Ազգային ծեսեր․ Ամփոփում

  1. Ո՞ւմ է նվիրված Սուրբ Սարգսի տոնը։ Սուրբ Սարգսի տոնը Հայ Առաքելական եկեղեցու կողմից նշվող տոներից է։ Նշվում է Սուրբ Զատկից 63 օր առաջ՝ սովորաբար հունվարի 18-ի և փետրվարի 23-ի միջակայքում՝ շաբաթ օրը։ Սուրբ Սարգիս զորավարը համարվում է երիտասարդ զույգերի և սիրահարների բարեխոսը։

    2․ Ի՞նչ հետաքրքիր ավանդույթ գիտեք Սուրբ Սարգսի տոնի հետ կապված։ Երիտասարդ տղաներն ու աղջիկները Սուրբ Սարգսի տոնին նախորդող գիշերը աղի բլիթ են ուտում։Այն նվիրված է սիրահարներին։

    3․ Ի՞նչ է նշանակում Բարեկենդան։ Բարեկենդան բառացի նշանակում է կենդանություն, բարի կյանք: Բարեկենդան բառը կազմված է բարի և կենդանություն բառերից, իսկ գրաբարում նշանակել է ուրախություն:

    4․Ե՞րբ է Հայ առաքելական եկեղեցին նշում Տյառնընդառաջը և ի՞նչ է այն նշանակում։ Տեառնընդառաջը Հայ առաքելական եկեղեցու անշարժ տոներից է։ Այն նշվում է փետրվարի 13-14-ին՝ Քրիստոսի Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոնից 40 օր հետո:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *