Պետրոսիկը և Լուսինը

Լինում է չի լինում մի տղա անունը Պետրոսիկ նա նրա հայրիկին ասում է, որ նա նրան բարձրացնի և խոսք է տալիս, որ եթե նա հասնի լուսնին նա ամպայման նրան կտա լուսնի մի կտոր։ Տղային բարձրացնում էն և նա չի հասնում։ Նա օգնություն է խնդրում նրա զարմիկներից և խոսք է տալիս, որ եթե նա հասնի լուսնին նա ամպայման նրան կտա լուսնի մի կտոր։ Նրան բարցրացնում է, բայց նա չի հասնում հայրիկը և զարմիկները Պետսորսիկին ասում էն որ նրա ցացր հասակից և տարիքից նա չի հասնում, բայց փոքր Պետրոսիկը չի հանձնվում և օգնություն է խնդրում հարևաններից խոսք տալով, որ եթե նա հասնի լուսնին նա ամպայման նրան կտա լուսնի մի կտոր։ Նրան բարձրացնում էն և նա չի հասնում։

“Մայրը”, Հ․ Թումանյան

Գարնանային օր էր։ Ծիծեռնակը բույն էր սարքել մի գյուղացու տան կտուրի տակ և ձու դրել։ Ճտերը դուրս էին եկել, ուրախ ծլվլում էին, մայրիկը նրանց խնամում էր, կերակրում։ Մի երեկո ճտերից մեկն ընկավ բնից։ Այդ պահին մի կատու վրա հասավ, բռնեց ու տարավ ծիծեռնակի ձագին։ Մայր-ծիծեռնակը ընկավ կատվի հետևից։ Բայց կատուն գնաց մտավ ամբարի տակ և ծիծեռնակը էլ չկարողացավ կատվին հետրել։ Մի քիչ հետո մենք տեսանք, որ կատուն դուրս եկավ ամբարի դռան տակից՝ դունչը լիզելով։ Կատվին տեսնելով՝ ծիծեռնակը ուժեղ ծղրտաց, գնաց նստեց ծառի ճույղին ու հանկարծ քարի նման ընկավ գետնին։
Տտարիներ անցել, բայց հեղինակը չի կարողանում մոռանալ գարնանային այդ երեկոն, երբ նա առաջին անգամ իմացավ, որ ծիծեռնակի մայրն էլ մայր է, ու սիրտն էլ մարդկանց սրտի պես է։

Կովբոյներ


Տիպիկ ամերիկյան կովբոյի կերպարն ամբողջովին կապված է ֆիլմերի հետ, որտեղ հերոսները լինում են չսափրված, միջին տարիքի տղամարդիկ ձիու վրա, գլխին՝ լայնեզր գլխարկ, բերանում՝ ծխախոտ, հագին կաշվե բաճկոն, նեղ ջինսեր, կրունկներով երկարաճիտ կոշիկներ, գոտուց կախված ատրճանակ: Սակայն իրականում կովբոյներն այդպիսին չեն եղել։  Կովբոյները սովորական գյուղացի մարդիկ են, որոնք շատ աղքատ են, աշխատում են հարուստ մարդկանց մոտ և հիմնականում զբաղվում են անասնապահությամբ։ Ամերիկյան «cowboy» բառն առաջացել է երկու բառերի միացումից՝ «cow»` կով և «boy»՝ տղա, որը նշանակում է կով պահող տղա։ Կովբոյների սիրելի ըմպելիքը եղել է գարեջուրը, որի վրա նրանք ծախսում էին իրենց աշխատած գումարի մեծ մասը: Կովբոյները չափազանց քիչ էին վաստակում: Տարածված է այն կարծիքը, որ կովբոյները միշտ լայնեզր գլխարկներ էին կրում, սակայն դա բացարձակապես չի համապատասխանում իրականությանը: Վայրի Արևմուտքի հովիվների շրջանում գլխարկ կրելը տարածված չէր: Շատ, կովբոյներ քանի որ աղքատ էին,  չունեին սեփական ձի։ Ինչքան էլ զարմանալի է, բայց դա իրականությունն է։ Նրանք հիմնականում ձին վարձում էին իրենց տիրոջ ռանչոյից:

Առաջադրանքներ

  • Տառերը դասավորեք և ստացեք բառեր՝ քաղատ-աղքատ, խգլարկ-գլխարկ, կբովոյ-կովբոյ, ջուգարեր-գարեջուր, ստհարու-հարուստ,։
  • Մոխրագույնով նշված բառերի համար գրեք հականիշներ։
    սովորական-անսովոր
    աղքատ-հարուստ
    աշխատել-հանգստանալ
    սիրելի-զզվելի
    մեծ-փոքր
    քիչ-շատ
    միշտ-երբեք
  • Պատասխանեք հարցերին՝
    Ինչո՞ւ կովբոյները սեփական ձի չունեին։
    Նրանք ախքատ էին և չէի կարողանում գնել այն։
    Ո՞րն էր կովբոյների սիրելի ըմպելիքը։ Այն գարեջուրն էր։
    Ի՞նչ է նշանակում անգլերեն «cowboy» բառը։ Կով պահող տղա։
  • Ա և Բ շարքերի բառերը միացրեք իրար և կազմեք բառակապակցություններ, տեքստում գտեք այդ բառակապակցությունները և դեղինով նշեք։
    Ա․ կաշվե, գյուղացի, լայներզր, երկարաճիտ
    Բ․ կոշիկներ, գլխարկ, բաճկոն, մարդիկ։
    Երկարաճիտ կոշիկ։
    Գյուղացի մարդիկ։
    Կաշվե բաճկոն։
    Լայներզր գլխարկ։

Լուցկիներով աղջիկը

  1. Դուրս գրեք պատմվածքի անհասկանալի բառերը, բառարանի օգնությամբ բացատրեք:
  2. Պատմվածքից դուրս գրեք 10 գոյական և 5 ածական։
    Տատիկ, լուցկի, տութ, եղևնի, աղջիկ, հայրիկ, մայրիկ, պատ, շենք, կոշիկ
    Շքեղ, ցորտ, ձյունոտ, գեղեցիկ, տաք
  3. Վերնագրեք պատմվածքի հատվածները։
    Սկիզբ-Դժվարություններ
    Մեջտեղի կեսը-Սխալ վառառան
    Վերջի կեսը-Ինչո՞ր մեկի մահը
    Վերջ-Տատիկի և աղջիկի ընկերությունը
  4. Պատմվածքից դուրս գրեք ամենատխուր հատվածը:
    Տատի՛կ,- բացականչեց աղջիկը,- վերցրու՛, վերցրու՛ ինձ քեզ մոտ: Ես գիտեմ, որ դու կգնաս, հենց լուցկին հանգի, կանհետանաս, ինչպես տաք վառարանը, ինչպես համեղ տապակած սագն ու մեծ, գեղեցիկ եղեվնին: Ու նա հապշտապ չխկացրեց բոլոր լուցկիները, որ մնացել էին տուփի մեջ՝ ահա թե ինչքան էր նա ուզում տատիկին պահել իր մոտ: Ու լուցկիներն այնքան շլացուցիչ բռնկվեցին, որ շրջակայքը ցերեկվանից էլ լուսավոր դարձավ: Տատիկն իր ողջ կյանքի ընթացքում երբեք չէր եղել այդքան գեղեցիկ ու վեհաշուք: Նա աղջկան իր գիրկն առավ. լույսի և ուրախության ցոլքի մեջ նրանք բարձրացան վերև՝ այնտեղ, որտեղ ոչ սով կա, ոչ ցուրտ, ոչ վախ. նրանք բարձրացան այնտեղ, որտեղ Աստված է:
  5. Բնութագրեք աղջկա տատիկին և հայրիկին:
    Նրա տատիկը բարի էր, իսկ հայրը կոպիտ։
  6. Ձեր կարծիքով հեղինակն ինչո՞ւ է հենց ամանորյա գիշերվա մասին գրել այս պատմությունը:
    Իմ կարծիքով նա գրեց այս պատմվածքը ամանորի մի գիշեր առաջ, որովհետև նրա մոտ վատ ամանոր էր եղել։
  7. Բնութագրեք այն քաղաքի մարդկանց, որտեղ ապրում էր աղջիկը:
    Քաղաքի մարդիկ վատն էին և գողանում էին, նաև աղքատ էին։ Նա ապրում էր շատ ցուրտ քաղաքում
  8. Ինչ սովորեցիք այս պատմվածքից:
    Ես սովորեցի, որ սերը ամենակարևոր բանն է երկրի վրա։
  9. Պատասխանեք հարցերին
  10.  Ի՞նչ գույնի էր պատմվածքը
    Այն սպիտակ գույնի էր։
  11. Ի՞նչ զգացիք պատմվածքը կարդալիս
    Ես ըզգացի տղրություն։
  12. Ի՞նչ համ կունենար այս պատմվածքը
    Վատ համ։

«Է՛հ, բախտս չի բերում» Հարուկի Մուրակամի

Հարուկի Մուրակամին ճապոնացի հայտնի գրող է։ Այս պատմվածքում նա պատմում է իր ճամփորդության մասին։ Նա կնոջ հետ լինում է Ստոկհոլմում, որտեղից մեքենա է վարձում և ցանկանում է գնալ Դանիա։ Այս երկիր նրանք պետք է գնային լաստանավով, որով նաև պետք է տանեին ավտոմեքենան։ Լաստանավից իջնելուց հետո նրանք ավտոմեքենայով շարունակում են ճանապարհը արագընթաց խճուղով, հիանում դաշտերով ու Դանիայի բնությամբ։ Շատ երջանիկ լինում այդ պահին։ Ու հանկարծ կինը հարցնում է՝ անձնագրերը, հետադարձի տոմսերն ու դրամը վերցրե՞լ ես։ Այստեղ նրանք հասկանում են, որ այդ ամենը մոռացել են Ստոկհոլմի հյուրանոցի պահոցում, որից արդեն 250 կմ հեռու էին։ Նրանք ստիպված եղան վերադառնալ։ Ճանապարհին անձրև սկսեց, նրանք մոլորվեցին և հասան հյորանոց շատ ուշ։ Ու ասյտեղ հեղինակը հիշում է ժողովրդական իմաստնությունը՝ «Եթե ամեն ինչ շատ լավ է, շուտով ամեն ինչ շատ վատ է լինելու»: Շվեդիան նրանց հիշողության մեջ մնաց այս տխուր պատմությամբ։

Լուիս Քերոլ, “Ալիսան հրաշքների աշխարհում”

Մարտին ես սկսել եմ կարդալ “Ալիսան հրաշքների աշխարհում” գիրքը։ Այս գրքի հեղինակը անգլիացի գրող, փիլիսոփա, մաթեմատիկոս Լուիս Քերոլն`։

Գիրքը պատմում է Ալիս անունով մի աղջկա մասին։ Նա քույրիկի հետ գնացել էր զբոսանքի, բայց ծառի տակ նստած ձանձնրանում էր, արդեն քունը տանում էր, երբ հանկարծ տեսավ մի ճագար։ Նա շատ զարմացավ, երբ տեսավ, որ ծագարը բաճկոնով է ու գրպից ժամացույց է հանել, որ ժամին նայի։ Ալիսը էլ ավելի շատ զարմացավ, երբ լսեց, որ ճագարը խոսում է ինքն իրեն։

Ալիսը վազեց ճագարի հետևից ու գլորվելով ընկավ ճագարի բույնը։ Ալիսին թվում էր, որ անվերջ գլորվում է ու տեղ չի հասնում։ Վերջապես նա հասավ մի սենյակ ու հասկացավ, որ շատ փոքրացել է։

Այդ սենյակում շատ-շատ դռներ կային ու նա չգիտեր՝ որը բացել։ նա գտավ մի մեծ ոսկե բանալի, բացեց մի դուռ, որը տանում էր դեպի մի նեղ անցք, որտեղից բացվում էր գեղեցիկ պարտեզ։ Ալիսը շատ էր ուզում գնալ զբոսնել այդ պարտեզում, բայց չկարողացավ նույնիսկ գլուխը մտցնել։ Նա սկսեց լացել, հետո սեղանի տակ տեսավ կարկանդակ, որի վրա գրված էր “Կեր ինձ”։ Ալիսը մտածեց, որ կարող է մեծանալ այդ կարկանդակից և կծեց։ Բայց ոչինչ չեղավ և նա վերջացրեց ուտել։

Ալիսը չհասկացավ ինչու ոչ մի բան չեղավ և այնքան զարմացավ, որ մոռացավ ինչպես խոսել։ Երբ նա ուզեց նայել ոտքերին, նա դրանք չտեսավ, որովհետև ոտքերը հեռանում էին։ Հանկարծ նա սեղանի տակ ապակե տուփ գտավ։ Ալիսը որոշեց, որ այդ տուփի մեջ իր ոտքերին կոշիկներ կուղարկի, որպես իր ծննդյան օրվա նվեր։ Ալիսը մեծացել էր, նրա գլուխը կպել էր առաստաղին, քանի որ նա 9 ոտնաչափ էր դարձել։ Նա սկսեց լացել, և արցունքներից սենյակում փոքրիկ լճակ առաջացավ։ Քիչ անց հեռվից նա նկատեց թռչկոտող սպիտակ ճագարին, որի ձեռքին ճերմակ ձեռնոց էր։ Ալիսը ուզում էր օգնություն խնդրել նրանից, բայց ճագարը տեսավ աղջկան, ցնցվեց, վայր գցեց ձեռնոցը ու փախավ։ Ալիսը բարձրացրեց ձեռնոցը, շարունակեց լացել և ընթացքում չհասկացավ՝ ինչպես, բայց հագավ ճագարի փոքրիկ ձեռնոցը։ Նա սկսեց փոքրանալ և դարձավ երկու ոտնաչափ։

Հանկարծ նա հասկացավ․ որ ընկել է իր լացած արցունքների լճակի մեջ։ Այդ պահին նա լսեց, որ ինչ-որ մեկը լողալով մոտենում է նրան։ Նա մտածեց, որ դա կարող է գետաձի լինել, բայց դա մուկ էր, որը սահել, ընկել էր ջրի մեջ։ Հետո լճակի մեջ հայտնվեցին բազմաթիվ այլ թռչոււներ ու կենդանիներ, որոնք Ալիսի հետ միասին լողացին դեպի ափ։


Հովհ․ Թումանյան, “Եդամական ծաղիկը”

Այսօր ընթերցանության դասի համար վերցրել եմ Հովհ․ Թումանյանի “Եդեմական ծաղիկը” հեքիաթը, որը պատմում է մի գեղեցիկ աղջկա ու նրա ուզած եդեմական ծաղկի մասին։

Մի վաճառական է լինում, նա ունենում է Ծաղիկ անունով աղջիկ։ Մի անգամ ճամփա գնալուց առաջ Ծաղիկը նրան խնդրում է եդամական ծաղիկ բերել։ Հայրիկը գնում է հեռու-հեռու երկրներ, բայց չգիտի, թե որտեղ է եդեմական ծաղիկը։ Մի ծեր մարդու է հանդիպում։ Նա ցույց է տալիս ճամփան ու զգուշացնում Սպիտակ դևի մասին։ Վաճառականը գնում հասնում է ծերունու ասած տեղը և տեսնում եդեմական ծաղիկը ու պոկում։ Փոթորիկ է սկսում, ու այդ պահին հայտնվում է դևը։ Նա բարկանում է, հետո հարցնում է ՝ ո՞վ է ուզել ծաղիկը։
Երբ իմանում է, որ մարդու աղջիկն է ուզել, պահանջում է, որ իրեն տա աղջկան։ Սպիտակ դևը ներում է մարդուն և զգուշացնում, որ հենց նրանց դիմացի սարը Սպիտակի, դա նրա գալու նշանը կլինի։

Վաճառականը վերադառնում է տուն, բերում եդեմական ծաղիկը, բայց չի պատմում դևի մասին։ Ամեն օր նա ավելի տխուր է դառնում։ Ու մի օր էլ տեսնում է, որ սարը սպիտակել է։ Դևը մռնչալով տանում է Ծաղիկին Մասիսի գագաթին, որտեղ նա ապրում է, ու փակում աղջկան այդտեղ։ Մի անգամ, երբ արդեն գարուն է լինում, դևը տանը չի լինում, աղջիկը փախչում է։ Դևը գալիս է, տեսնում ու բարկանում, ընկնում աղջկա հետևից։ Աղջիկը տեսնում է, որ դևը գալիս է, սկսում է օգնութոյւն կանչել։ Հանկարծ նրա առաջ մի կախարդական դուռ է բացվում, նա մտնում է, տեսնում է, որ պալատ է, իսկ ներսում մի ոսկի դագաղ։ Այդտեղ պառկած է լինում մի գեղեցիկ տղա։ Աղջիկը պաչում է այդ տղային, ու նա զարթնում է։ Ծաղիկը պատմում է ամեն ինչ ու տղան խոստանում է փրկել նրան։ Այդ քաջ տղան լինում է Արին-Արմանելին։ ՆԱ կռվումէ Սպիտակ դևի հետ ու հաղթում նրան։ Դևը նորից գնում է Մասիսի գլխին փակվում, իսկ տղան ու աղջիկը ամուսնանում են ու երջանիկ ապրում։

Վիլհելմ Հաուֆ, “Փոքրիկ Մուքը”

Մի քաղաքում ապրում էր մի տղա: Նրա անունը Փոքրիկ Մուք էր: Նրան տնից դուրս են քցել, և նա չուներ ջուր, ուտելիք և այլն։ Նա գնաց խանութ, բայց նրան այնտեղից էլ դուրս քցեցին։

Մի օր նա հանդիպեց մի պառավի, որն ուներ մի քանի կատու։ Պառավն այդ կատուների համար կերակուր էր պատրաստում, և Մուքը որոշեց կատուների հետևից մոտենալ սեղանին, որ ինքն էլ ուտի։ Բայց չստացվեց, պառավը նրան տեսավ։ Սկզբում նա ուզում էր Մուքին դուրս շպրտել, բայց Մուքը պատմեց, որ մենակ է, քաղցած է, որ տեղ չունի գնալու։ Պառավը խղճաց և թողեց Մուքին որպես ծառա, որ իր կատուներին խնամի։ Բայց կատուները շատ չար էին, և մի օր պառավը նրան դուրս շպրտեց։ Մուքն իր հետ հաջողացնում է վերցնել պառավի կախարդական մաշիկները, որոնցով նա շատ արագ վազում էր, թռչում։

Կախարդական մաշիկները Մուքին տանում են մի ուրիշ քաղաք, որտեղ նա անցնում է ծառայության թագավորի մոտ՝ որպես սուրհանդակ։ Բայց շուտով պարզվում է, որ թագավորը չար ու ագահ է։ Մուքը գտնում է կախարդական մրգեր, որոնցից մեկը մեծացնում է քիթը և ականջները, իսկ մյուսը՝ հակառակը, փոքրացնում է։ Մուը պատժում է թագավորին, կերակրելով նրան կախարդականթուզ, որից թագավորի ականջները երկարում են։ Թագավորը շատ է խնդրում Մուքին, որ վերադարձնի իր նախկին տեսքը, բայց Մուքը նրան թողնում է այդպես ու հեռանում։

Վիլհելմ Հաուֆի այս հեքիաթը սովորեցնում է, պետք է հարգել բոլորին, նույնիսկ նրան, ով թեկուզ և արտաքինով ծիծաղելի է։

Հանս Քրիստիան Անդերսեն․ Ձյունե թագուհին (հեքիաթ)

  • Գրեք դեղինով նշված բառերի հականիշները:
    ստեղծել – քանդել, ավերել
    այլանդակ- խելացի
    զվարճացնել – տխրեցնել
    ծաղրել-փառաբանել
    կոպիտ-բարի
    բղավել – լռել
    կենտրոնական – ծայրամասային
    ճերմակ-սև
    պատասխան- հարց
    հեշտությամբ-դժվարությանբ
    անմեղ-մեղավոր 
  • Իրական կյանքում հնարավո՞ր է, որ մարդկանց սիրտը սառուցի նման լինի։ պատասխանը հիմանավորեք։
    Ոչ, չի կարող լինել։
  • Ի՞նչը հալեցրեց Կայուսի սառցե սիրտը։
    Կայուսի սիրտը հալեցրեց դա որ Գերդանը նրան գրկեց
  • Բնութագրեք Գրեդային։
    Գերդանը լավ, սիրուն, խելացի և բարի աղջիկ էր։
  • Ի՞նչ եք կարծում, եթե աշխարհում չարը չլիներ, մենք կզգայի՞նք բարին, որ ամենուր մեր շուրջն է։

Եթե մենք բոլորս դառնանք բարի մենք հետո մեկա կդառնանք չար։

«Փոքրիկ Իշխանը», Անտուան դը Սենտ Էքզյուպերի

10․10․2022
I գլուխ

Ես սկսեցի ընթերցել Անտուան դը Մենտ-Էքզյուպերիի «Փոքրիկ Իշխանը» գիրքը։ Հեղինակը պատմում է իր մանկության մասին, որ նա ուզում էր դառնալ նկարիչ, բայց դարձավ օդաչու, որովհետև մեծահասակները չհասկացան նրա «վիշապաօձի» նկարը։ Նա


հիասթափվեց մեծահասակներից, նրանք նրա նկարում տեսնում էին գլխարկ, բայց իրականում նա նկարել էր «վիշապաօձ» որը կուլ էր տվել փիղ։

էջ 5, 6, 7, 8