Բրոնզ ես հուր ես

Բրո՛նզ ես, հո՛ւր ես,
Բրոնզե սո՛ւր ես,
Բրոնզե փա՛ռք ես,
Բրոնզե փա՛յլ-
Բայց դու զո՜ւր ես,
Ախ, իզո՜ւր ես
Կոտրում սուրս
Արևառ:
Ինչպես քաղցր
Մեր երգերը-
Մեր վերքերը
Հրաբույր-
Դու միշտ նո՜ր ես,
Ու հզո՜ր ես,
Ու բոսո՜ր ես,
Քաղցր քույր…’
Բրո՛նզ ես, հո՛ւր ես,
Բրոնզե սո՛ւր ես,
Բրոնզե փա՛ռք ես,
Բրոնզե փա՛յլ-
Բայց ափսո՜ս որ
Դու հեռո՜ւ ես-
Դու ուրո՜ւ ես
Արևառ…

Առաջադրանքներ

  1. Ի՞նչ եք զգում բանաստեղծությունը կարդալիս։ Ըզգում եմ ոնց որ ես բրոնզե եմ։
  2. Ո՞ւմ է նվիրված բանաստեղծությունն ըստ ձեզ։ Այս բանաստեղծությունը նրա մահացած կնոջն է նվիրված։
  3. Դուրս գրեք բանաստեղծության բոլոր գոյականները և դրանք օգտագոծելով ստեղծագործական փոքր աշխատանք ներկայացրեք։
    Բրոնզ, փայլ, հուր, երգեր, վերքրեր, քույր, ուրու։

    Մի անգամ պիռատ Ջեկը գթել էր շատ մի կիլոգրամ փայլուն բրոնզ։ Նա գնաց նրա նավի մոտ և այնտեղ դրեց բրոնզը։ Նա սկսեց երգեր երգել երբ նավի վրա հուր էր Ջեկը նրա ձեռքը վառեց։ Երբ նրա քույրը տեսավ նրա վերքերը նա Ջեկին տարավ շատ լավ ուրուի մեջ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *