Բջնիի ամրոց

Միջնադարյան ամրոցաշինության նշանավոր կառույցներից մեկը՝ Բջնիի ամրոցն է: Այն գտնվում է Հրազդան գետի աջ ափին, գյուղի արևելյան կողմում, անառիկ ժայռերով շրջապատված բարձրադիր հրվանդանի վրա: Ամրոցը Վասակ Պահլավունու շինարարական գործունեության արդյունք է , իսկ նրա որդին` Գրիգոր Մագիստրոսը, կառուցել է տվել Բջնիի Սբ. Աստվածածին և Կեչառիսի վանքի գլխավոր եկեղեցին: Հիմնադրման ստույգ տաեթիվը հայտնի չէ, սակայն հիշատակվում է վաղ միջնադարից: Պահլավունի իշխանները X դ. վերաշինել են քարաժայռերի վրա եղած հինավուրց բերդը, այն դարձրել միջնադարյան Հայաստանի հզոր ամրոց և Բագրատունյաց Հայաստանի Անի մայրաքաղաքը հյուսիսից պաշտպանող կարևոր հենակետ:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *