Թեստ 13


Թեսթ 13

Ակսել Բակունց

Մթնաձոր

Մթնաձորի մասին
Մթնաձոր տանող միակ արահետն առաջին ձյունի հետ փակվում է. մինչև գարուն ոչ մի մարդ ոտք չի դնում անտառներում: Սակայն Մթնաձորում այժմ էլ թավուտ անտառներ կան, ուր ոչ ոք չի եղել: Ծառերն ընկնում են, փտում, ընկած ծառերի տեղ նորն է ծլում, արջերը պար են խաղում, սուլում են չոբանի պես, ոռնում են գայլերը, դունչը լուսնյակին մեկնած, վարազները ժանիքով վարում են սև հողը, աշունքվա փռած կաղիններ ժողովում: 
Մի ուրույն աշխարհ է Մթնաձորը, քիչ է ասել կուսական ու վայրի: Թվում է, թե այդ մոռացված մի անկյուն է այն օրերից, երբ դեռ մարդը չկար, և բրածո դինոզավրը նույնքան ազատ էր զգում իրեն, ինչպես արջը մեր օրերում: Գուցե այդպես է եղել աշխարհն այն ժամանակ, երբ քարածուխի հսկա շերտերն են գոյացել և շերտերի վրա պահել վաղուց անհետացած բույսերի ու սողունների հետքեր: 
Մթնաձորի սարերը
Հիմա էլ Մթնաձորում մուգ-կանաչ մաշկով խլեզներ կան՝ մարդու երես չտեսած, մարդուց երկյուղ չունեցող: Պառկում են քարերի վրա, արևի տակ. ժամերով կարող եք նայել, թե ինչպես է զարկում փորի մաշկը, թույլ երակի պես, կարող եք բռնել նրանց: Խլեզները Մթնաձորում մարդուց չեն փախչում: 
Բարձր են Մթնաձորի սարերը. դրանից է, որ ամռան երկար օրերին էլ արևը մի քանի ժամ է լույս տալիս Մթնաձորի անտառներին: Եվ երբ հեռավոր հարթավայրերում արևը նոր է թեքվում դեպի արևմուտք, Մթնաձորում ստվերները թանձրանում են, սաղարթի տակ անթափանց խավար է լինում, արջերը որսի են դուրս գալիս, վարազներն իջնում են ջուր խմելու, իր որջի առաջ զիլ ոռնում է գայլը, ոռնոցը հազարբերան արձագանքով զրնգում է Մթնաձորում: 
Գիշեր է դառնում, և գիշերվա հետ որսի են ելնում Մթնաձորի բնիկները: Արջը տանձ է ուտում, իրար թաթով են տալիս, թավալգլոր են լինում չոր տերևների վրա, դարան մտնում, հենց որ զգում են վայրի խոզերի մոտենալը: Արջը գիտե վարազի ժանիքի թափը, նախահարձակ չի լինում: Եթե տկար մի խոզ ետ մնա մյուսներից, արջը թաթի մի հարվածով ճեղքում է փափուկ վիզը, մի երկու պատառ լափում, լեշը ծածկում չոր ցախով ու տերևներով, քար դնում վրան, փնթփնթալով հեռանում, մինչև լեշը հոտի: 
Եթե հանկարծ վարազները լսեն ետ մնացած խոզի ճիչը… Սրածայր թրերի պես շողշողում են ժանիքները, անշնորհք շարժումներով արևին մնում է բարձրանալ կաղնու վրա: Կատաղի ձիերի պես վարազները վրնջում են, ժանիքներով ակոսում կաղնու տակ, զարկում ծառի բնին: Մթնաձորի ծերունի անտառապահը մի գարունքի տեսել է վարազի կմախքը` ժանիքը մինչև արմատը խրված ծառի բնում, ծառի ճյուղի արանքում արջի սատկած քոթոթին: 

  1. Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դո’ւրս գրիր այդ բառերը՝ լրացնելով բաց թողած տառերը:

Փռած
երբ
փախչում
արև

  • Տեքստում ընդգծված նախադասության մեջ պար են խաղում, բառակապակցությունը արտահայտի՛ր մեկ բառով:

Պարում

  • Տեքստից դուրս գրի՛ր տրված բառերի հականիշները.
    ա/լույս     մութ

բ/թաց       չոր

գ/ջահել     ծեր
դ/կենդանի անկենդան

  • Կազմի՛ր երկու նախադասություն՝ անտառ բառը օգտագործելով ուղիղ և փոխաբերական իմաստներով:

Ես չեմ ուզում գնալ անտառ։
Իմ քույրիկի դարակում սանրերի անտառ է։

  • Ո՞րն է ագռավի ձայն դարձվածքի ճիշտ իմաստը.

ա/գեղեցիկ ձայն
 բ/բարձր ձայն

գ/ուժեղ, խլացնող ձայն

դ/կոշտ, կոպիտ ձայն

  • Ի՞նչ էին  անում ընդգծված նախադասության մեջ.
    ա/գայլերը
    բ/վարազները
    գ/ծառերը
    դ/արջերը
    Գայլերը ոռնում են։
    Վարազները հողն են փորում։
    Ծառերը ընկնում են։
    Արջերը պար են խաղում։
    ————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————
  • Տեքստում ընդգծված բառերից ստացի՛ր բայեր:

երկյուղել

երկարել
որսալ 
հարվածել      

  • Տեքստից դուրս գրի՛ր մեկ պարզ ընդարձակ նախադասություն, որի մեջ շաղկապ լինի:
    Պառկում են քարերի վրա, արևի տակ. ժամերով կարող եք նայել, թե ինչպես է զարկում փորի մաշկը, թույլ երակի պես, կարող եք բռնել նրանց:
  • Տեքսում ընդգծված նախադասություններից դուրս գրիր երկու ստորոգյալ:
    ընկնել
    փտել
  • Այն ի՞նչն է, այն ի՞նչը.
    Պոզեր ունի այծ ճէ,
    Թևեր ունի, թռչուն չէ:
                                    —-———Մեղու
  • Տեքստը բաժանիր երկու մասի և վերնագրի՛ր:
    Մթնաձորի մասին
    Մթնաձորի սարերը
  • Ինչպիսի՞ աշխարհ էր Մթնաձորը:
    ա/մուգ-կանաչ
    բ/արահետներով ու բացատներով հարուստ
    գ/կուսական ու վայրի
    դ/քարածուխի  հսկա շերտերով հարուստ
  1. Ինչո՞ւ էր  արջը վախենում վարազից:
    Արջը վախենում էր վարազից, որովհետև նրանք ունեն սուր ժանիքներ, կատաղած են լինում և կարող են ժանիքը խրել արջի մարմնի մեջ։
  2. Նկարագրի՛ր վարազներին:
    Վարազները ունեն սուր ժանիքներ և կատաղած են։
  3. Պատմվածքում ի՞նչը քեզ դուր չեկավ:

Պատմվածքում ինձ դուր չեկավ, որ վարազները սատկացրեցին արջի քոթոթին։


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *