Ազգային խաղեր

Հայաստանում կան շատ ազգական խաղեր բայց ես ուզում եմ խաղալ Կլաս, Յոթ քարանի

Չիլիկ-Չիլկափետ։
Խաղը ծավալվում է երկու հակընդդեմ խմբերի միջև։ Խմբերի բաժանվելուց հետո ընդարձակ դաշտի մի կողմում փորում են փոքրիկ փոս, որը կոչվում է բորա։ Բորայից մի քանի մետր հեռու սահմանագիծ՝ ճիժ է գծվում։ Խաղի պարագաներն են չիլիկը և չիլկափետը։ Չիլիկը թզաչափ և 3 սմ տրամագծով ձողիկ է, որի ծայրերը թեքությամբ սրում են, որ գետնից բարձր կանգնի։

Չիլկափետը 80 սմ երկարությամբ ձող է, որի մի ծայրը թեքված է։

Խաղը բաղկացած է երեք փուլից։ Առաջին փուլում խաղն սկսողը չիլկափետը դնում է բորայի վրա, ոտքը դնում վրան և չիլիկը դնելով ոտնաթաթին՝ նետում որքան հնարավոր է հեռու։ Դրանից հետո չիլկափետը կրկին հորիզոնական դիրքով դնում է բորի վրա։ Եթե չիլիկը ճիժը չի անցնում, ապա գցողը «կտրված է» համարվում և իր տեղը զիջում է ընկերոջը։ Եթե չիլիկը ճիժն անցել է, բայց հակառակորդը կարողացել է այն օդում բռնել, ապա խմբերը փոխում են իրենց տեղերը։ Եթե չիլիկը բռնել չի հաջողվում, ապա վար գտնվողներից մեկը նրա ընկած տեղից այն նետում է դեպի բորան այնպես, որ խփի չիլկափետին։ Հաջողվելու դեպքում նետողը «կտրված է» համարվում։ Եթե նետողը չի կտրվում, ապա բորից մինչև չիլիկի ընկած տեղը չիլկափետով չափում է՝ որոշելով, թե քանի փետաչափ է և անցնում է երկրորդ փուլին։

Երկրորդ փուլը կոչվում է կռո։ Խփողը մի ձեռքով բռնում է չիլկափետի բռնակից հորիզոնական դիրքով, նրա վրա տեղավորում չիլիկն այնպես, որ այն չիլկափետի հետ լինի խաչաձև։ Ապա ձեռքի շարժումով չիլիկը նետում է վեր ու չիլկափետով հարվածում։

Մինչ նետողը չիլկափետը բորի մեջ ուղղահայաց դրած սպասում է, ներքևում գտնվողները 10-20 քայլ նրանից հեռու կանգնած աշխատում են թռչող չիլիկը բռնել։ Եթե հաջողվում է, ապա խմբերը փոխում են դերերը, իսկ եթե չիլիկն ընկնում է գետնին, ապա ներքևում գտնվողներից մեկը նույն տեղից չիլիկը պետք է նետի դեպի բորանը։ Եթե չիլիկը դիպչում է չիլկափետին, կամ մի փետաչափից պակաս հեռավորության վրա է գտնվում, ապա խփողը համարվում է «կտրված» և խաղը շարունակում է նրա ընկերներից մեկը։ Երբ բոլորը «կտրվում են», խաղացող խմբերը փոխում են տեղերը։

Քանի փետ հաշվել էր, այդքան անգամ կռո խփելուց հետո խփողն անցնում է երրորդ՝ շորվայի փուլին։ Այս անգամ չիլիկը փոխարինվում է կտիով, իսկ չիլկափետը՝ կտափետով։ Կտին չիլիկի երկարության է, բայց ծայրերը հատված չեն, իսկ կտափետը չիլկափետի երկարության, բայց ուղիղ փայտ է։ Շորվա խփողը մի ձեռքով կտին նետում է օդ, մյուսով բռնած՝ կտափետով խփում է ու կտին լկում։ Այս կերպ կտին կարող է թռչել ավելի շատ, քան նախորդ փուլերում։ Եթե հակառակորդը կտին իր փայտով հետ է տալիս և գիծը կամ բորեն անցնում է, ապա նետողը համարվում է «կտրված»։ Նրա ընկերը խաղը շարունակում է այդ փուլից։

Խաղը կարող է շարունակվել անվերջ և դադարեցվել միայն փոխադարձ համաձայնույթամբ