Նոյեմբերյան ֆլեշմոբ (երկրորդ մակարդակ)

1. Գտեք այն երկնիշ թվերի քանակը, որոնք 10-ի չեն բաժանվում:

81

2.  Աննան շարքով գրեց 1-ից մինչև 50  բնական թվերը: Առաջին թիվը ներկեց  կարմիր, երկրրդ թիվը՝ կապույտ, երրորդ թիվը՝ դեղին, չորրորդը՝ կարմիր, հինգերորդը՝ կապույտ, վեցերորդը՝ դեղին և այսպես շարունակ:  Շարքում ո՞ր  գույնի թվերը քիչ եղան:

դեղին

3․ Նկարում պատկերված «աշտարակը» կազմված է երեք պատկերներից՝ քառակուսուց, ուղղանկյունուց և հավասարակողմ եռանկյունուց (տես նկարը): Այս երեք պատկերների պարագծերը նույնն են: Քառակուսու կողմը 9սմ է: Որքա՞ն է ուղղանկյան փոքր կողմի երկարությունը:

Captionless Image


6 սմ

4. 3մ կողմ ունեցող քառակուսաձև պատը հարկավոր է սալիկապատել 20սմ կողմ ունեցող քառակուսի սալիկներով։ Առնվազն քանի՞ տուփ սալիկ է անհրաժեշտ գնել, եթե հայտնի է, որ խանութում վաճառվող յուրաքանչյուր տուփում կա 20 հատ սալիկ։

12

5.  Ծառերն աճում են «Անտառային»‎ փողոցի միայն մի կողմում: Կա ընդամենը 60 ծառ: Ամեն երկրորդ ծառը թխկի է, իսկ ամեն երրորդ ծառը՝ լորենի կամ թխկի։ Փողոցի մի ծայրից սկսած  մնացած ծառերը կեչի են։ Քանի՞ կեչի կա այդ փողոցում։

20

6. Գուրգենը գնաց լեռներ հնգօրյա արշավի: Նա սկսեց արշավը երկուշաբթի օրը, իսկ նրա արշավի վերջին օրը ուրբաթն էր: Ամեն օր Գուրգենը քայլել է 2 կիլոմետրով ավելի, քան նախորդ օրը: Արշավի ավարտին նրա անցած ընդհանուր ճանապարհը 70կմ էր: Քանի՞ կիլոմետր էր քայլել Գուրգենը հինգշաբթի օրը:

16 կմ

7. 10 սալորը կշռում է այնքան, որքան 3 խնձորն ու 1 տանձը միասին,  իսկ 6 սալորը և 1 խնձորը այնքան որքան 1 տանձը։ Քանի՞ այդպիսի սալոր  է կշռում 1 տանձը։

7

8. Մրցույթի ժամանակ աշակերտին տրվեց 30 հարց: Յուրաքանչյուր հարցին ճիշտ պատասխանելու համար նրա միավորները շատանում էին 12-ով, իսկ սխալ պատասխանի դեպքում՝ քչանում 8-ով: Մրցույթի սկզբում նա ուներ 0 միավոր, իսկ բոլոր հարցերին պատասխանելուց հետո պարզվեց, որ նա ունի 160 միավոր: Քանի՞ հարցի է ճիշտ պատասխանել աշակերտը:

20

9. Գրքի  մի պատմվածքը սկսվում է 114-րդ էջից և ավարտվում է 132-րդ էջում, իսկ մյուս պատմվածքը՝ 247-րդ էջից և ավարտվում  258-րդ էջում։ Ո՞ր պատմվածքն է ավելի կարճ։

երկրորդը

10․ Վաճառողի մոտ կա տարբեր գույների՝ դեղին, կանաչ, կապույտ և կարմիր 20 փուչիկ: Այդ փուչիկներից 17-ը կանաչ չեն, 5-ը կարմիր են, իսկ 12-ը դեղին չեն: Քանի՞ կապույտ փուչիկ կա վաճառողի մոտ:

9

Խնդիրներ տարիքների վերաբերյալ

  1. Նարեն  8 տարեկան է, իսկ հայրիկը նրանից մեծ է 25 տարով: 4 տարի հետո հայրիկը Նարեից   քանի՞ տարով մեծ կլինի:
    25 տարով
  2. Կարինեի մայրիկը 32 տարեկան է, իսկ Կարինեն նրանից փոքր է 20  տարով։ 6 տարի հետո Կարինեն մայրիկից քանի՞ տարով փոքր կլինի:
    20 տարով
  3. Անահիտը 5 տարեկան է, իսկ հայրիկը նրանից մեծ է 7 անգամ: 5 տարի հետո հայրիկը Անահիտից քանի՞ անգամ մեծ կլինի:
    7 անգամ
  4. Արթուրի պապիկը 70 տարեկան է։ Արթուրը իր պապիկից փոքր է 7 անգամ։ 5 տարի հետո Արթուրը քանի՞ տարով փոքր կլինի իր պապիկից։
    60 տարով
  5.  Արմենի և իր մայրիկի տարիքների գումարը 30 է։ Որքա՞ն կլինի նրանց տարիքների գումարը 4 տարի հետո։
    38
  6. 2 տարի առաջ եղբորս և իմ տարիքների գումարը 18 էր: Որքա՞ն կլինի մեր տարիքների գումարը 2 տարի հետո։
    24
  7. 5 տարի առաջ իմ և տատիկիս տարիքների գումարը 66 էր: Որքա՞ն կլինի մեր տարիքների գումարը 3 տարի
    հետո։
    82
  8. Ես 9 տարեկան եմ, մայրիկս ինձանից մեծ է 25 տարով, հայրիկս մայրիկիցս մեծ է 3 տարով։ 6 տարի հետո հայրիկս քանի՞ տարով մեծ կլինի ինձանից։
    28 տարով
  9. Ես 8 տարեկան եմ, եղբայրս 3 տարով փոքր է ինձանից, մայրիկս 28 տարով մեծ է եղբորիցս: Հայրիկս 4 տարով մեծ է մայրիկիցս: 5 տարի հետո հայրիկս քանի՞ տարով մեծ կլինի ինձանից։
    29 տարով
  10.  Մայրիկս 35 տարեկան է, իսկ հայրիկս նրանից 5 տարով է մեծ, իսկ ես հայրիկիցս փոքր եմ 5 անգամ: Քանի՞ տարեկան եմ ես:
    8 տարեկան
  11. Իմ փոքրիկ քույրիկ Աստղիկը ինձանից փոքր է յոթ անգամ։ Ես յոթ տարեկան եմ։ Երեք տարի հետո որքա՞ն կլինի իմ և Աստղիկի տարիքների գումարը։
    14

Սիրելի  սովորողներ, այժմ  կազմեք ձեր ընտանիքի անդամների տարիքների վերաբերյալ խնդիրներ։

1․ Ես 8 տարեկան եմ, իմ մայրիկը 5 անգամ ինձանից մեծ է։ Քանի՞ տարեկան է իմ մայրիկը։
2․ Ես 8 տարեկան եմ, իսկ իմ քույրիկ Վիկտորիկան ինձանից 2 տարով մեծ է։ Որքա՞ն կլինի մեր տարիքների գումարը 10 տարիկ հետո։
3․ Իմ տատիկը ինձանից 9 անգամ մեծ է, իսկ քույրիկիցս 61 տարով է մեծ։ Քանի՞ տարեկան են տատիկս և քույրիկկս, եթե ես 8 տարեկան եմ։

Մետաքսե․ Նոր տարվա գիշեր

Թե աշխարհում փակ դռներ կան, թող որ բացվեն այս գիշեր,
Ու Նոր տարին նոր խնդությամբ թող ներս մտնի այս գիշեր,
Թե կան դատարկ, համր տներ` մանկան ճիչով թող լցվեն,
Ով փնտրում է սրտանց մեկին` հանկարծ գտնի այս գիշեր:
Թե կան լացող, տխուր աչքեր, թող ծիծաղեն այս գիշեր,
Կանչող ձեռքերն իրար հասնեն, հրաշք ապրեն այս գիշեր:

Առաջադրանքներ

  • Սևացրած բառերի բացատրությունները գրեք և յուրաքանչյուրով մեկական նախադասություն կազմեք։
    Խնդություն – ուրախություն
    համր – չխոսող
    հրաշք – հրաշալիք, զարմանալի բան

    1․ Ձմեռ պապին խնդություն պարգևեց երեխաներին։
    2․ Համր տղան քայլում էր անտառում։
    3․ Ամանորի գիշերը հրաշքներ են լինում։
  • Ինչպե՞ս կարող է տունը համր լինել։
    Տունը կարող է դատարկ լինել, երբ այնտեղ ոչ ոք չի ապրում կամ միայնակ մարդ է ապրում։
  • Բանաստեղծության միջից գրեք իրար հակառակ 4 զույգ։
    փակ – բաց
    դատարկ – լի
    փնտրել – գտնել
    լացող – ծիծաղող


Թե կան սրտեր` չար նախանձով, դառնան բարի ու ներող,
Եվ ուրիշի ուրախ կյանքով խանդավառվեն այս գիշեր:
Թե մոլորված անցորդներ կան, դարձի թող գան այս գիշեր,
Սրբագործված սիրով մտնեն իրենց օջախն այս գիշեր,
Թե կան բախտի փշոտ ճամփեք, թող ծաղկունքով կանաչեն
Ու երջանիկ սպասումով բոլորն արբեն այս գիշեր…
Թե աշխարհում պանդուխտներ կան, թող տուն դառնան այս գիշեր,
Հայրենական հավերժությամբ ողջագուրվեն այս գիշեր:

Առաջադրանքներ

  • Սևացրած բառերի բացատրությունները գրեք և յուրաքանչյուրով մեկական նախադասություն կազմեք։

    խանդավառվել – ոգևորվել
    անցորդներ – ճամփորդներ
    դարձի գալ – վերադառնալ
    սրբագործված – սուրբ դարձած
    օջախ – տուն, ընտանիք
    արբել – հարբել, գրավվել, տարվել
    պանդուխտներ – հայրենիքից հեռացած
    ողջագուրվել- գրկախառնվել

    1․ Երեխաները խանդավառված նայում էին գույնզգույն խաղալիքներով զարդարված տոնածառին։
    2․ Ես տեսա անձրևի տակ քայլող անցորդներին։
    3․ Կորած կատուն դարձել է տուն։
    4․ Սրբագործված ուրախությամբ մենք դիմավորեցինք Նոր տարին։
    5․ Ամեն օջախում թող ուրախություն լինի։
    6․ Նա այնքան շատ էր գինի խմել, որ արբել էր։
    7․ Հանդիպեցի պանդուխտին, որ շատ էր ուզում հանգստանալ։
    8․ Շատ եմ ուզում ողջագուրվել հայրիկիս հետ, բայց նա հիմա այստեղ չէ։

  • Ուրիշ ի՞նչ բարեմաղթանք կավելացնես, որ Ամանորի գիշերը կատարվի։
    Մաղթում եմ, որ Ամանորի գիշերը բոլոր երեխաները նոր խաղալիք ստանան։