1. Բառերը բաժանեք արմատների, ածանցների. Չմոռանաք հոդակապը:
Օրինակ՝ Մարդակեր =մարդ+ա+կեր
Դաս+ա+ցուց+ակ, մարդ+ա+կեր, լուս+ա+մուտ, խոշոր+ա+ցույց, ցուց+ա+մատ:
2. . Կազմեք բառեր վատ, վարդ, մայր, հին, գիր բառերով:
վատ – վատամարդ, վարդ – վարդավառ, մայր- մայրամուտ, հնավայր, ծեռագիր
3. Ա խմբի բառերին միացրեք Բ խմբի ածանցները և ստացեք նոր բառեր:
Ա. Հաց, հայ, հնդիկ, հոտ, գոհ, գարուն
Բ. Եղեն, ան, դժ, ային, ստան, ուհի
Ա. Հաց+եղեն Հայ+ա+ստան, հնդկ+ուհի, ան+հոտ, դժ+գոհ, գարնան+ային
Ա խմբին միացնելով Բ խմբի բառերը ստացա ածանցավոր բառեր:
4. ան, ուհի, դժ, ություն, ային ածանցներով և տրված արմատներով ստացեք որքան հնարավոր է շատ ածանցավոր բառեր:
Հայաստան, հայուհի, գեղեցկություն, գեղեցկուհի, վրացուհի, Վրաստան, բժշկուհի, բժշկություն, երգչուհի, անգույն, հնդկուհի, Հնդկաստան, անհամ, անօգուտ, օգնություն, լավություն, անբախտ, դժբախտ, աշնանային, բարություն, չարություն, հնություն, գարնանային, անհոտ, դժգոհ, քաղաքային։