Համբարձման ծես

Համբարձում, նշվում է Զատիկից ուղիղ քառասուն օր հետո, հինգշաբթի։ Թե՛ տոնի անունը, թե՛ նշելու օրը եկեղեցական օրացույցով բացատրվում է Ավետարանի այն պատմությամբ, ըստ որի Հարություն առնելուց հետո Քրիստոսը քառասուն օր շրջում է երկրի վրա և ապա համբառնում։ Այս տոնը երևույթների այն դասական շղթայում է, երբ  քրիստոնեությունը  ժողովրդական տոները կատարման ժամանակով:Հարմարեցնում էր քրիստոնեական պաշտոնական գաղափարախոսությամբ պայմանավորված արարողություններին, նախաքրիստոնեական Հայաստանի ժողովրդական կենցաղում կարևոր դեր խաղացող գարնանային վերջին տոնը, փաստորեն կատարման ժամանակով համապատասխանեցվեց քրիստոնեական տոնացույցի Քրիստոսի Համբարձման տոնին։

Միլիոն տարի մեզանից հետո

Միլիոն տարի մեզանից հետո Երկիր մոլոլակը շա՝տ շոք կդառնա։ Վերջը երկիրը կանհետանա։ Բայց ետ կլինի հինգ միլառդ տառի հետո։ Լավ կվերադառնանք մեր թեմային ինչ կլինի միլիոն տարի մեզանից հետո։ Միլիոն տարի մեզանից հետո կլինի Գլոբալ տաքացում։ Դրա պատձառով սաղ կչորանա։

10 փաստ ծիծեռնակների մասին

  1. Հայաստանում կա 5 տեսակի ծիծեռնակ՝ գյուղական, քաղաքային, առափնյա, ժայռային, և շիկագոտի։
  2. Ծիծեռնակները հիշում են իրենց նախորդ տարվա բույնը և նույնիսկ այն տեղը, որտեղ ծնվել են։
  3. Հակառակ տարածված կարծիքի՝ ծիծեռնակները անձրև չեն կանխատեսում․ նրանց թռիչքի բարձրությունը կախված է գետնի վրա այդ պահին գտնվող միջատների քանակից։
  4. Ծիծեռնակները իրենց բույնը հյուսում են ծառի ճյուղերից։
  5. Ծիծեռնակները չվում են տաք երկրներ, երբ ցուրտ ձմեռն է գալիս, բայց կան որոշ տեսակներ, որոնք չեն չվում։
  6. Ծիծեռնակների թաթիկները շատ փոքր են, ինչի պատճառով նրանք գետնի վրայով գրեթե չեն քայլում։
  7. Ազատության մեջ ծիծեռնակները միջինը ապրում են 3 տարի։
  8. Ծիծեռնակները ծնվում են տարբեր գույներով, չափսերով և տեսքով։
  9. Ծիծեռնակների ճտերը շատ թույլ են և միշտ չէ, որ կարողանում են ինքնուրույն դուրս գալ ձվից։ Այդ պատճառով հաճախ ծնողները օգնում են նրանց և կտուցով կոտրում ձվի կեղևը։
  10. Էստոնիայում ծիծեռնակը համարվում է ազգային խորհրդանիշ։ 2008 թվականին դրա պատվին մետաղադրամներ են թողարկվել։