Բագրատունիներ, Աշոտ Երկաթ

10-րդ դարի սկզբին արաբների դեմ պայքարը գլխավորեց թագաժառանգ Աշոտը, որը հայտնի է Աշոտ Երկաթ անունով։ Նրա օրոք (914-928թթ.) Հայաստանը լիակատար անկախության հասավ։ Բաղդադի խալիֆը Աշոտ Բ-ին ճանաչեց շահնշահ` արքայից արքա։ Բագրատունիների մայրաքաղաք հռչակվեց Կարսը, որը կարճ ժամանակում կառուցապատվեց ու դարձավ նշանավոր քաղաք։ Խիզախության և ուժի համար Աշոտ Բ-ին անվանել են Աշոտ Երկաթ։

Գագիկ Առաջին

Բագրատունյաց Հայաստանն իր առավելագույն հզորությանը հասավ Գագիկ Ա-ի օրոք (990-1020թթ.)։ Գագիկ Ա_ն վերակառուցեց երկրի ռազմական ուժերը, զորքի թիվը հասցրեց 100 հազարի։ Բանակի հրամանատար դարձավ զորավար Վահրամ Պահլավունին։ Գագիկ թագավորի օրոք կառուցվեցին բազմաթիվ եկեղեցիներ,
տաճարներ՝ Անիի Կաթողիկե և Գագկաշեն եկեղեցիները։

Գագիկ Ա-ից հետո, սակայն, Հայաստանի վերելքն ընդհատվեց. գահի համար պայքար սկսվեց նրա որդիների միջև, խախտվեց երկրի կայունությունը։ Ներքին անկայունությունից օգտվելով՝ 1045թ. բյուզանդական բանակը գրավեց Անին։ Բագրատունիների թագավորությունն ընկավ, բայց Սյունիքի, Լոռու և այլ փոքր թագավորություններն ու հայկական իշխանական տները պահպանվեցին:

11-րդ դարի վերջերին հայ ժողովրդին հաջողվեց ստեղծել պետականության նոր կենտրոն Միջերկրական ծովի ափին` հեռավոր Կիլիկիայում։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *