Կոմիտաս, “Գարուն”

Լսում եմ մեծ վարդապետ Կոմիտասի “Գարուն” ստեղծագործությունը, որը նվագում են դաշնամուրի վրա։ Աչքիս առաջ գալիս է նոր բացվող գարնան պատկեր։

Բնությունը զարթնում է, վերականգնվում է ձմռան սառը օրերից հետո։ Երևում են գարնան արևի շողերը։ Ձյունը հալչում է, լսվում է ընկնող կաթիլի ձայնը։ Հողն սկսում է տաքանալ, երևում են կանաչ ծիլերը։ Անտառը զարթնում է, և ձմռան խորը քնից զարթնում է արջը։ Ահա երևաց առաջին ձնծաղիկը։ Վերադառնում են թռչունները։ Առաջինը գալիս է ծիծեռնակը։ Գարնանը լցվում ենք էներգիայով և ակտիվանում ենք։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *