Ջայլամներ

Ջայլամներ— Կա տարածված կարծիք, թե ջայլամները թաքնվելու համար գլուխները թաղում են ավազի մեջ, բայց դա իրականությանը չի համապատասխանում։ Ջայլամների գլուխը սովորաբար միշտ բարձր դիրքում է և հազվադեպ է ցած իջնում։ Դա տեղի է ունենում 3 դեպքում։ Ամենից հաճախ ջայլամը գլուխն իջեցնում է, երբ ուտելիք է փնտրում։ Երկրորդ դեպքում, երբ մանր քարեր է կուլ տալիս, որպեսզի սնունդը հեշտությամբ մարսվի ստամոքսում: Եվ վերջապես՝ երբ հետապնդումից չափազանց հոգնում է և չի կարող գլուխը վերև պահել` երկար վզի վրա, այդ ժամանակ գլուխն իջեցնում է ավազների մեջ։ Ջայլամները շատ արագավազ են և հետապնդումից փախչելիս սովորաբար հաղթող են դուրս գալիս: Առաջին հերթին, հզոր ոտքերի շնորհիվ, որոնք մեկ քայլով կարող են 4 մետր անցնել և զարգացնել մինչև 70 կմ/ժ արագություն: Այն ժամանակ, երբ ոտքերի հզորությունը չի բավականացնում, ջայլամին օգնության են հասնում թևերը: Ջայլամները թռչել չեն կարող, սակայն վազքի ժամանակ թևերն օգնում են արարգորեն փոխել ուղղությունը` առանց արարգությունը նվազեցնելու: Իսկ վրիպած գիշատիչը, սովորաբար, ի վիճակի չի լինում նորից սկսել հետապնդումը: Իսկ երբ ջայլամին «նեղն են գցում» կամ նա ստիպված է պաշտպանել իր տարածքն անցանկալի հյուրերից, այդ ժամանակ ջայլամի ոտքերը մահացու զենք են դառնում: Այդպիսի հարվածը հեշտությամբ կարող է ծռել 1,5 սմ հաստության երկաթե ձողը, կարող է կոտրել մարդու ոսկորները, փշրել առյուծի գանգը: 

Առաջադրանքներ

1․ Բառերը բառակազմորեն վերլուծեք ՝ առանձնացնելով արմատները և ածանցները՝ արագավազ, հզորություն, օգնություն, արագորեն, հեշտություն։
Հզոր-ություն, Օգնել-ություն, արագ-որեն, հեշտ-ություն։
2․ Հետևյալ ածանցներով բառեր կազմեք՝ ան, ուհի, ություն, եղեն, արան։
Անխելք, հայուհի, բարություն, կաթնեղեն, գործարան։
3․ Վազելիս ջայլամներին ի՞նչն է օգնում իրենց ուղղությունը փոխելու համար։ Նրանք օգտագործում է նրանց թևերը։
4․ Իրականում ինչո՞ւ են ջայլամներն իրենց գլուխը մտցնում ավազի մեջ։
Որ փոքր քարեր ուտեն։
5․ Հետևյալ բառերի համար գրեք ինչպիսի՞ հարցին պատասխանող բառեր՝ ոտքեր, զենք, վիզ, գլուխ։ Ինչե՞ր-ոտքեր, ի՞նչ-զենք, ի՞նչ-վիզ, ի՞նչ-գլուխ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *