Համո Սահյան, “Ամեն-ամեն ինչ ոսկեզօծվել է”


Ամեն-ամեն ինչ ոսկեզօծվել է,
Ոսկի են թվում տերև ու ճյուղ,
Ուր որ նայում ես, դեղին բոցեր են,
Դեղին հրդեհ է և դեղին ծուխ:
Ջրվեժը, առուն, ծառը, ծտերը
Աշնան քամուն են ծափահարում:
Քամին է այս ծով գանձերի տերը,
Այս ոսկու տերը՝ մեծահարուստ:

Հարցեր և առաջադրանքներ

  • Ինչպե՞ս ես հասկանում հետևյալ պատկերը. «Ջրվեժը, առուն, ծառը, ծտերը աշնան քամուն են ծափահարում»:
    «Ջրվեժը, առուն, ծառը, ծտերը աշնան քամուն են ծափահարում» պատկերը ես հասկանում եմ այսպես․ ուժեղ քամին փչում է, տանում-բերում ջուրը, շարժում ծառերը, իսկ ծտերը քամուց քշվում են։
  • Ո՞ր պատկերն է քեզ ավելի շատ դուր գալիս: Պատասխանդ հիմնավորի՛ր:

    Ամեն, ամեն ինչ ոսկեզօծվել է,
    Ոսկի են թվում տերև ու ճյուղ,
    Ուր որ նայում ես, դեղին բոցեր են,
    Դեղին հրդեհ է և դեղին ծուխ:

    Ինձ ամենաշատը դուր է եկել այս հատվածը, որովհետև այստեղ նկարագրված պատկերը աշնան հիմնական գույնի է՝ դեղին, իսկ ես դեղին գույնը շատ եմ սիրում։
  • Ինչո՞վ է աչքի ընկնում բանաստեղծությունը՝ գույնո՞վ, ձայնո՞վ, թե՞ շարժումով: Դո՛ւրս գրիր այն տողերը, որտեղ «գույն» կա:

    Բանաստեղծության մեջ կա ավելի շատ գույն։
    Ամեն, ամեն ինչ ոսկեզօծվել է,
    Ոսկի են թվում տերև ու ճյուղ,
    Ուր որ նայում ես, դեղին բոցեր են,
    Դեղին հրդեհ է և դեղին ծուխ:
  • Պատմի՛ր բանաստեղծությունը:
  • Նկարի՛ր բանաստեղծությունը, ձայնագրի՛ր և ֆիլմ պատրաստի՛ր:
https://youtu.be/JSwWrImdPYM