1. Առանձնացրեք գոյականները։
Աշխատելով, աշխատանք, հիշողություն, մազեր, հոգիներ, գեղեցիկ, դանդաղ, գեղեցկություն, մեղմորեն, խոսելով, գրիչ, խոսք, վազելով, վազք, սեղան, անտառ, խոսում, գոռում, մեծանում, խոսք, վերադառնալով, տնտեսուհի, հաճելի:
աշխատանք, հիշողություն, մազեր, հոգիներ, գեղեցկություն, գրիչ, խոսք, վազք, սեղան, անտառ, խոսք, տնտեսուհի
2. Եզակի գոյականները դարձրեք հոգնակի։
Գիրք – գրքեր
Սիրտ – սրտեր
Գազան – գազաններ
Մեխ -մեխեր
Կարիճ – կարիճներ
Շուն – շներ
Մեքենա – մեքենաներ
Նստարան- նստարաններ
Տուն – տներ
Սեղան – սեղաններ
Հայ – հայեր
3․ Դուրս գրեք հոգնակի թվով օգտագործված գոյականները և առանձնացրեք հոգնակիի վերջավորությունը:
Սեղան, կախիչ, մարդիկ, հանելուկներ, մատներ, կապիկներ, ժամացույցներ, դաս, կաշիներ, լարեր, պատուհաններ, նախագահներ, տնակներ, հոգիներ:
մարդ-իկ, հանելուկ-ներ, մատն-եր, կապիկ-ներ, ժամացույց-ներ, կաշի-ներ, լար-եր, պատուհան-ներ, նախագահ-ներ, տնակ-ներ, հոգի-ներ
4․ Բառերը դարձրեք հոգնակի և խմբավորեք
Դաս, գրիչ, լուր, քար, հիշողություն, տետր, վագր, տղա, արկղ, ցուցատախտակ, կողմնացույց, հուշ, մազ, լեզու, կակաչ, փայտ, սունկ, աչք:
ԵՐ-ով ավարտվողներ ՆԵՐ-ով ավարտվողներ
դասեր գրիչներ
լուրեր հիշողություններ
քարեր տղաներ
տետրեր ցուցատախտակներ
վագրեր կողմնացույցներ
արկղեր լեզուներ
հուշեր կակաչներ
մազեր
փայտեր
սնկեր
աչքեր