Ձիերը ունեն ավելի քան 400 ցեղատեսակներ։ Ձիերի ընտալացումը մարդու կողմից սկսվել է մոտավորապես մ. թ. ա. 4000 թվականին, իսկ արդեն մ. թ. ա. 3000 թվականին ձին մարդու օգնությամբ տարածվեց աշխարհով մեկ։ Ձիաբուծության հնագույն կենտրոններից է նաև Հայկական լեռնաշխարհը։ 2008 թ-ի տվյալներով աշխարհում կա մոտ 59 միլիոն ձի, որոնցից 33,500,000 առանձնյակը Ամերիկայում, 13,800,000՝ Ասիայում, 6,300,000՝ Եվրոպայում և մնացածը Աֆրիկայում ու Ավստրալիայում։
Վայրի ձիերը հանդիպում են Ասիայի և Աֆրիկայի տափաստաններում, կիսաանապատներում և անապատներում (Եվրոպայում բնաջնջվել են)։ Ապրում են երամակներով։ Հայտնի է 8 տեսակ՝ խմբավորված 4 ենթասեռի մեջ. իսկական ձիեր (Պրժևալսկու ձի, ընտանի ձիեր, անհետացած տարպան), էշեր, կիսաէշեր (կուլաններ) և վագրաձիեր։ Պահպանված վայրի տեսակների գլխաքանակը խիստ սահմանափակ է և վերցված է պահպանության տակ։ Ձին ընտելացվել է 5–6 հազար տարի առաջ Ասիայում։
Ընտանի ձիերը տարածված են գրեթե բոլոր երկրներում։ Մարդը հնագույն ժամանակներից կատարելագործել է ձիերի որակական հատկանիշները և ստեղծել է 200 տարբեր ցեղեր՝ միավորված 3 հիմնական տիպերում (հեծկաններ, լծկաններ և ծանրաքարշներ)։ Առավել հայտնի են անգլիական զտարյուն արագավազները, նորֆոլկյան վարգունները, շայրի, սուֆոլկի, կլեյդեսդալյան ծանրաքարշները, ամերիկյան վարգունները, արաբական ձին, տարբեր երկրներում տարածված բրաբանսոնները, արդենները, Ռուսաստանի օռլովյան վարգունները, Դոնի հեծկանները, ԽՍՀՄ բուդյոնովյանը, թերեքյանը, կաբարդինյանը, լիտվական ու լատվիական լծկանները, խորհրդային ծանրաքարշները և այլն։

Այդ ձիերի մնդավի բարձրությունը 50–185 սմ է։ Սեռահասուն են դառնում 1,5 տարեկանում։ Հղիությունը տևում է մոտ 11 ամիս։ Կաթնատվությունը 11–15 լ է։ Ապրում են 25–30 տարի։

Arabian horse-Արաբական ձի
10-40 ձիուկների ցեղատեսակներ