ՄԱՐՄԻՆՆԵՐՆ ՈՒ ՆՅՈՒԹԵՐԸ ՄԵՐ ՇՐՋԱՊԱՏՈՒՄ

Նայենք մեր շուրջը և կտեսնենք բազմաթիվ իրեր՝ աթոռ, սեղան, գիրք, մատիտ, խնձոր, բաժակ, համակարգիչ, ավտոմեքենա, ծառ, ջրի կա­թիլ և այլն: Այդ բոլորը մարմիններ են: Մարմիններ են նաև Երկիր մոլորակը, գիշերային երկնքում փայլա­տակող աստղերը, մեզ ջերմացնող Արեգակը, կենդա­նիները, բույսերը: Համեմատելով մարմինները՝ կարե­լի է պարզել դրանց միջև եղած նմանություններն ու տարբերությունները:

Բոլոր մարմինները կազմված կամ պատրաստված են նյութերից:

Նյութերը բազմաթիվ են: Դրանք տարբերվում են համով, հոտով, վիճակով, գույնով, այրվելու, ջրում լուծվելու և այլ հատկություններով:

Երկաթը, ոսկին, պղինձը, թուղթը, ջուրը, ապա­կին, ռետինը նյութեր են: Իսկ ահա մեխը, մատանին, գավաթը, տետրը, բաժակը, աթոռը, գնդակը, սառույցը մարմիններ են, որոնք պատրաստ­ված կամ կազմված են վերը նշված կամ այլ նյութերից: Այն թեթև գազը, որով լցված են օդում ճախրող փուչիկները, նույնպես նյութ է: Ինքը՝ փուչիկը, պատ­րաստված է մեկ այլ նյութից՝ ռետինից: Ռետինից պատրաստում են նաև ավտոդողեր և այլ իրեր:

Միևնույն նյութից կարելի է պատրաստել։ Այսպես՝ երկաթից պատրաստում են մեխ, մուրճ, կացին, ապակուց՝ բաժակ, փորձանոթ, ալյումինից՝ հաղորդալար, սպասք, աթոռ, սեղան, փայտից՝ աթոռ, նստարան, գրատախտակ և այլն։

Կարելի է նաև նույն տեսակի առարկաներ պատ­րաստել տարբեր նյութերից։ Օրինակ՝ քանոն կարելի է պատրաստել փայտից, երկաթից, ալյումինից և այլ նյութերից։

Մարմինը կարող է պատրաստված կամ կազմված լի­նել ինչպես մեկ, այնպես էլ մի քանի նյութերից:

Նյութերը սովորաբար լինում են օրգանական և անօրգանական։

Օրգանական նյութերը կենդանի օրգանիզմնե­րի կազմության մեջ մտնող կամ դրանցից ստացվող նյութերն են: Օրինակ՝ բուսական յուղը, կենդանական ճարպերը, շաքարը և այլն։ Օրգանական նյութեր ստա­նում ենք նաև արհեստական ճանապարհով: Օրինակ՝ դեղանյութերը, ներկանյութերը և այլն։ Արհեստական օրգանական նյութերի օգտագոր­ծումը հնարավորություն է տալիս խնայելու որոշ նյու­թերի բնական պաշարները։ Օրինակ՝ ճկազանգվածից պատրաստված սեղանը փոխարինում է փայտե սեղա­նին, արհեստական մորթին՝ բնական մորթուն և այլն։

Մյուս բոլոր նյութերը, որոնք չունեն օրգանական ծա­գում, անօրգանական են: Օրինակ՝ օդը, ջուրը, քարը, ավազը, կավը, կերակրի աղը, ոսկին, երկաթը և այլն։

Առաջադրանք 1

Աղուսակում լրացրեք տանը, դպրոցում, բակում հանդիպող ձեզ ծանոթ մարմինները և նյութերը՝

ՄարմիններՆյութեր
Աթոռ, սեղան, համակարգիչ ապակի, պայտ, պլաստիկ, մետաղ։

Առաջադրանք 2

Թվարկեք քանի նյութից կարելի է պատրաստել բաժակը:
Ապակի, կավ, պլաստիկ, թուխթ,

Առաջդրանք 3

Թվարկեք տանը, դպրոցում, բակում հանդիպող գործիքներ, որոնցով չափումներ են կատարում: Մետր, քանոն, արագաչափ, կշեռք, բաժակ, ջերմաչափ։

ԱՌԱՋԻՆ ՕՐԸ ԴՊՐՈՑՈՒՄ(ՄԱՍ 1)

  • Մգեցրած բառերի բացատրությունները բառարանից դուրս գրիր և սովորիր։
  • Գրիր մեկական նախադասություն տեխստի մգեցված բառերից յուրաքանչյուրով։

Մայրիկը արտասվեց ուրախությունից։

Վահագը ունի շատ մտերիմ ընկերներ։

Լեվոնը իր ընտանիքում անդրանիկ է։

Արաիկը շատ թիկնեղ է։

Մարին մտավ դպրոցի նախասենյակը

  • Ո՞վ էր Էմին և ինչպե՞ս էր տղան վերաբերվում նրան։

Էմին տան տնտեսուհին էր և Ջիմը ասում էր որ չի սիրում նրան որովհետև նա տանում էր Ջիմիին դպրոց

  • Ինչո՞ւ գրքի հետոսը չէր ցանկանում դպրոց գնալ։Որովհետև նա դեռ գնացած չկար դպրոց
  • Շատ կարճ պատմիր քո դպրոցի մասին։
  • փորձիր հիշել, թե ինչպես էիր պատկերացնում դպրոցը, երբ դեռ դպրոցական չէիր։Պատկերացնում էի վատ տեղ որտեղ քեզ սովորացնում են անպետք բաներ որովհետև ես մենակով հենց դեռ մանկապարտեզ էի գնում տանը մենակով առանց ոչ մեկի օգնության սովորել էի Ռուսերենի,Հայերենի և Անգլերենի տառերը
  • Տուն գնալիս ինչո՞վ էր հպարտանում Էմին։Էմին հպարտանում էր Ջիմով որովհետև գնալուց առաջ Ջիմը հասկացավ որ դպրոցը վախենալու բան չէ

Թվի բաժանելիության հայտանիշները

1. 154, 1083, 205, 1170, 1562, 1430, 5565,200, 16501 թվերից առանձնացրեք նրանք, որոնք բաժանվում են 3-ի։1083, 1430, 1170

 2. 30393, 1510, 1271, 8721, 8021, 23910, 10207, 1062, 9009, 2000 թվերից առանձնացրեք նրանք, որոնք բաժանվում են 9-ի։ 9009, 30393, 8721, 1062

 3. 120, 200000, 1051, 1024, 20013, 28904,63934, 58912 թվերից առանձնացրեք նրանք, որոնք բաժանվում են 4-ի։120, 200000, 28904, 63934

 4. 1000, 3565, 1553, 3560, 89054, 45800, 4509, 45805, 4853200 թվերից առանձնացրեք նրանք, որոնք բաժանվում են 5-ի։ 1000, 3565, 3560, 45800, 45805, 4853200

5. 2308, 12591, 75603, 200405, 125638, 15674, 5463 թվերից առանձնացրեք նրանք, որոնք բաժանվում են 2-ի։2308, 125638, 15674

 6. 100000, 2568, 15160, 100068, 1564000, 3468 թվերից առանձնացրեք նրանք, որոնք բաժանվում են 10-ի։100000, 15160, 1564000

 7. Աստղանիշը փոխարինիր թվանշաններով այնպես, որ ստացված թիվը բաժանվի 3-ի․

5018,

 2151,

 1081,

 2036

8. Աստղանիշը փոխարինիր թվանշաններով այնպես, որ ստացված թիվը բաժանվի 9-ի․

 7099,

1063,

41218,

3254

9. Աստղանիշը փոխարինիր թվանշաններով այնպես, որ ստացված թիվը բաժանվի 4-ի․

 7220,

5040։

10. Աստղանիշը փոխարինիր թվանշաններով այնպես, որ ստացված թիվը բաժանվի 5-ի․

 4005,

5015։

11․ Աստղանիշի ի՞նչ արժեքների դեպքում 68984 թիվը առանց
մնացորդի կբաժանվի 4-ի։
12. Աստղանիշի ի՞նչ արժեքների դեպքում 59012 թիվը առանց մնացորդի
կբաժանվի 3-ի։
13. Աստղանիշի ի՞նչ արժեքների դեպքում 45118 թիվը առանց մնացորդի
կբաժանվի 9-ի։
14. Աստղանիշի ի՞նչ արժեքների դեպքում 1525 թիվը առանց
մնացորդի կբաժանվի 5-ի

15․Աստղանիշի ի՞նչ արժեքների դեպքում 7009101522 թիվը առանց
մնացորդի կբաժանվի 2-ի