Իմ գյուղը (Այրում)

Ես և իմ ընտանիքը արձակուրդներին գնում ենք Այրում քաղաք, որը գտնվում է Տավուշի մարզում։ Այնտեղ ապրում են իմ մորական կողմի տատիկը և քեռիս։
Նախկինում Այրումը եղել է քաղաքատիպ ավան, հետո՝ գյուղ, իսկ հետո դարձել է քաղաք։ Այրումում կան հինգհարկանի, երեքհարկանի շենքեր ու սեփական տներ։ Երևանից Այրում ճանապարհը տևում է 4 ժամ։ Ճանապարհին մենք անցնում ենք Սևանա լճի կողքով, հետո մտնում ենք Դիլիջանի թունել։
Այրում կայարանի մոտով անցնում է Դեբեդ գետը։ Ամեն երեկո մենք տատիկի հետ գնում էինք գետի ափի մոտ և փոքրիկ քարեր էինք նետում գետի մեջ․ մրցում էինք՝ ով ավելի հեռու կնետի։
Իմ քեռին ունի հացի փոքրիկ արտադրամաս, որտեղ միշտ թարմ հաց կա։ Ես տեսել եմ, ինչպես են խմոր հունցում, գնդում խմորը և հետո քարի վրա հաց թխում։
Երեկոյան ես քեռիիս հետ մեքենա էի քշում, քեռիս ինձ օգնում էր։ Քեռիս ունի նաև մեծ սպիտակ շուն, ցեղատեսակը կոչվում է ազիատ։ Շան անունը Զևս է։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *