Քարտեզ․ քարտեզագրում

Քարտեզները օգնում են մեզ տեղից տեղ փոխադրվել: Գործիքներ, որոնք պատմում են ճշմարտությունն այն աշխարհի մասին, որտեղ ապրում ենք: Քարտեզները գործիքներ են, և արվեստի ու դիզայնի տեսակների պես՝ դրանք էլ ունեն պատմություն և կարող են բացահայտումներ կատարել իրենց ստեղծման ժամանակների մասին: Ամենահաջող քարտեզները թեմատիկներն են, այսինքն կոնկրետ որևէ թեմայի մասին: Գոյություն ունի քարտեզի դիզայնի գեղեցիկ ավանդույթ:

Աշխարհի ամենահին քարտեզը բաբելոնականն է (մ․ թ․ ա․ 6-րդ դար)

Մ․ թ. ա. 6-րդ դարի բաբելոնյան կավե սալիկ-քարտեզում տեղ գտած երեք երկրներից մեկը Հայաստանն է, այսինքն՝ արդեն ավելի քան 2600 տարի է՝ մենք մեր տեղն ունենք աշխարհի ամենահին քարտեզի վրա:

Մեր նախնիների համար աշխարհը մի հողակտոր էր, որի ափերը չորս կողմից ողողված էին ջրով։ Սակայն նրանք չէին սահմանափակվում իրենց իմացածով և շարունակում էին աշխարհը «չափելու» նոր փորձեր կատարել։ Այդ չափումների շնորհիվ ստեղծվում էին քարտեզներ, որոնցից ներկայացնում ենք 10 ամենահները։

Աշխարհի քաղաքական քարտեզ, 2013թ. օգոստոս,  ըստ ԱՄՆ ԿՀՎ-ի (CIA) աղբյուրների

Աշխարհի քաղաքական քարտեզ, 2013թ. օգոստոս, ըստ ԱՄՆ ԿՀՎ-ի (CIA) աղբյուրներիԱշխարհի քաղաքական քարտեզ, 2013թ. օգոստոս, ըստ ԱՄՆ ԿՀՎ-ի (CIA) աղբյուրների

Ինչո՞ւ է հյուսիսը միշտ վերևում

21-րդ դարում, հատկապես, երբ ինչ-որ մեկն ապրում է հյուսիսային կիսագնդում, ընդունված է համարել, որ քարտեզները պետք է ուղղված լինեն դեպի հյուսիս: Այսպես են վարվել մինչև 16-րդ դարը, հետո երբ բոլոր քարտեզները սկսեցին արտադրվել Եվրոպայում, բոլորի համար կենտրոն սկսեց համարվել հենց Եվրոպան:

Աստվածաշնչի համաձայն՝ մեծ ջրհեղեղի ժամանակ տապանից դուրս կյանքի ոչնչացումից հետո Նոյի երեք որդիները (Սեմը, Հաբեթը և Քամը) շարժվեցին տարբեր մայրցամաքներ՝ երկիրը վերաբնակեցնելու և կառավարելու նպատակով: Սեմին բաժին հասավ Ասիան, Քամը գնաց Աֆրիկա, իսկ Հաբեթը՝ Եվրոպա: Ստորև քարտեզի վրա «T»-ն մայրցամաքները իրարից տարանջատող ջրի զանգվածների ամբողջությունն է:

Իսիդոր Սևիլյացի, «Ստուգաբանություն», տպագրվել է Գյունտեր Ցայների կողմից, Աուգսբուրգ, 1472թ.

Քարտեզները ներկայացնում են պատմություններ, այլ ոչ թե փաստեր

Քարտեզները նկարագրում են ժամանակի պատմությունը և մարդկանց ծագումը, նույնիսկ ժամանակակից «Google Earth»-ը մեր ժամանակի տեսողական նշանների և խորհրդանիշների միասնություն է: Այս քարտեզները, ներկայացնում են տեղեկությունների մեծ բաժին, և այն շատերին է հասանելի:

Քարտեզները տարբեր բովանդակություն են ունենում, օրինակ կարող են լինել աշխարհագրական՝

  • աշխարհի քարտեզներ,
  • մայրցամաքների քարտեզներ,
  • երկրների և տարածաշրջանների քարտեզներ

Հանդիպում են նաև այնպիսի քարտեզներ, որտեղ ներկայացված են օգտակար հանածոները, այսինքն որտեղ կա ոսկի, գազ, նավթ որևէ քարի տեսակ և այլն:
Կան մշակութային քարտեզներ, որտեղ երևում են մշակութային կենտրոնները՝ թանգարաններ, թատրոններ, այլ կարևոր մշակութային կենտրոններ:
Գույություն ունեն ծովային քարտեզներ, որտեղ երևում են միայն ջրային տարածքները երկիր մոլորակի:

Կա հատուկ գիտություն՝ քարտեզագրություն, որը օգնում է ճիշտ գծել, կազմել քարտեզները:

Հայաստանի աշխարհագրական քարտեզ՝

Հայաստանի և Արցախի հանրապետության վարչական քարտեզ, որտեղ երևում են մարզերի բաժանումները և մարզկենտրոնները:

Այժմ google maps ծրագրով կարելի է հեշտությամբ և արագ քարտեզի միջոցով կողմնորոշվել, գտնել որևէ աշխարհագրական կետ, կամ էլ նշել նպատակակետ և այդ քարտեզների օգնությամբ հասնել ցանկալի վայրը հնարավորինս հեշտ ու կարճ տարբերակով:

Առաջադրանք՝ գծիր և տեղադրիր բլոգումդ մեկ նյութի տակ

  1. Երևան- Գյումրի երթուղին, նկարը տեղադրիր բլոգումդ, գրիր թե քանի կմ է Երևանից Գյումրի ճանապարհը, ո՞ր մարզերով է անցնում, քանի՞ ժամ է տևում մեքենայով այնտեղ գնալը
  1. Հրազդան-Կապան երթուղին, նկարը տեղադրիր բլոգումդ, գրիր թե քանի կմ է Հրազդանից Գյումրի ճանապարհը, ո՞ր մարզերով է անցնում, քանի՞ ժամ է տևում մեքենայով այնտեղ գնալը
  1. Ձեր բնակավայրից մինչև դպրոց երթուղին, նկարը տեղադրիր բլոգումդ, գրիր թե քանի կմ է ճանապարհը, ո՞ր փողոցներով է անցնում, քանի՞ ժամ է տևում մեքենայով այնտեղ հասնելը

Իմ ամառվա հանգիստը

Ես 2 ամիս հանգստանում էի հետո ես գնացի այրում այնտեղ ես ընկերացա տղաի հետ որը Ռուսաստանից է, նա շատ բարի եր։ Մենք խաղում էինք ֆուտբոլ, տաք տաք կարտոֆիլ, կլասիկա և նկարում էինք հետո ես եկա տուն երբ իմ կատվի ծնունդներ (Օգոստոսի 20)։ հետո ամսի 21-ին իմ ծնունդներ ես դարցա 9 տարեկան։

Երրորրդ ուսումնական շրջանի հաշվետվություն հայրենագիտությունից


Այս ուսումնական շրջանում հայրենագիտությունից իրականացրել էմ հետևյալ նախագծերը․
Նշել նախագծերը

ՀՀ մայրաքաղաքից որևէ մեկը
ՀՀ արհեստները
Զատիկը իմ ընտանիքում
Հայաստանի որևէ գետը

Ուսումնասիրել էմ հետևյալ թեմաները․
Դեբեդ
Տիգրանակերտ

Սուրբ Հարության տոն
Ծաղկազարդ
Ճամփորդություն դեպի Էրեբունի թանգարան
Մետաղագործություն հին Հայաստանում
Հին հայկական արհեստներ
Առասպել արևի ու լուսնի մասին
Ինքնաստուգում հայրենագիտությունից
Ռուբինյան արքայատոհմ
3 հետաքրքիր փաստ Սևանի մասին
Բագրատունիներ, Աշոտ Երկաթ
Բագրատունիների արքայատոհմ
“Սասունցի Դավիթ” էպոս

Ինքնաստուգում հայրենագիտությունից

Ո՞վ է մեր նախահայրը, ու՞մ դեմ էր մարտնչում։

Մեր նախհայրը Հայկն էր և նա մատրչում էր Բելի հետ։
Ի՞նչ է առասպելը։ Ի՞նչ առասպելներ ես հիշում։
Ես հիշում էմ սևանի մասին առասպել, լուսնի և արևի, արավազդի և Հայկի ու Բելի։


Ո՞ վ է հայոց դիցարանի հայր Աստվածը։ Էլ ի՞նչ աստվածներ ես հիշում:


Թվարկի’ր Հայաստանի բոլոր մայրաքաղաքները։
Անի, Կարս, Տիգրանակերտ, Վան, Երվանդաշատ, Արտաշատ, Վաղարշապատ, Դվին, Բագարան, Երևան, Շիրակավան։

Թվարկի’ր ՀՀ մարզերը` մարզկենտրոններով։

Ի՞նչ գետեր գիտես, որոնք հոսում են Հայաստանով։ Ո՞րն է ամենաերկար գետը։ Ո՞ր գետի մասին ես հավաքել տեղեկություն։
Ես գիտեմ այս գետերը՝ Դեբետ, Ախուրյան, Արաքս, Մեծամոր, Քասախ, Հրազդան, Արագած։ Ամենաերկարը Ախուրյանն է, իսկ ես հավաքել էմ Դեբետ գետի մասին

Ո՞րն է հայ ժողովրդի էպոսը։ Է՞լ ինչպես է այն կոչվում։ Թվարկի’ր քեզ հայտնի հերոսներին։
Հայ ժողովուրդի էպոսը “Սասունցի Դավիթն” է ուրիշ ձևով Ձռէճյուղ

Ո՞վ է ստեղծել հայոց գիրը, ո՞ր թվականին։ Երևանում որտե՞ղ է տեղադրված նրա արձանը։
Մեստրոպ Մաշտրոցը ստեղծել է հայ գիրը 405 թվականում

Ո՞ր թվականին մեր երկիրը դարձավ քրիստոնեական։ Ո՞ր արքայի օրոք։
Մենք ընդունել էնք քրիստոնեություն 301 թվականում Տրդատ Գ-ի օրոք։

Հայկական ի՞նչ արքայատոհմեր ես հիշում։
Արշակունի, Բագրատունի,

Ո՞ր հեթանոսական տաճարը պահպանվեց Հայաստանում` քրիստոնեություն ընդունելուց հետո, ո՞ր հեթանոսական տաճարը չավերվեց, պահպանվեց։

Հայաստանում պահպանվեց մենակ Գառնին նա միակ տաճարն է Հայաստանում

Տեղադրի’ր երրորդ ուսումնական շրջանի հայրենագիտության հաշվետվությանը հղումը։

Քեզ դուր եկա՞վ հայրենագիտության դասընթացը։ Ինչու՞:
Հա ինձ դուր եկավ հայրենագիտության դասընթացը

Դեբեդ

Դեբեդ (վրաց.՝ დებედა), գետ Հայաստանի ՀանրապետությանԼոռու մարզում և Վրաստանում։ Կազմավորվում է Ձորագետ և Փամբակ գետերի միախառնումից։ Թումանյան կայարանից 2 կմ հյուսիս՝ Վրաստանի սահմանին մոտ, աջից թափվում է Խրամ գետը․ Կուրի ավազանի գետ է։ Երկարությունը 178 կմ է (Հայաստանում՝ 152 կմ), ավազանը՝ 4080 կմ², որից 3790 կմ²՝ Հայաստանում։ Գետի ափին են տեղակայված Ալավերդի, Ախթալա, Թումանյան, Շամլուղ քաղաքները։

Տիգրանակերտ

Ք.ա. 70-ական թվականներին Տիգրան Բ Մեծը հիմնադրում է քաղաքը և այն կոչում իր անունով։ Տիգրան Բ Մեծն այն դարձրել է Հայաստանի մայրաքաղաքը, քանի որ Արտաշատն այլևս չէր կարող լինել նրա լայնածավալ պետության կենտրոնը։ Մայրաքաղաքը բնակեցնելու նպատակով Տիգրան Բ-ն Հայաստան է բռնագաղթեցնում նվաճված երկրների քաղաքային բնակչությանը։ Ապպիանոսի վկայությամբ, միայն Կապադովկիայից Հայաստան է տեղափոխվում 300 հազար մարդ, մոտավորապես 100 հազար մարդ էլ՝ Կիլիկիայի 12 քաղաքներից։

Սուրբ Հարության տոն

Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը կոչվում է նաև Զատիկ, որը նշանակում է զատում, բաժանում, հեռացում մեղքերից և վերադարձ առ Աստված: Զատիկը Հայ Առաքելական Ս. Եկեղեցու 5 տաղավար տոներից մեկն է: Հիսուս Քրիստոսի խաչելությունից և մահից հետո` երեկոյան, բարեպաշտ մարդիկ Նրա մարմինը իջեցրին խաչից և դրեցին վիմափոր գերեզմանի մեջ՝ փակելով մեծ քարով: Երեք օր հետո` կիրակի առավոտյան, յուղաբեր կանայք` Մարիամ Մագդաղենացին, Հակոբի մայր Մարիամը և Սողոմեն, գնացին գերեզման՝ անուշաբույր յուղերով օծելու Քրիստոսի մարմինը, սակայն զարմանքով տեսան, որ քարայրի մուտքի քարը հեռացված է, իսկ գերեզմանը` թափուր: Մինչ նրանք տարակուսում էին, երևացին երկու հրեշտակ և ասացին. «Ինչո՞ւ եք ողջին մեռելների մեջ փնտրում: Այստեղ չէ, այլ Հարություն առավ»:

Հարության լուրը կանայք ավետեցին առաքյալներին, որից հետո Հիսուսը երևաց նրանց: Քրիստոսի Հարությունը դարձավ քրիստոնեական վարդապետության և հավատի հիմքը:

Ս. Հարության տոնի նախօրեին երեկոյան եկեղեցիներում մատուցվում է Ճրագալույցի Ս. Պատարագ, որով սկսվում են զատկական տոնակատարությունները: Առավոտյան եկեղեցիներում կատարվում է ժամերգություն, Անդաստանի արարողություն, ապա մատուցվում տոնական Ս. Պատարագ: Ս. Հարության տոնին հավատացյալները միմյանց ողջունում են «Քրիստոս Յարեաւ ի մեռելոց» ավետիսով, պատասխանում՝ «Օրհնեալ է Յարութիւնն Քրիստոսի»:

Զատկի տոնին հավատացյալները ձու են ներկում: Ներկված ձուն համարվում է Հարության և նոր կյանքի խորհրդանիշ: Կարմիր գույնը խորհրդանշում է խաչյալ Հիսուսի կենդանարար արյունը, որ թափվեց մարդկության փրկության համար: Ըստ Ս. Գրիգոր Տաթևացու՝ «Միայն Զատկին ենք ձու ներկում, որովհետև ձուն օրինակ է աշխարհի», և ինչպես իմաստուններն են ասում. «Դրսի կեղևը նման է երկնքին, թաղանթը՝ օդին, սպիտակուցը՝ ջրին, դեղնուցն էլ երկիրն է: Իսկ կարմիր գույնը խորհրդանշում է Քրիստոսի արյունը: Եվ մենք կարմիր ձուն մեր ձեռքերի մեջ առնելով` հռչակում ենք մեր փրկությունը»:

Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը Հայ Եկեղեցին նշում է հիսուն օր շարունակ՝ մինչև Հոգեգալստյան տոն (Պենտեկոստե): Այս ընթացքը կոչվում է Հինանց շրջան կամ Հինունք, որը ծագում է «հիսունք» բառից:

Ծաղկազարդ

Հայ Եկեղեցին Ս. Հարության տոնին նախորդող կիրակի նշում է Ծաղկազարդը, որը Քրիստոսի հաղթական մուտքն է Երուսաղեմ: Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի բարձր տնօրինությամբ Ծաղկազարդը հռչակվել է մանուկների օրհնության օր, քանի որ Քրիստոսի՝ Երուսաղեմի տաճար մտնելու ժամանակ մանուկներն աղաղակում էին՝ ողջունելով Հիսուսին: Այդ օրը եկեղեցիներում կատարվում է մանուկների օրհնության կարգ:

Հիսուսի մուտքը Երուսաղեմ ժողովուրդն ընդունել է խանդավառությամբ` ձիթենու և արմավենու ճյուղերի հետ իրենց զգեստները փռելով ճանապարհի վրա և աղաղակելով. «Օվսաննա՜ Բարձյալին, օրհնյալ լինի Նա, Ով գալիս է Տիրոջ անունով»:

Ոստեր և ճյուղեր ընծայելն ընդհանրապես առանձնակի պատիվներ և հանդիսավորություն էր նշանակում: Ձիթենին ընկալվել է որպես իմաստության, խաղաղության, հաղթանակի և փառքի խորհրդանշան:

Ծաղկազարդը խորհրդանշում է նաև արարչության առաջին օրը, երբ Աստված ստեղծեց երկինքն ու երկիրը, և լույսը տարածվելով՝ ցրեց խավարը:

Այս օրը խորհրդանշում է նաև առաջին ժամանակաշրջանը, երբ բույսերով ու ծաղիկներով զարդարվեց երկիրը, և Ադամն ու Եվան ուրախացան դրախտում:

Ծաղկազարդի օրը՝ հրեական Զատկից հինգ օր առաջ, Քրիստոս իր կամքով եկավ Երուսաղեմ՝ Իր չարչարանքների վայրը, որպեսզի ցույց տա, որ ինքն է Աստծո որդինը, ով կամենում է խաչվել մեր փրկության համար:

Ծաղկազարդի նախօրեին` շաբաթ օրը, կատարվում է նախատոնակ, բացվում է խորանի վարագույրը, իսկ հաջորդ օրը տոնական Ս. Պատարագը մատուցվում է բաց վարագույրով:

Ծաղկազարդի առավոտյան եկեղեցիներում օրհնում են ձիթենու կամ ուռենու ոստեր և բաժանում ժողովրդին:

Ճամփորդություն դեպի Էրեբունի թանգարան

Մարտի 17 մենք գնացինք Էրեբունի թանգարան Ընկեր Սոնայի և Ընկեր Արմինեի հետ մենք շատ բաների վրա նայեցինք օրնակ՝։ Հին խաչքար, զարթեր, կուժեր և այլն։ Հետո մենք գնացինք երկար աստիճաններով սարի վրա վոր տեղ կա ամրոցը մենք ուզում եինք պեղոտք անել բայց չկարողացանք, որովհետև անձրև էր։ Մենք նաև գնացինք Վարդավար լիճը։
Ինձ շատ դուր եկավ ճամփորդությունը։