Իմ սիրելի սեբաստացիները

Արդեն 4 տարի է, ինչ ես սեբաստացի եմ։ Իմ սիրելի սեբաստացիները մի քանիսն են։ Փորձեք գուշակել՝ ովքեր են նրանք։
1․ Նա տղա է։ Նրա հասակը 149 սմ է։ Նա լավ ռւսերեն գիտի ու լավ ֆուտբոլ է խաղում։
Նա ունի շագանակագույն մազեր։
2․Նա տղա է, միջին հասակի՝ 139 սմ է։ Նրա աչքերը անհասկանալի գույնի են․ մոխրագույնի, կանաչի ու կապույտի խարնուրդ է։ Նա նոր սեբաստացի է, ընդամենը 3 ամիս է։ Այս տարի է ընդունվել մեր կրթահամալիր։ Նա ունի բաց շագանակագույն մազեր։
3․ Նա տղա է։ Նրա հասակը 128 սմ է։ Նա շատ լավ անգլերեն գիտի, բայց ռուսերեն վատ է խոսում։ Նա 2 տարի է, ինչ սեբաստացի է։ Եկել է Ավստրալիայից։
4․Նա աղջիկ է, 8 տարեկան է։ Նա կարճահասակ է։ Նրա հետ ծանոթացել եմ դեռևս 5 տարեկանների խմբում։