Լեզվական Աշխատանք 334-336

334. Ինչպիսի՞ նախադասություններ են տրվածները: Դրանք ընդարձակի՛ր, դարձրո՛ւ յոթութ բառանի:

            Երկիրը պտտվում է: Մեր Երկիր մոլորակը շատ արագ է պտտվում արեգակի շուրջը։
            Հասկանում ենք: Մենք շատ լավ ենք հասկանում այս մաթեմաթիկայի խդիրը։
            Ընկերները հեռանում են: Մեր ամենամոտիկ և լավ ընկերները հեռանում են։
            Մոռացել ես: Դու ինձ շուտվանից, երբ դու փոքր էիր ինձ մոռացել ես։
            Գտա: Ես այս շատ սիրուն ադամանդը քարերի մեջ գտա։

335. Նախադասություններն ընդարձակի՛ր երկուական բառով:

            Փորձենք: Մենք շուտով կփորձենք։
            Աղջիկները կպատմեն: Ախջիկները այս դեպքը կպատմեն։
            Մեծերը կլսեն: Քեզ մեծերը շուտով կլսեն։
            Կընտրեք: Մի բան կընտրեք։
            Ճամփորդը վերադարձավ:Ճամփորդը վերադարձավ: Ճամփորդը արագ տուն վերադարձավ։

336. Նախադասությունները պատճենիր և դրանցում սևացրու այն բառերը, որոնք պատասխանում են փակագծում նշված հարցերին։
Մի հարուստ մարդ իր փոքրիկ խանութում արդար մեղր էր ծախում: (ինչպիսի՞)
Փաթեթում բամբուկե փորագրված գավազան էր, փոքրիկ, ասեղնագործ թասակ և սև ու դեղին թիկնոց, որի լայն օձիքի վրա ապշեցուցիչ գեղեցիկ նախշեր էին գործված: (ինչպիսի՞)
Մեզնից ոչ հեռու կանգնած մատղաշ ծառը կորացել էր, իսկ նրա կատարին հաստ օղակով կախված լիանայի վրա մի թռչուն էր թառել: (որտե՞ղ)
Բեռնատարները առավոտյան պետք է շարժվեր գործարանից: (ե՞րբ)
Մի րոպե լիանայի վրա նստած մնալուց հետո թռչունը ցած թռավ: (ե՞րբ)
Այդ ընթացքում ծառի գագաթին բարձրացած որսորդը երկար պարաններով երկու մեծ պարկ իջեցրեց, որոնց մեջ չղջիկներն էին: (որտե՞ղ)
Առավոտ ծեգին հավաքեցինք մեր հանդերձանքը և ճամփա ընկանք: ( ի՞նչը)

Կարդա տեքստը և հիշիր

Նախադասության գլխավոր անդամներ են համարվում ենթական և ստորոգյալը, որոնք արտահայտում են նախադասության հիմնական ասելիքը, մյուս անդամները կոչվում են երկրորդական անդամներ կամ լրացումներ։ Լրացումները կարող են լինել ենթակայի լրացումներ և ստորոգյալի լրացումներ։ Այն նախադասությունը, որը կազմված է միայն մեկ  ենթակայից և ստորոգյալից, կոչվում է պարզ համառոտ նախադասություն, եթե գլխավոր անդամներից բացի նախադասության մեջ կան երկրորդական անդամներ, ապա այդ նախադասությունը կոչվում է պարզ ընդարձակ նախադասություն։ Եթե նախադասության կազմում կա մեկից ավել ստորոգյալ, ապա նախադասությունը բարդ  է։

Ընտանի Օձեր

1․Դուրս գրեք 10 ածական և 10 գոյական

ԱծականԳոյական
ՇոգԳյուղ
ԽաղաղԸնտանիք
ԱգահՕձ
ԲարիՁմեռ
ԹանկՀեքիաթ
ԸնտանիՊատ
ՏարիքավորԿաթ
ՔիչԶավակ
ԹունավորԲակ
ԱրագԱմառ

2․ Պատմեք ընտանի օձերի մասին:

Նրանք հանգիստ և խելոք օձեր են։

3. Գրե՛ք՝ ինչո՞ւ օձը ա) կաթը թունավորում, բ) կաթը թափում:
Ա-Նա թունավորել էր կաթը, որ վրեժ լուծի։

Բ-Նա կաթը թափեց, որովհետև իմացավ, որ իր երեխաներին բան չի եղել։

4․ Պատմվածքի ո՞ր հատվածն ամենից շատ հավանեցիր։

Մինչև Վաչիկը տեղից կշարժվեր, օձը իմ փայտին էլ չնայեց, իմ բարկությանն էլ, արագ հասավ թարեքին, պոչը թափ տվեց օդում, լախտի նման խփեց բաժակին ու ցած գցեց: Բաժակը ջարդվեց, կաթը թափվեց: Իսկ օձը հանդարտված իջավ թարեքից և առանց շտապելու գնաց դուրս ու նոր միայն սկսեց իր ձվերը ծածկել ավազով։

5․ Ի՞նչ է սովորեցնում պատմվածքը:

Որ օձերը կարող են լինել ընտանի։

Շների Դպրոցական Հանրագիտարան 2 (Ընթերցանություն)

Մոպս-Մոպսը գերմանական ցեղատեսակ է, որը 18-19-րդ դարերում եղել է ազնվականների սիրելին։ Մեր օրերում Մոպսը հազվագույն շուն է, թեպետ հայտնի է աշխարհում։ Մոպսերի բարձրությունը 30 սմ է, քաշը՝ մինչև 8կգ։
Ճիշտ դաստիրակության դեպքում մոպսը հրաշալի սենյակական շուն է։ Ունի խոշոր ու խելացի հայացք։

Գերմանական հովվաշուն-Գերմանական հովվաշները շուրջ մեկ դար առաջ Գերմանիայում ծառայում էին որպես ոչխարների հոտը հսկող կենդանիներ։ Սակայն նրանք անմիջապես ճանաչում գտան աշխարհում, երբ հայտնաբերվեցին նրանց հրաշալի ծառայողական ունակությունները։ Այսօր էլ գերմանական հովվաշները տարածված է և հայտնի է աշխարհում, հանդիպում է գրեթե բոլոր ծառայողական ոլորտներում, որոնցում անհրաժեշտ է զգոն և ուշիմ շուն։ Գերմանական հովվաշները բարձրությունը մինչև 65 սմ է։ Հատկապես բարձր է գնահատվում այս շան լսողության և հոտառության սրությունները, նյարդային համակարգի ամրությունը, հավատարիությումը, նաև նա կարող է լինել համ կարճամազ՝ Կարճ և կոպիտ մորթով և երկարամազ՝ երկար և կոպիտ մազերով։

Բրյուսելյան գրիֆոն-Բրյուսելյան գրիֆոնները փոքրիկ, աշխույժ խելացի շնիկներ են։ Բարձրությունը մինչև 32 սմ է։

Չիհուահուա (Իմ Ռուսաստանից Մորաքույրի Շները)-Չիհուահուա մեքսիկական շնիկը շների ամենափոքր ցեղատեսակն է։ Շատ խելացի, հասկացող, շարժուն շնիկ է։ Լինում է կարճամազ և երկարամազ։ Կարճամազը բուծվել է Մեքսիկայում, իսկ հետագայում նրանից ԱՄՆ-ում առաջացել է երկարամազը։ Մեր փոքր ընկերների բարձրությունը 23 սմ է և քաշը մինչև 3,5 կգ։

Լաբրադոր-ռետրիվեր-Լաբրադոր-ռետրիվերը ծագումով կանադական Նյուֆաունդլենդ կղզուց է, Որտեղից անցել է Անգլիա։ Սուր հոտառության համար օգտագործվում է նաև ծառայողական ոլորտում։ Շատ շարժուն շուն է, բարձրություն մինչև 57 սմ է։

Լեզվական աշխատանք 323-333

323․ Նախադասություններրի գլխավոր անդամներն ընդգծիր, մյուս անդամներն ինչպե՞ս կանվանես։

Ամենահին բառարանը հնագիտական պեղումների ժամանակ Սիրիայում է հայտնաբերվել:
Աշխարհի ամենալայն ծառուղին և ամենաերկար փողոցը Բուենոս Այրեսում են:
Մեր մոլորակի վրա հանդիպող ամենից հազվադեպ հիվանդությունը ծիծաղի հիվանդություն է կոչվում:Հիվանդացածներից ոչ մեկը չի փրկվել:
Ամենից թանկ գիրքը 1455 թ. Գուտեմբերգն է տպագրել։ Այդ գրքի մեկ օրինակի համար 1926 թ. Մի մարդ երեսունհինգ հազար դոլար է վճարել:

325․ Գրիր գլխովոր անդամները․ գործողություն կատարողին նշիր դեղին, իսկ նրա կատարած գործողությունը՝ կապույտ։

Այս դեպքը Հարավային Անգլիայում է պատահել: Մի ծեր հոգևորականի աղքատիկ տանը առնետ է հայտնվում: Առնետն այնքան է ելումուտ անում, որ տանտերը սովորում է նրան. վերջը երկուսն ընկերանում են: Մի գիշեր ծեր հոգևորականը վեր է թռչում խորունկ քնից. առնետը կծել էր նրա այտը: Սկզբում մարդը զայրանում է դավաճան կենդանու վրա,
բայց հետո տեսնում է վառվող վարագույրները, հասկանում, որ իր փայտե տնակը հրդեհ է ընկել:

Տունն էլ ամբողջությամբ կայրվեր, եթե բարեկամ առնետը չլիներ ու այտը չկծեր:

327. Նախադասությունից հանի՛ր ընդգծված ենթական: Բացատրի՛ր, թե նրա հետ ինչո՞ւ են ուրիշ բառեր էլ դուրս գալիս:

            Բոլոր անհայտ երկրները վաղո՜ւց արդեն հայտնագործվել են:
            Բոլոր անհայտ վաղո՜ւց արդեն հայտնագործվել են:
            Քարտեզի վրա չնշված կղզի չկա:
Քարտեզի վրա չնշված չկա:
            Կղզում թաքցրած իրերը շատ թանկ են գնահատվում:
Կղզում թաքցրած շատ թանկ են գնահատվում:
            Ծովահենների թաքցրածը գտնելու տենչը շատերին է վառել:
Ծովահենների թաքցրածը գտնելու շատերին է վառել:
            Խիտ աճած թփուտները ձիու ճամփան փակում էին:
Խիտ աճած ձիու ճամփան փակում էին:
            Աշխարհի բոլոր խորհր դավոր գաղտնիքները շարադրված են մի գրքում:
Աշխարհի բոլոր խորհր դավոր շարադրված են մի գրքում:

Բոլոր բառերը նրա հետ դուրս են գալիս որովհետև նրանք իմաստ չունեն։

329. Նախադասությունն ընդարձակիր՝ ինչպիսի՞ կամ ո՞ր հարցերին պատասխանող բառեր կամ բառակապակցություններ ավելացնելով:

            Օրինակ՝
Կինը հարցրեց: – Երիտասարդ կինը հարցրեց:

                                Լայնեզր գլխարկով կինը հարցրեց:

            Շունը մտավ:
            Մեծ շունը մտավ։
            Մեծ ջղայն շունը մտավ
            Սիրտը քար է:
            Այս կատվի սիրտը քար է։
            Այս փոքրիկ կատվի սիրտը քար է։
            Հայրն ընկեր է:
            Իմ հայրը քո հայրիկի հետ ընկեր է:
            Իմ ծեր հայրը քո երիտասարդ հայրիկի հետ ընկեր է:
            Երկիրը պտտվում է:
            Երկիրը արագ պտտվում է:
            Երկիրը արագ պտտվում է որ մենք չունենանք շատ երկար օրեր:

330. Նախադասությունն ընդարձակի՛ր՝ ավելացնելով ո՞ւր, դեպի ո՞ւր, որտե՞ղ, որտեղի՞ց, որտեղո՞վ հարցերին պատասխանող բառեր կամ բառակապակցություններ:

          Օրինակ՝
Օրվա հերոսը գալիս էր: – Օրվա հերոսը մեզ մոտ էր գալիս: Օրվա հերոսը դեպի տուն էր գալիս: Փողոցով օրվա հերոսն էր գալիս: Դիմացից օրվա հերոսն էր գալիս:

            Մի ոհմակ է երևում:
Մի շատ հեռվից մի ոհմակ է երևում:
            Ի՜նչ հանգիստ ես կանգնած:
Ի՜նչ լավ և հանգիստ ես կանգնած:
            Թռչունների մի երամ անցավ:
Թռչունների մի մեծ երամ անցավ:
            Երամը թռավ, հեռացավ:
Մեծ երամը թռավ, հեռացավ:
            Նախորդ օրը կարգուկանոն էր հաստատել:
Նախորդ օրը մի լավ կարգուկանոն էր հաստատել:
            Հաջորդ օրը բոլորս գնալու էինք:
Հաջորդ օրը բոլորս իմ տուն ենք գնալու:
            Այդ փոքրիկին կարելի է տեղավորել:
Այդ սիրուն փոքրիկին կարելի է տեղավորել:

331. Նախադասությունն ընդարձակի՛ր՝ ավելացնելով ո՞ւմ կամ ի՞նչը հարցերին պատասխանող բառեր կամ բառակապակցություններ:

            Մարդն ամբողջ կյանքում սիրում է:
Մարդն ամբողջ կյանքում սիրում էր իր մորը։
            Առավոտյան անտառում որսորդները գտել են:
Առավոտյան անտառում որսորդները գտել են մի մեծ արջ:
            Հեռուներից վերադարձած մարդը կարոտով գրկեց:
Հեռուներից վերադարձած մարդը կարոտով գրկեց նրա ծնողներին:
            Հանկարծ իր կողքին տեսավ:
Հանկարծ իր կողքին տեսավ մի գայլ:

332. Նախադասությունն ընդարձակի՛ր՝ ո՞ւմ կամ ինչի՞ հարցերին պատասխանող բառեր կամ բառակապակցություններ ավելացնելով:

            Մարգերը ջրվեցին:
Քույրիկներըս մարգերը ջրվեցին:
            Քույրը երաժիշտ է:
Իմ քույրը երաժիշտ է:
            Նկարն անհետացել էր:
Իմ ամենա սիրած նկարը անհետացել էր:
            Մոխիրը տաք է:
Այս մոխիրը տաք է:

333. Նախադասությունն րնդարձակի՛ր՝ ե՞րբ, երբվանի՞ց, որքա՞ն ժամանակ, մինչև ե՞րբ հարցերին պատասխանող բառեր կամ բառակապակցություններ ավելացնելով:

            Մի տարօրինակ ճռռոց եմ լսում:
Ես գիշերը մի տարօրինակ ճռռոց եմ լսում:
            Իմ կարծիքն ասել եմ:
Ես իմ կարծիքն շուտվանից ասել եմ:
            Գնաց, գնաց, հասավ մի քաղաքի:
Գնաց, գնաց, շատ երկար գնաց հասավ մի քաղաքի:
            Ծաղրածուն գլուխ տվեց ու հեռացավ:
Ծիծաղելու ծաղրածուն գլուխ տվեց ու հեռացավ:
            Նավաստին բաց ծով էր դուրս եկել:
Նավաստին բաց ծով էր դուրս եկել և որսում էր:
            Ծովն արդեն փոթորկել էր:
Մեծ ծովը արդեն փոթորկել էր:
            Թռչունները չվելու էին:
Թռչունները մեծ խմբով չվելու էին:

Լեզվական աշխատանք 317-322

317. Կետերը փոխարինի՛ր ո՞վ հարցին պատասխանող բառով, որը դեմքով ու թվով համաձայնի ստորոգյալին (բային): Դեմքով ու թվով ստորոգյալի հետ համաձայնող անդամին ի՞նչ անուն կտաս:

            – Արե՝գ, (ո՞վ) առայժմ մրցակից չունես:
            Բայց նա (ո՞վ) շուտով կհայտնվի:
            Ես (ո՞վ) ամեն ինչ արել եմ նրա գալուստն արագացնելու համար:
            Առանց արժանի մրցակցի դու (ո՞վ) չես կարող ավելի ուժեղ ու համարձակ          դառնալ:
            Աշոտն (ո՞վ) է լինելու քո օգնականը:
            Արեգին (ո՞վ) էլ, իհարկե, նրա՛ն ես օգնելու:

318. Փակագծում տրված բայերը եզակի կամ հոգնակի ձևով գրի՞ր (պահանջվող ձևն ինչպե՞ս գտար):

            Մեր աղմկոտ, ուրախ փողոցի երեխաները երբեմն ծաղրել (էր, էին) նրան: Նա ինչ-որ փորձարարական արհեստանոցում աշակերտ (էր, էին): Ես (գիտեի, գիտեինք), որ նա այնտեղից հաճախ զանազան լուծույթներ ու փոշիներ (էր, էին) բերում ու ինչ-որ փորձեր անում՝ մրոտելով տատիկի տունը: Երբեմն էլ մենք խնդրում (էի, էինք), որ նա իր փորձերը մեզ էլ (ցուցադրի, ցուցադրեն):

319. Ստորոգյալի հետ համաձայնող անդամն անվանում են ենթակա: Փորձի՛ր բացատրել՝ ենթական ու ստորոգյալն ինչո՞ւ են նախադասության գլխավոր անդամներ: Ինչպե՞ս կկոչվեն նախադասության մյուս անդամները: Ենթական և ստորոգյալը կոչվում են գլխավոր,որովհետև եթե նրանք չլինեն, նախադասությունը իմաստ չի ունենա։

320. Նախադասություններում ընդգծիր գործողություն կատարողին և նրա կատարած գործողությունը։

  1. Կետերը ջրի տակ երկար են մնում:
  2. Ծովային կրիաները ջրի տակ դիմանում են երեք ժամ և ավելի:
  3. Պինգվիններն ապրում են սաստիկ ցրտի պայմաններում։
  4. Փղերը կնճիթով շոգ օրերին իրենց վրա ջուր են լցնում։
  5. Հայտնի է, որ կոկորդիլոսը կարող է հովազի ուտել։

321․ Հետևյալ բառերից յուրաքանչյուրով կազմեք մեկական նախադասություն, որտեղ դրանք կլինեն գործողություն կատարողը և ընդգծեք նրանց կատարած գործողությունը։

Աղջիկ, ծառ, բերան, արեգակ, վարորդ, աշակերտ, քամի, դանակ։
Աղջիկը գնաց և պաղպաղակ գնեց։
Այս ծառը շատ արագ աճեց։
Իմ բերանը ցավում է։
Արեգակը մեզ պահում է տաք։

Վարորդը շատ արագ քշեց մեքենան։
Աշակերտը լավ սովորեց։
Քամինամենինչ պչում ու տանում էր։

Դանակը հեշտությամբ հացը կտրեց։

322․ 320 առաջադրանքում ձեր կողմից նշված բառերը կոչվում են նախադասության գլխավոր անդամներ, փորձեք բացատրել, թե ինչու են դրանց այդպես անվանում։

Ենթական և ստորոգյալը կոչվում են գլխավոր,որովհետև եթե նրանք չլինեն նախադասությունը իմաստ չիունենա։

Հետաքրքիր փաստեր ձիերի մասին

Ձիերը ունեն ավելի քան 400 ցեղատեսակներ։ Ձիերի ընտալացումը մարդու կողմից սկսվել է մոտավորապես մ. թ. ա. 4000 թվականին, իսկ արդեն մ. թ. ա. 3000 թվականին ձին մարդու օգնությամբ տարածվեց աշխարհով մեկ։ Ձիաբուծության հնագույն կենտրոններից է նաև Հայկական լեռնաշխարհը։ 2008 թ-ի տվյալներով աշխարհում կա մոտ 59 միլիոն ձի, որոնցից 33,500,000 առանձնյակը Ամերիկայում, 13,800,000՝ Ասիայում, 6,300,000՝ Եվրոպայում և մնացածը Աֆրիկայում ու Ավստրալիայում։

Վայրի ձիերը հանդիպում են Ասիայի և Աֆրիկայի տափաստաններում, կիսաանապատներում և անապատներում (Եվրոպայում բնաջնջվել են)։ Ապրում են երամակներով։ Հայտնի է 8 տեսակ՝ խմբավորված 4 ենթասեռի մեջ. իսկական ձիեր (Պրժևալսկու ձի, ընտանի ձիեր, անհետացած տարպան), էշեր, կիսաէշեր (կուլաններ) և վագրաձիեր։ Պահպանված վայրի տեսակների գլխաքանակը խիստ սահմանափակ է և վերցված է պահպանության տակ։ Ձին ընտելացվել է 5–6 հազար տարի առաջ Ասիայում։

Ընտանի ձիերը տարածված են գրեթե բոլոր երկրներում։ Մարդը հնագույն ժամանակներից կատարելագործել է ձիերի որակական հատկանիշները և ստեղծել է 200 տարբեր ցեղեր՝ միավորված 3 հիմնական տիպերում (հեծկաններ, լծկաններ և ծանրաքարշներ)։ Առավել հայտնի են անգլիական զտարյուն արագավազները, նորֆոլկյան վարգունները, շայրի, սուֆոլկի, կլեյդեսդալյան ծանրաքարշները, ամերիկյան վարգունները, արաբական ձին, տարբեր երկրներում տարածված բրաբանսոնները, արդենները, Ռուսաստանի օռլովյան վարգունները, Դոնի հեծկանները, ԽՍՀՄ բուդյոնովյանը, թերեքյանը, կաբարդինյանը, լիտվական ու լատվիական լծկանները, խորհրդային ծանրաքարշները և այլն։

Այդ ձիերի մնդավի բարձրությունը 50–185 սմ է։ Սեռահասուն են դառնում 1,5 տարեկանում։ Հղիությունը տևում է մոտ 11 ամիս։ Կաթնատվությունը 11–15 լ է։ Ապրում են 25–30 տարի։

Arabian horse-Արաբական ձի

10-40 ձիուկների ցեղատեսակներ

Ջեկը և բրոնզը

Մի անգամ պիռատ Ջեկը գթել էր շատ մի կիլոգրամ փայլուն բրոնզ։ Նա գնաց նրա նավի մոտ և այնտեղ դրեց բրոնզը։ Նա սկսեց երգեր երգել երբ նավի վրա հուր էր Ջեկը նրա ձեռքը վառեց։ Երբ նրա քույրը տեսավ նրա վերքերը նա Ջեկին տարավ շատ լավ ուրուի մեջ։

Բրոնզ ես հուր ես

Բրո՛նզ ես, հո՛ւր ես,
Բրոնզե սո՛ւր ես,
Բրոնզե փա՛ռք ես,
Բրոնզե փա՛յլ-
Բայց դու զո՜ւր ես,
Ախ, իզո՜ւր ես
Կոտրում սուրս
Արևառ:
Ինչպես քաղցր
Մեր երգերը-
Մեր վերքերը
Հրաբույր-
Դու միշտ նո՜ր ես,
Ու հզո՜ր ես,
Ու բոսո՜ր ես,
Քաղցր քույր…’
Բրո՛նզ ես, հո՛ւր ես,
Բրոնզե սո՛ւր ես,
Բրոնզե փա՛ռք ես,
Բրոնզե փա՛յլ-
Բայց ափսո՜ս որ
Դու հեռո՜ւ ես-
Դու ուրո՜ւ ես
Արևառ…

Առաջադրանքներ

  1. Ի՞նչ եք զգում բանաստեղծությունը կարդալիս։ Ըզգում եմ ոնց որ ես բրոնզե եմ։
  2. Ո՞ւմ է նվիրված բանաստեղծությունն ըստ ձեզ։ Այս բանաստեղծությունը նրա մահացած կնոջն է նվիրված։
  3. Դուրս գրեք բանաստեղծության բոլոր գոյականները և դրանք օգտագոծելով ստեղծագործական փոքր աշխատանք ներկայացրեք։
    Բրոնզ, փայլ, հուր, երգեր, վերքրեր, քույր, ուրու։

    Մի անգամ պիռատ Ջեկը գթել էր շատ մի կիլոգրամ փայլուն բրոնզ։ Նա գնաց նրա նավի մոտ և այնտեղ դրեց բրոնզը։ Նա սկսեց երգեր երգել երբ նավի վրա հուր էր Ջեկը նրա ձեռքը վառեց։ Երբ նրա քույրը տեսավ նրա վերքերը նա Ջեկին տարավ շատ լավ ուրուի մեջ։

Վախթանգ Անանյան․ Թուխիկը

Ասում են, ժամանակով Երևան քաղաքում մի նշանավոր որսորդ – բժիշկ է եղել: Նա ագռավի բնից աղվամազով ծածկված մի ձագ է հանել բերել տուն:

Ժամանակ է անցել, ագռավը մեծացել է, գորշ փետուրները դարձել են թուխ, և նա թռչնային բնազդով  կապվել է տիրոջ հետ:

Ասում են, նա բժիշկի հետ սեղան էր նստում, իր համար պատրաստած աթոռակից կտցում էր իր բաժին կերակուրը, «ղա ՜ — ղա ՜» կանչելով շնորհակալություն էր հայտնում տիրոջն ու գնում քաղաքային այգու ծառերի վրա աղմկելու և զվարճանալու իր ցեղակիցների հետ:  Երեկոյան դեմ տուն էր վերադառնում, իր կոշտ ձայնով բարի գիշեր մաղթում բժշկին և գնում թառելու:

Բժիշկն ագռավին հաճախ էր որսի տանում: Խելացի թռչունը երկնքից իր սուր հայացքով խուզարկում էր լեռան ծերպերը, գտնում էր որսը և գալիս տիրոջ ուսին թառում՝ կտուցը որսի ուղղությամբ մեկնած: Գնում էր որսորդն ագռավի կտուցի ուղղությամբ, և այդ նրա լավագույն կողմնացույցն էր:

Իսկ թանձր մառախուղին, անտառում մոլորված ժամանակ, հավատարիմ ագռավը ցույց էր տալիս նրան ճանապարհը:

Բժիշկը դուրս էր գալիս քաղաքի գլխավոր փողոցը, և ընկերները թախանձում էին նրան.

—         Դե՞, բժիշկ, ի՞նչ կլինի կանչես քո ագռավին:

Բժիշկը, շրջապատված հետաքրքիր բազմությամբ, մոտենում էր քաղաքային այգուն, ուր ծառերի վրա աղմկում էին ագռավները, և կանչում էր հեռվից.

—         Թուխի՜կ, Թուխի՜կ…

—         Ղա՜ ղա՜… լսվում էր պատասխանը՝ ծառին իջած երամի միջից:

Հասարակությունը զարմանում էր ագռավային այդ պատասխանի վրա:

—         Թուխի՜կ, քեզ եմ սպասում, — ձայն էր տալիս բժիշկը:

—         Ղա ՜ ղա ՜… այսինքն՝ գալի՜ս եմ, գալի՜ս, — լսվում էր պատասխանը և երամից բաժանվում էր Թուխիկը, պտույտներ գործում ու նստում իր տիրոջ ուսին:

Մի անգամ էլ, երբ բժիշկը նստած էր այգու ճաշարանում, ընկերներից մեկը հարցրեց.

—         Վաղուց ես նստած, ինչո՞ւ ճաշ չես պատվիրում:

—         Ընկերոջս եմ սպասում…

Կարծեցին իրոք մարդու է սպասում:

Ապա նա տեղից վեր կացավ, բացեց ճաշարանի պատուհանն ու նայեց երկինք: Քիչ անց ագռավների մի մեծ երամ էր անցնում:

—         Թուխի՜կ, ինձ քաղցած սպանեցիր, անպիտա՜ն, ախր քե՛զ եմ սպասում, — սրտնեղած ձայն տվեց նա:

—        Ղա՜ ղա՜…լսվեց երկնքից, և երամից մի ագռավ բաժանվելով՝ պատուհանից ներս ընկավ, թառեց սեղանին: Ու այն ժամանակ միայն տերը ճաշ պատվիրեց:

Այնուհետև բժիշկը ամեն անգամ գնում էր այգու ճաշարանը և սպասում էր իր Թուխիկին:

Քաղաքում ասելիք էր դարձել Թուխիկը:

Այդպես սիրով ապրեցին իրար հետ որսորդ — բժիշկն ու իր փետրավոր ընկերը:

Բայց որովհետև ագռավը հաճախ մարդուց շատ է ապրում, ուստի տերը զառամեց ու մեռավ, իսկ ագռավը նրա դագաղի վրա տխուր ու գլխիկոր նստած, մարդկանց ուսերի վրա տարվեց մինչև գերեզմանատուն:

Դագաղն իջեցրին փոսը, բայց ագռավը թռչելու փորձ չարավ:

—        Թուխի՜կ, դո՛ւրս եկ, — լացի միջից ձայնեց բժշկի այրին:

Չլսվեց պատասխան «ղա-ղա »-ն, կարծես թռչունը վշտից ուշքը կորցրել էր:

Նրան գերեզմանից հանեցին և բժշկի աճյունը հողով ծածկեցին: Բարակ անձրև էր տեղում: Ժողովուրդը ցրվեց, բայց Թուխիկը մնաց թարմ հողաթմբին՝ վշտահար ու մոլոր կանգնած:

Հին, քարսիրտ աշխարհում մարդիկ տեսան այդ դեպքը, ականատես եղան այդ թռչունի արարքին, և ծերերը քրթմնջացին.

—        Երանի չէ՞ր, որ բոլոր արարածներն էլ այդ թռչունի չափ իրար հավատարիմ մնային…

Եվ երբ գերեզմանին պատվանդան կառուցեցին և վրան դրին անվանի բժշկի կիսանդրին, քանդակագործը չմոռացավ նրա հավատարիմ Թուխիկին քանդակել տիրոջ ուսին թառած:

Ասում են, մինչև այժմ էլ մի ծեր ագռավ տխուր–տրտում թառում է բժշկի կիսանդրու ուսին: Թուխիկն է. դար է անցել, բայց չի մոռանում իր տիրոջը…

Իսկ նրա դիմաց, քաղաքային այգու հնամենի ծառերի տեղը կանգնած ջահել բարդիների վրա, ուրախ աղմկում են ծեր Թուխիկի երիտասարդ սերունդները…

Առաջադրանքներ

1․ Դուրս գրիր անծանոթ բառեր և բառարանի միջոցով բացատրիր:
2․ Բացատրիր հետևյալ նախադասությունը. Քաղաքում ասելիք էր դարձել Թուխիկը:
Քաղաքում Թուխիկի մասին քին խոսում։
3․ Ո՞ր հատվածում է ավելի լավ երևում ագռավի հավատարմությունը:

Բայց որովհետև ագռավը հաճախ մարդուց շատ է ապրում, ուստի տերը զառամեց ու մեռավ, իսկ ագռավը նրա դագաղի վրա տխուր ու գլխիկոր նստած, մարդկանց ուսերի վրա տարվեց մինչև գերեզմանատուն:

4․ Նկարագրիր Թուխիկին: Նա բարի զվարճալի հավատարիմ թուխ փետուրներով ագռավ էր։
5․ Քո կարծիքով, իրակա՞ն է այս պատմությունը: Ինց թվում է այո։
6․ Տեքստից դուրս գրիր 4-ական գոյական, ածական, բայ, դրանք դիր ուղիղ ձևով։
Գոյականներ-Բժիշկ, ագռավ, Երևան, որսորդ։
Ածական-Գորշ, զվարճալի, խելացի, թուխ։
Բայ-Մեծանալ, ապրել, զառամել, նստել։

Ընթերցանություն “Դպրոցականի Շների Հանրագիտարան”

Բիգլ-Բիգլը հանրահայտ անգլիական որսաշուն է, որը տարված է Անգլիայում և ԱՄՆ-ում։ ԱՄՆ-ում բիգլը ամենատարածված բնակարանում պահվող շներից մենկ է։ Սակայն այս երկրներից դուրս այս շունը գրեթե տարածում չունի։
Ուելշ-քորգի-փեմբրոկ (սովորական կորգիները իմ համար)
այս հովվաշունը ծագումով Ուելսից է, ավելի ստույգ՝ Հարավային Ուելսի Փեմբրուկշիր կոմսությունից։ Տեղական հովվաշների մեջ ամենափոքրն է, բարձրությունը մինչև 30 սմ է, քաշը՝ մինչև 10 կգ։ Խելացի, ակտիվ, հասկացող և ճարպիկ շնիկ է։ Ծառայում է նաև որպես շուն որը կարելի է պահել տանը։