Մոպս-Մոպսը գերմանական ցեղատեսակ է, որը 18-19-րդ դարերում եղել է ազնվականների սիրելին։ Մեր օրերում Մոպսը հազվագույն շուն է, թեպետ հայտնի է աշխարհում։ Մոպսերի բարձրությունը 30 սմ է, քաշը՝ մինչև 8կգ։
Ճիշտ դաստիրակության դեպքում մոպսը հրաշալի սենյակական շուն է։ Ունի խոշոր ու խելացի հայացք։
Գերմանական հովվաշուն-Գերմանական հովվաշները շուրջ մեկ դար առաջ Գերմանիայում ծառայում էին որպես ոչխարների հոտը հսկող կենդանիներ։ Սակայն նրանք անմիջապես ճանաչում գտան աշխարհում, երբ հայտնաբերվեցին նրանց հրաշալի ծառայողական ունակությունները։ Այսօր էլ գերմանական հովվաշները տարածված է և հայտնի է աշխարհում, հանդիպում է գրեթե բոլոր ծառայողական ոլորտներում, որոնցում անհրաժեշտ է զգոն և ուշիմ շուն։ Գերմանական հովվաշները բարձրությունը մինչև 65 սմ է։ Հատկապես բարձր է գնահատվում այս շան լսողության և հոտառության սրությունները, նյարդային համակարգի ամրությունը, հավատարիությումը, նաև նա կարող է լինել համ կարճամազ՝ Կարճ և կոպիտ մորթով և երկարամազ՝ երկար և կոպիտ մազերով։
Բրյուսելյան գրիֆոն-Բրյուսելյան գրիֆոնները փոքրիկ, աշխույժ խելացի շնիկներ են։ Բարձրությունը մինչև 32 սմ է։
Չիհուահուա (Իմ Ռուսաստանից Մորաքույրի Շները)-Չիհուահուա մեքսիկական շնիկը շների ամենափոքր ցեղատեսակն է։ Շատ խելացի, հասկացող, շարժուն շնիկ է։ Լինում է կարճամազ և երկարամազ։ Կարճամազը բուծվել է Մեքսիկայում, իսկ հետագայում նրանից ԱՄՆ-ում առաջացել է երկարամազը։ Մեր փոքր ընկերների բարձրությունը 23 սմ է և քաշը մինչև 3,5 կգ։
Լաբրադոր-ռետրիվեր-Լաբրադոր-ռետրիվերը ծագումով կանադական Նյուֆաունդլենդ կղզուց է, Որտեղից անցել է Անգլիա։ Սուր հոտառության համար օգտագործվում է նաև ծառայողական ոլորտում։ Շատ շարժուն շուն է, բարձրություն մինչև 57 սմ է։