Մայրենիի ելք ստուգատես լեզվական կարողություններ և հմտություններ (մաս 1)

“Իմ ամենասովորական օրը”

Ես քնած էի, երբ իմ կատուն եկավ և սկեց մլավել և իմ վրա քայլել։ Ես քնքուշ-քնքուշ վեր կացա և կատվին սիրեցի, տվեցի կեր, որ ուտի։ Հագնվեցի և գնացի ինձ ինչ-որ մի բան սարքեցի, որ դպրոցում ուտեմ։ Մի քիչ ուշացա, բայց ոչինչ։ Իմ դասերը սկսվեցին, երբ դասը վերջացավ և դասամիջոցը սկսվեց, ես գնացի դուրս, որ քայլեմ։ Ես տուն եկա, կատվին սիրեցի և սկսեցի խաղ խաղալ։ Առաջինը կովբոյ էի, հետո սիրով բաներ էի սարքում իմ ընկերոջ հետ Լեհաստանից, նա իմ հետ խոսում է անգլերեն։ Հետո նորից ուրախ ուրախ վազվզեցի իմ սիրելի Հյուգո կատուի հետևից։ Ժամը 10-ին իմ քույրիկի հետ խաղ խաղացի և գնացի քնելու, որովհետև վաղը նորից դպրոց եմ գնում։ Ես ամենաշատը օրվա մեջ սիրում եմ այն պահը, երբ ես իմ ընկերոջ հետ խաղ եմ խաղում, կամ կատվի հետևից եմ վազում, որովհետև ծիծաղելու է, իսկ իմ կատուն ոչ մի բան չի հասկանում և վախենում է։ Եվ ես իմ օրերի մեջ ոչ մի բան չեմ ուզում փոխել։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *