մեռնի էլ, մյուս այծերից տվողը չեմ: — Ա՛յ նանի, — ասում է խուլ մարդը,- էս օտարականն եկել, ասում է, թե այծիս պոզը դու ես ջարդել: Թող ձեռքս ջարդվի, թե ես էդ բանից տեղեկություն ունեմ: — Է՜, որդիքս, ձեր արևն ապրի, պատասխանում է խուլ պառավը, — ինչ էլ ուզում է լինի, ես ձեր խնդիրը չեմ կարող կատարել, քանի որ էն չարամիտ, անզգամ հարսը տանն է, ես էն տունը ոտ կոխողը չեմ ու չեմ:
Այսպես երեքով կանգնած վիճում էին, իսկ այդ ընթացքում այծերը թողեցին նրանց և գնացին դեպի արոտավայր։ Այծատերը մեկ էլ նկատեց, որ իր այծերից հետքն էլ չկա։ Ու մինչև օրս փնտրում է այծերին, հանդիպում տարբեր մարդկանց, հարցուփորձ անում, բայց չի գտնում։