Ժլատն ու ազնիվը

Լինում է, չի լինում մի շատ ազնիվ մարդ։ Երբ ինքը ինչ-որ կորած իր էր գտնում, նա անպայման գտնում էր դրա տիրոջը և վերադարձնում դա։ Մի անգամ նա գտավ մի դրամապանակ՝ մեծ քանակությամբ թղթադրամով ու մի կնոջ նկար։ Հավանաբար, այդ կինը մայրն էր։

Դրամապանակը ձեռքին նա նայում էր այս ու այն կողմ՝ փորձելով հասկանալ, թե ով է այն կորցրել։ Այդ պահին նրան մոտեցավ մի մարդ ու ասաց, որ դա իրենն է։ Բայց ազնիվ մարդը չհավատաց ու ցանկացավ ստուգել նրան։

Նա հարցրեց․ “Ի՞նչ կար Ձեր դրամապանակում”։ Մոտեցած մարդն ասաց, որ գումար է եղել, իսկ դրամապանակն ինքը շատ թանկարժեք է։

– Ինչո՞վ է թանկ այդ դրամապանակը։
– Թանկ է, որովհետև կոկորդիլոսի կաշվից է, ու մեջը մեծ գումար կա։

Ազնիվ մարդը հասկացավ, որ դրամապանակի տերը այդ մարդը չէ, որովհետև նա ոչինչ չասաց մայրիկի նկարի մասին։ Եվ չտվեց նրան դրամապանակը։

Մի փոքր հետո եկավ մի մարդ, ով իսկապես դրամապանակի տերն էր։ Հենց վերցրեց դրամապանակը, առաջին հերթին ստուգեց՝ տեղո՞ւմ է մայրիկի նկարը, թե՞՝ ոչ։

Այդպես Ժլատ մարդը ոչինչ չստացավ, իսկ ազնիվ մարդուն շնորհակալություն հայտնեցին իր ազնվության համար։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *