Աշուն

Եկել է աշուն, օրերը ցրտել են և դարձել ամպոտ։ Թռչունները հրաժեշտ են տալիս իրենց բներին և թռչում են տաք երկրներ։ Անտառի ծառերի տերևները փոխել են իրենց գույնը, հագել դեղին, կարմիր, նարնջագույն և մանուշակագույն հագուստ։ Քամին փչում և պոկում է չորացած տերևները, որոնք հետո վազում են քամու հետ և թափվում գետնին։ Իսկ Քամին վազում, գնում է տերևների նոր բաժնի հետևից, որ պարի, պտտվի նրանց հետ և նորից բերի լցնի առվակի մեջ։