Ավ․ Իսահակյան «Եղնիկը»

  1. Դո՛ւրս գրիր անծանոթ բառերը և բառարանի օգնությամբ բացատրի՛ր:
    անտառուտ-անտառներով ծածկված
    մակաղած – իրար գլուխ հավաքած
    խարտյաշ – ոսկեգույն դեղին
    անդուլ – անդադար
    շնկշնկան – խշխշացող
    անսանձ – անզուսպ, կատաղի
    սարսուռ- դող
    հուժկու – շատ ուժեղ
    ոստում – ցատկ
  2. Նկարագրի՛ր եղնիկին:
    Եղնիկը մատաղ ու խարտյաշ էր, խորունկ, սև ու ջինջ աչքերով, որ ծածկվում էին երկայն, նուրբ թարթիչների տակ:
  3. Դո՛ւրս գրիր պատմվածքի ամենահուզիչ հատվածը:
    Եղնիկը թեև այնպես ընտելացել էր մեզ, սովորել էր մեր տանն ու դռանը, բայց մեկ-մեկ մեզնից թաքուն բարձրանում էր այս պատշգամբը և ուշագրավ, լռիկ նայում էր հեռու` անտառներով փաթաթված սարերին. ականջները լարած խորասույզ լսում էր անտառների խուլ ու անդուլ շառաչը, որ երբեմն ուժեղանում էր, երբեմն բարականում` նայելով հովերի թափին: Նայում էր նա այնպե՜ս անթարթ և այնպե՜ս ինքնամոռաց, որ երբ պատահում էր բարձրանում էի պատշգամբը, ինձ բավական միջոց չէր նկատում և երբ հանկարծ ուշքի էր գալիս` նետի պես ծլկվում էր մոտիցս…
  4. Ո՞րն է այս պատմվածքի հիմնական իմաստը:
    Որքան էլ վայրի կենդանին ընտելանա մարդուն, սովորի նրա հետ ապրել, ուտել-քնել, միևնույն է, նա ձգտելու է դեպի անտառ։ Բնության կանչը ուժեղ է, և դա նշանակում է, որ վայրի կենդանին պետք է մնա այն միջավայրում, որտեղ նա ծնվել և ապրել է։
  5. Դո՛ւրս գրիր աշունը պատկերող հատվածը:
    Այսպես սկսեց ընկերս աշնանային մի երեկո, երբ նստած միասին նրա պատշգամբում, հիացած նայում էինք հեքիաթական վերջալույսով վարվռուն սարերին, որոնց վրա մակաղած հոտերի նման մեղմորեն հանգչում էին ոսկեգեղմ անտառները:
  6. Ըստ քեզ ինչո՞ւ եղնիկը հեռացավ անտառ:
    Եղնիկը հեռացավ անտառ, որովհետև ուզում էր բնության մեջ լինել, իրեն հարազատ սարերի վրա, իր մայրիկի ու հայրիկի հետ։
  7. Ի՞նչ ես կարծում՝ եղնիկը հե՞շտ կհարմարվի վայրի բնության մեջ։ Պատասխանդ հիմնավորիր։
    Այո, կարծում եմ, որ եղնիկը շատ հեշտ կհարմարվի վայրի բնությանը, որովհետև նա այնտեղ է ծնվել ու ապրել։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *