Մայրենիի հաշվետվություն

12/12/2022
1․ Մայրենի բաժնի հղումը դնել և ներկայացնել, թե յուրաքանչյուր ամիս մայրենիից քանի նյութ եք հրապարակել։
հղում, սեպտեմբեր՝ 14, հոկտեմբեր՝ 14, նոյեմբեր՝ 18, դեկտեմբեր՝ 5։

2․ Սեպտեմբերից մինչև դեկտեմբեր լեզվական առաջադրանքների ո՞ր թեմաներն ենք ուսումնասիրել, յուրաքանչյուրից առանձնացրեք այն, ինչ ամենից լավ եք հասկացել։

Ուսումնասիրել ենք հնչյունական համակարգը, սովորել ենք հաշվել բառերի հնչյուններն ու տառերը, բառերը բաժանել վանկերի, անցել ենք հնչյունափոխության թեման և բառակազմությունը։ Ամենից լավ հասկացել եմ բառակազմության թեման։ Պետք է հասկանալ, ինչ տեսակի են բառերը։ Օրինակ, բառ-ա-կազմ-ություն բառը բարդ ածանցավոր բառ է, իսկ մարդ պարզ բառ է։ Եթե բառի մեջ կա մեկ արմատ, դա պարզ բառ է, իսկ երբ կա նաև ածանց, դա պարզ ածանցավոր բառ է։ Բարդ բառը այն բառն է, որն ունի 2 արմատ, իսկ բարդ ածանցավորը այն է, որի մեջ կա 2 արմատ և ածանց։

3․ Ի՞նչ գրքեր եք կարդացել, դրանց մասին պատումները դրեք ըստ ամսաթվերի, չմոռանաք գրել հեղինակի և գրքի անվանումը։
Կարդացել եմ մի պատմվածք և շուտով կվերջացնեմ կարդալ «Փոքրիկ Իշխանը», Անտուան դը Սենտ Էքզյուպերի։ Ստեփան Զորյան, “Պապն ու թոռը”

4․ Մայրենիի դասընթացի ընթացքում ունեցած գործունեություններից ձեզ ամենից շատ ո՞ր գործունեությունն է հետաքրքրում, ինչո՞ւ։
Ինձ ամենաշատը դուր եկավ գիրք, կարդալը որովհետև ամեն գիրք իր ձևով հետաքրքիր է։ Եվ ես գիտեմ, որ շատ հետքրքիր է լսել, երբ պատմում են գիրքը։

5․ Ի՞նչ նախագիծ կամ ինչպիսի՞ գործունեություն կավելացնեիք մայրենիի դասընթացին։ Հիմնավորեք առաջարկը։
Կուզենայի մայրենիի վերաբերյալ խաղեր խաղալ, համակարգչով կամ թղթերով, գրքերով։

6․ Առաջին ուսումնական տարվա ընթացքում ի՞նչ բանաստեղծություններ եք սովորել, թվարկեք դրանք և ներկայացրեք ձեզ ամենից շատ դուր եկածները և հիմնավորեք ընտրությունը։
Սովորել եմ Կոմիտասի “Ծառեր, թըփեր լեցուն միրգ”, “Աշուն օր”․ Համո Սահյանի “Մշուշների շղարշի տակ”, “Ամեն, ամեն ինչ ոսկեզօծվել է”, “Եղևնին”, Հովհ․ Թումանյանի “Երկու սև ամպ”, “Առավոտ”, “Ախ, ինչ լավ են սարի վրա”։ Ինձ ամենից շատ դուր է եկել Համո Սահյանի “Եղևնին”, որովհետև այն իմ սիրելի տոնի՝ Նոր տարվա մասին է։

7․ Գիրք-տետրով աշխատանքից ո՞ր էջերը չեք լրացրել, որ առաջադրանքներն են ձեզ դուր գալիս, որո՞նք դուր չեն գալիս և ինչո՞ւ։
Գիրք-տետրի առաջադրանքները մինչև 31-րդ էջի վերջ բոլորը կատարել եմ։ Ինձ դուր են գալիս այն առաջադրանքները, որտեղ պետք է խառը տեքստի մեջ ճիշտ դասավորել նախադասությունները։

8․ Քանի՞ ստեղծագործական աշխատանք եք գրել սեպտեմբերից մինչև դեկտեմբերը ներառյալ։ Հերթով գրեք դրանց վերնագրերը և հղումները դրեք վերնագրերի վրա։

Սեպտեմբերից մինչև դեկտեմբերը ներառյալ կատարել եմ 11 ստեղծագործական աշխատանք։

Իմ սեպտեմբերը
Կատվի պատիժը
Երաժշտությունն իմ կյանքում
Ճամփորդություն Կոմիտասի թանգարան
Իմ բակի աշունը
Կոմիտաս “Գարուն”
Իմ սիրելի սեբաստացիները
Իմ դպրոցի հրաշալիքները
Սեբաստացու օրեր, Կրթահամալիրի տոն
Սեբաստացիական հանելուկներ
Փոքրիկ եղևնին

9․ Գնահատեք ձեր առաջին ուսումնական շրջանի մայրենիի գործունեությունը, անդրադարձեք նաև հետևյալ հարցերին՝

  • Մայրենիի դասերը ձեզ հետաքրքի՞ր են /գնահատեք 1-5 միավորով/ լավ կլինի կցեք պատճառը։
  • Ինչպե՞ս եք կատարում մայրենիի առաջադրանքերը, ընտրեք պատասխաններից մեկը՝ /կատարում եմ ինքնուրույն, կատարում եմ ծնողներիս օգնությամբ, ձեր պատասխանը/
  • մայրենիի ուսուցչուհին որքանով է արդյունավետ անցկացնում դասընթացն ըստ ձեզ /գնահատեք 1-5 միավորով/ լավ կլինի կցեք պատճառը։

    Մայրենիի դասին հաճույքով եմ մասնակցում։ 5 միավոր
    Մայրենիի առաջադրանքների մի մասը կատարում եմ ինքնուրույն, երբ դժվարանում եմ, դիմում եմ մայրիկիս։
    Ուսուցչուհուս աշխատանքը 5 եմ գնահատում։

10․ ի՞նչ կավելացնեք մայրենիի հաշվետվությանը։
Առաջին ուսումնական շրջանում նաև կատարել եմ մի քանի լրացուցիչ աշխատանք

Նապաստակն ու առյուծը
Նուկիմ քաղաքի խելոքները