Թումանյանական խնդիրներ և խաչբառ

1.«Պոչատ աղվեսի» պոչը նրա  մարմնի երկարության 5/9 մասն էր։ Որքա՞ն էր աղվեսի պոչի երկարությունը, եթե աղվեսի մարմնի երկարությունը 90 սմ էր։ 90:9×5=50 uմ

2.  «Շունն ու կատուն» բալլադում կատուն 40 սմ երկարությամբ   գառան մորթուց կարող էր շան համար 1 գդակ կարել։ Որքա՞ն էր շան ճանկած  գառան  մորթու երկարությունը, եթե կատուն այդ մորթուց իր համար 3 միանման  գդակ կարեց, որոնցից յուրաքանչյուրի երկարությունը  շան 1  գդակի  համար անհրաժեշտ գառան մորթու  երկարության  3/4  մասն է կազմում: 30:4×3=90

3.  «Ոսկու կարասը» հեքիաթում, եթե իմաստունները վճռեին, որ  կարասի մեջ եղած ոսկու  2/6 մասը պետք է տալ  վարող գյուղացուն, իսկ մնացած մասը` հողատիրոջը, ապա հողատիրոջը  ոսկու  ո՞ր մասը կհասներ։
6/6-2/6=4/6=2/3

4.  «Բարեկենդանը» հեքիաթում մարդը որքա՞ն բրինձ էր գնել, եթե  յուղն ու բրինձը միասին  100 կգ էին  ու  հայտնի է, որ բրինձը  3 անգամ շատ էր կշռում յուղից։ 100:4=25=25×3=75

5. «Կիկոսի մահը» հեքիաթում  հայրը աղջկան  ուղարկում է աղբյուրից ջուր բերելու  և  տալիս է  5 լ և 4 լ տարողությամբ 2 կուժ։  Կկարողանա՞  այդ կուժերի  օգնությամբ աղջիկը  աղբյուրից բերել  ճիշտ 2 լ  ջուր։
Հնարավոր է։

6. Թումանյանական խաչբառ(pdf)СКАЧАТЬ

Թումանյանական խաչբառ(word)СКАЧАТЬ

7.Սիրելի սովորողներ, ընտրեք Հովհաննես Թումանյանի հեքիաթներից որևէ մեկը և կազմեք խնդիր:

8. Սիրելի սովորողներ, ընտրեք Հովհաննես Թումանյանի հեքիաթներից որևէ մեկի վերնագիրը, օգտվեք թվերը գրելու հնամենի եղանակից, կազմեք խաչբառ, որի պատասխանը լինի հենց այդ վերնագիրը:

9. Կրճատեք կոտորակները.

  • 30/60=1/2
    30:30=1
    60:30=2
  • 15/25=3/5
    15:5=3
    25:5=5
  • 49/63=7/9
    49:7=7
    63:7=9
  • 51/6=7/2
    51:3=7
    6:3=2
  • 84/24=7/2
    84:12=7
    24:12=2
  • 35/70=1/2
    35:35=1
    70:35=2
  • 45/125=9/25
    45:5=9
    125:5=25
  • 11/121=11/1
    121:11=11
    11:11=1
  • 32/72=4/9
    32:8=4
    72:8=9
  • 45/100=9/20
    45:5=9
    100:5=20
  • 25/100=1/4
    25:25=1
    100:25=4

Բարեկենդանի ծես

  • Ի՞նչ է նշանակում Բարեկենդան։ Բարեկենդան բառացի նշանակում է կենդանություն, բարի կյանք: Բարեկենդան բառը կազմված է բարի և կենդանություն բառերից, գրաբարում նշանակել է ուրախություն:
  • Ո՞ր տիկնիկն էր Բարեկենդանի ճոխ ուտելքիների հովանավորը։ Ուտիս տատը։
  • Ինչպե՞ս էին նրա հետ վարվում Բարեկենդանի վերջին օրը։
    Բարեկենդանի վերջին օրը՝ Բուն Բարեկենդանին, Ուտիս տատին հանդիսավոր կերպով գլորում էին սարի գլխից։

Արջաորս: Հ. Թումանյան

  1. Համառոտ պատմեք, թե ինչպես արջը եկավ և տարավ խոզին։ Արջը մարդու նման երկու թաթի վրա էր կանգնում և թաքուն խոզեր վերցնում, տանում։
  2. Տարվա ո՞ր եղանակին էին տեղի ունենում իրադարձությունները։ Դեպքը տեղի էր ունենում աշնանը։
  3. Բացատրեք հետևյալ նախադասությունը՝ «գոմի դռանը մի կրակ վառել, որ բոցն աստծու ոտներն էրում է»։ Գոմի դիմաց խարույկ է վառել, որի բոցը շատ բարձր է։
  4. Ըստ պատմվածքի՝ գողության գնացող արջն ի՞նչ սովորություն ուներ։ Գողության գնացող արջը սովորություն ուներ մարդու նման կանգնել երկու թաթի վրա։
  5. Տեքստից դուրս գրեք 10 բառ, որ սկսեն բաղաձայնով, ավարտվեն ձայնավորով։
    Բայաթի, տարի, տղա, չորսոտնանի, տեղը, ներքի, մերունը, ձգեցի, կռացրի, հրացանը։
  6. Տեքստից դուրս գրեք 5-ական անձնանիշ և իրանիշ գոյական։
    Անձ-ավագ, տղա, մարդ, ես, մինը
    Իր-խոզ, գիշեր, շուն, հրացան, արջ։