Հովհ․ Թումանյան, “Խելոքն ու հիմարը”

Առաջադրանքներ

  1. Դեղինով նշված բառերը դուրս գրեք, բառարանի օգնությաբ դրանց բացատրություններն իմացեք։
    բանեցնում-օգտագործել
    ջոկ-առանձին
    մոզի – երկու տարեկան հորթ:
    թոկ – պարան
    խարխուլ – փլվելու մոտ եղող
    գանգատ – բողոք
  2. Տեքստից դուրս գրեք 2 հականիշ բառ։ 

    Խելոք-հիմար
    տանել-բերել
  3. Տեքստից դուրս գրեք դարձվածքները, բացատրեք դրանց իմաստները։
    Չեմ գտել դարձվածքներ։
  4. Բնութագրեք հեքիաթի հերոսներին։
    Խելոք եղբայրը իրականում շատ խորամանկ ու ժլատ էր։ Իսկ հիմար եղբայրը ազնիվ էր, աշխատասեր ու միամիտ էր, եղբոր ամեն խոսքին հավատացող։
  5. Մեկնաբանեք հեքիաթի ավարտն, ինչո՞ւ անխելքին ոչ ոք չօգնեց։
    Անխելքին ոչ ոք չօգնեց, որովհետև նրան ոչ ոք չհավատաց։
  6. Եթե դուք լինեիք հեղինակը, հեքիաթն ինչպե՞ս կանվանեիք։
    “Ժլատն ու միամիտը”
  7. Հեքիաթի համար նկար նկարեք։

Հովհաննես Թումանյանի «Ինքնակենսագրության» մասին հարցեր

Հարցեր հայրիկի մասին
Ո՞վ էր Հովհաննես Թումանյանի հայրիկը։
Պատ․՝ Տեր Թադևոսը

Ինչի՞ վրա էր սիրում նստել Հովհաննեսի հայրիկը ։
Պատ․՝ Նա սիրում էր նստել ձիու վրա։

Հարցեր մայրիկի մասին։
Ի՞նչ էր Թումանյանի մայրիկի անունը։
Պատ․՝ Սոնա

Ո՞ր գյուղից էր Հովհաննես Թումանյանի մայրիկը։
Պատ․՝ Լոռվա մարզի Դսեղ գյուղից։

Ո՞նց էին գյուղացիները Թումանյանի մայրիկին անվանում։
Պատ․՝ «գիժ պախրի կով»

Ե՞րբ էր ծնվել Հովհաննես Թումանյանը։
Պատ․՝ 1869 թ․ փետրվարի- 7 -ին
Առաջին ոտանավորի մասին

Քանի՞ տարեկան էր Հովհաննեսը, երբ նա սկսեց գրել նրա առաջին ոտանավորը։
Պատ․՝ 11-10 տարեկան։


Հարցեր իմ ընկեր Դավիթ Գևորգյանից

  1. Ե՞րբ էր Հովհաննես Թումանյանը գրել “Շունն ու կատուն”։
    Պատ․՝ 1886 թ․-ին։
  2. Քանի՞ տարեկան է եղել Հովհաննես Թումանյանը, երբ նա սկսել է գրել ոտանավորներ։
    Պատ․ ՝ 10-11 տարեկան։
  3. Որտե՞ղ էր ապրում Հովհաննես Թումանյանի մայրիկը։
    Պատ․՝ Դսեղ գյուղում։
  4. Ինչպե՞ս էին անվանում Հովհաննես Թումանյանի մայրիկին։
    Պատ․՝ “գիժ պախրի կով”։
  5. Ո՞վ էր խնդրել տիրացուին, որ նա մնա գյուղում։
    Պատ․ ՝ Հովհաննես Թումանյանի մայրը։
  6. Ո՞վ է Հովհաննես Թումանյանի սիրված գրողը։
    Պատ․՝ Շեքսպիրը։

Փաստեր ձիու մասին

  1. Ձիուն առաջին անգամ ընտելացրել են Արևելքում, Ք.Ա. 5-րդ հազարամյակում, մինչ այդ նրանց որսում էին մորթու եւ մսի համար:
    2․Գոյություն ունի ձիու 160 ցեղատեսակ, որոնց մեջ ամենամաքուրը համարվում է արաբականը:
    3․Ձիու ամենաերկար անվանումը պերուական միցրան հնդկացիների մոտ է. «օկվիլա ուպարա կլամարու կոալու նակլա նատա», ինչը բառացի նշանակում է «Ծովից եկած սպիտակ մարդու ճաղատ գուանակո»
    4․իսկ ամենակարճը մոնղոլների մոտ է՝ «ուկ»:

    Արցախյան ձին համարվում է Հայկական լեռնաշխարհի հպարտությունը, ամենագեղեցիկ, ամենաազնիվ և ամենասլացիկ ցեղատեսակը: Արցախյան նժույգը ստեղծվել է դարերի ընթացքում (սկսած 12-13-րդ դարերի կեսերից), Արցախի մելիքների կողմից տեղական ձիու երկարատև ու նպատակասլաց սելեկցիայի միջոցով: Իր չափերով չի գերազանցում 150 սանտիմետրը: Ունի լավ զարգացած մկաններ, ուժեղ ոտքեր, լայն կրծքավանդակ և կրակե աչքեր:

Карабахская Лошадь — Хочу в Армению
Արցախյան նժույգ

Ֆլեշմոբի լուծում

Առաջին մակարդակ։
Ամենահեշտ։ Մարմնամարզության ստուգատեսը սկսվեց ժամը 11:10-ին և ավարտվեց` 11:45-ին: Քանի՞ րոպե տևեց այն: 
Պատ․՝ 35 րոպե։

Ամենադժվար։ Տուփում կա 14 սև և 14 սպիտակ գնդիկ։ Ամենաքիչը քանի՞ գնդիկ պետք է հանել, որ հանած գնդիկների մեջ նույն գույնի երեք գնդիկ հաստատ լինի։ 
Պատ․՝ 5 անգամ

Ամենահետաաքրքիր։
Հինգ եղբայրներից յուրաքանչյուրն ունի 2 քույր: Քանի՞ երեխա կա այդ ընտանիքում։
Պատ․՝ 7 մարդ

Եկրորդ մակարդակ:

Ամենահեշտ։
Արմանի և Արամի տարիքների գումարը երկու տարի առաջ հավասար էր 15-ի։ Այսօր Արմանը 13 տարեկան է։ Քանի՞ տարի հետո Արամը կլինի 9 տարեկան։
Պատ․՝ 5 տարի

Ամենադժվար։
Երկուշաբթի առավոտյան ջրհորում կար 1000 լիտր ջուր։Ամեն օր Արմանը ջրհորից հանում էր 600լ ջուր, իսկ գիշերը ջրհորում ջուրը ավելանում էր առավոտյան եղած ջրի կեսի չափով։ Հինգշաբթի օրը առավոտյան քանի՞ լիտր ջուր կլինի։
Պատ․՝ 525 լ

Ամենահետաքրքիր։
Ջրավազանը նեղ խողովակով լցվում է 10 ժամում է, իսկ լայնով ՝ 4 ժամում։ 3 ժամում լայն խողովակո՞վ է ավելի շատ ջուր անցնում, թե ՞ 8  ժամում՝ նեղ խողովակով։
Պատ․՝ լայն խողովակով

Ճամբարային շաբաթ 3


Երկուշաբթի մենք հանդիպեցինք ընկեր Միքայելի հետ, ով մեզ օգնեց աշխատել CupCut ծրագրով։ Մենք պատրաստեցինք մոնտաժային տեսանյութեր։

Երեքշաբթի օրը նույնպես հետաքրքիր անցավ․ մենք խաղացինք, մարզվեցինք։

Չորեքշաբթի մենք գնացինք ուսումնական ագարակ՝ ձի քշելու։ Մեր ագարակում կա միքանի ձի։ Ես նրանցից հիշում եմ՝ Մաշա, Խըզ-բըզ, Գենիռալ։ Մենք ընտրեցինք Մաշային և տարանք, որ քշենք։ Ես և իմ ընկերը՝ Դավիթ Գևորգյանը, միասին ենք ձի քշել։ Վերջում մենք բոլորս սանրեցինք Մաշային՝ այդպես շնորհակալություն հայտնելով նրան։ Մաշան շատ բարի է, խելոք ու հանգիստ է։

Ագարակ այցելության մասին տեսանյութն՝ այստեղ։

Իսկ հինգշաբթի և ուրբաթ ես չեմ գնացել դպրոց, որովհետև վատառողջ էի։

Ճամբարային շաբաթ 2

Այս շաբաթ մենք արեցինք շատ հետաքրքիր բաներ։ Երկուշաբթի մենք գնացինք Միջին դպրոցի տեխոլոգիայի սրահ, այնտեղ մենք աշխատել էնք կավով։  Ընկեր Թագուհին մեզ պատմեց Մարտիրոս Սարյանի նկարների մասին։ Օրվա երկրորդ կեսին մեզ հյուր եկան Ավագ դպրոցի սովորողները և մեզ սովրեցրեցին «Տալտալա» պարը։
Հաջորդ օրը մենք Մարտիրոս Սարյանի մասին խաղ-վիկտորինաներ ենք ստեղծել և տարբեր խաղեր խաղացել։

Հունվարի 18 մենք գնացինք Մ․ Սարյանի տուն-թանգարան։ Ահա իմ պատումը մեր ճամփորդության մասին։

Հաջորդ օրը մենք դպրոց տարանք լեգոներ և հետաքրքիր առարկաներ սարքեցինք, մասնակցել ենք բնագիտատեխնիկական ֆլեշմոբին և մարմնամարզական մրցույթներին։ Իսկ ուրբաթ օրը զբաղված էինք սեղանի խաղերով։ Նաև մասնակցել ենք Դիջիթեք 2023 ստուգատեսին, սովորել CupCut մոնտաժային ծրագիը։

Ճամփորդություն դեպի Մարտիրոս Սարյանի տուն-թանգարան։

Այսօր մենք այցելեցինք Մարտիրոս Սարյանի տուն-թանգարան։ Այնտեղ կային բազմաթիվ նկարներ, հին կահույք, շորեր, ծաղկամաններ, նկարչական պարագաներ, գրքեր և այլն։ Մենք քայլեցինք թանգարանի սենյակներով, բայց մեզ թույլ չէին տալիս ոչնչին դիպչել, նստել որևէ տեղ։
Նկարների մեծ մասի վրա պատկերված էին բնություն, մարդիկ և դեմքեր։ Նկարները պատկերված էին շատ վառ գույներով, բայց կային նաև մի քանի նկար, որ հասարակ մատիտով էին նկարված։

Ես հավանեցի տնակի նկարը։



Ճամբարային շաբաթ 1


Ճամբարային առաջին օրերին մենք ծանոթացել ենք հայկական ազգային տարազին, վերհիշել ազգագրական երգերն ու պարերը։

Մենք նաև Quizizz ծրագրի օգնությամբ կազմել ենք Ամանորյա հետաքրքիր խաղեր։ Ահա իմ աշխատանքը։

Մաթեմատիկաների ջոկատի հետ մասնակցել ենք Դիջիթեք 2023-ին, կազմել ենք ուսումնական խաղեր։

Մյուս շաբաթ պետք է գնանք գեղանկարիչ Մարտիրոս Սարյանի տուն-թանգարան։ Դրա համար կատարել եմ հետազոտական աշխատանք։