Սողոմոն Սողոմոնյան (Կոմիտաս)

Կոմիտաս - Վիքիպեդիա՝ ազատ հանրագիտարան
Կոմիտաս

Սողոմոն Սողոմոնյանը ծնվել է սեպտեմբերի 26-ին (հոկտեմբերի 8-ին) 1869 թ․ Թուրքիայի Քյոթահիա քաղաքում։ Եղել է հայ երգահան, երգիչ, երաժշտագետ, վարդապետ և ուսուցիչ, բանահավաք, խմբավար, մանկավարժ, հայկական ազգային կոմպոզիտորական դպրոցի հիմնադիր։

12 տարեկանում Կոմիտասը որբացել է։ 1881-1893 թվականներին սովորել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանում։ 1894 թվականին ձեռնադրվել է աբեղա և ստացել Կոմիտաս անունը։ 1895 թվականին Կոմիտասին շնորհվել է վարդապետի հոգևոր աստիճան։

Հայ հոգևոր և ժողովրդական երաժշտությանը վերաբերող իր գիտական ուսումնասիրությունները Կոմիտասը ներկայացրել է Եվրոպայի մի շարք քաղաքներում (Բեռլին, Փարիզ, Ժնև, Լոզան և այլն)։ Նա հավաքել և գրառել է ավելի քան 3000 հայկական ժողովրդական երաժշտության նմուշներ, որոնցից ավելի քան կեսը հետագայում կորել է և միայն մոտ 1200-ն է պահպանվել։

1915 թ․ ապրիլի 24-ին երիտթուրքերը շուրջ 600 հայ մտավորականների հետ ձերբակալել են նաև Կոմիտաս Վարդապետին և աքսորել Կոստանդնապոլսից։ Որոշ ժամանակ անց նրան ազատ են արձակել, բայց ցեղասպանության օրերի դաժանությունը նրան հասցնում է խելագարության։ 1919 թվականին Կոմիտասի առողջական վիճակը կտրուկ վատացել է, նրան տեղափոխել են Փարիզի հոգեբուժարան։ Կոմիտասը վախճանվել է 1935 թ․ հոկտեմբերին, Ֆրանսիայում։ Հաջորդ տարի նրա մարմինը տեղափոխել են Երևան։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *