Մենք՝ Փիրումյաններս, արմատներով Արցախից ենք։ Մեր նախապապը եղել է Բայանդուր իշխանը, նա եղել է զորավար Դավիթ Բեկի աջակիցը և մտերիմը։ Բայանդուրի որդու անունը եղել է Փիրում, ինչը պարսկերեն նշանակում է “սուրբ”։ Փիրում անունից էլ առաջացել է մեր ազգանունը՝ Փիրումյան։
Փիրումյաններից շատերը եղել են զորավարներ, ինչի արդյունքում նրանք ստացել են Բեկ մասնիկ, որը նշանակում է հարյուրապետ, իշխան։ Բեկ-Փիրումյանները եղել են Արցախի Ասկերանի շրջանի Նախիջևանիկ գյուղի իշխանները։ Մինչ օրս այդտեղ պահպանվել է տոհմական գերեզմանատունը, որը մենք ընտանիքով այցելել ենք 2018 թ․ ամռանը։
Ես տեսել եմ տեսել մեր նախապապերի՝ Աբիսողոմ Բեկ-Փիրումյանի և նրա ընտանիքի անդամների գերեզմանները։
Իմ նախապապերը հայտնի զորավարներ են եղել․ Աբիսողոմ, Արշակ, Հովսեփ, Դանիել և Պողոս Բեկ-Փիրումյանները։ Դանիել և Պողոս Բեկ-Փիրումյանները մասնակցել են 1918 թվականի մայիսի Սարդարապատի ճակատամարտին։
Փիրումյանների ընտանեկան գերեզմանատունը Նախիջևանիկում․ Արցախ