Այց կենտրոնական բանկի թանգարան։ Քաղաքային քայլք ճամփորդապատմում

Մարտի 14-ին ընկեր Գրետայի և ընկեր  Սոնայի  հետ  այցելեցինք Երևանի Կենտրոնական բանկի թանգարան։ Երևանի կենտրոնական բանկի  թանգարանը կամ  այցելուների կենտրոնը գտնվում է Անգլիական այգու մոտակայքում՝ ՀՀ, Երևան, Վազգեն Սարգսյան 6 հասցեում: Այնտեղ  մեզ պատմեցին դրամի մասին, սովորեցինք տարբեր կեղծ և իրական դրամները, նաև իմացանք,  որ դրամը տպագրում են Գերմանիաում: Իմացանք, որ թղթադրամը պատրաստում են բամբակից։ Դիտեցին ֆիլմ դրամի մասին, նայեցինք հուշադրամները և շա՜տ հին մետաղադրամներիը: Իմացանք դոլարի, եվրոյի, ռուբլու և դրամի փոխարժեքները  կարող են տատանվել և դա վերահսկվում է Կենտրոնական բանկի կողմից: Ինձ ամենաշատը դուր եկավ մետաղադրամը, որից կա միայն 15 հատ։  Վերջում մեզ նվիրեցին գրիչ, տետր, էջանիշ և կոնֆետ, որի վրա պատկերված էր 100.000 դրամ։ Հետո գնացինք Անգլիական այգի։ Կատարեցինք Կոմիտասի Հոյ նազան  և Էջմիածին պարերգերը, որից  հետո խաղացինք «Աղջիկ փաղցնոցի» ազգային խաղը։  Ինձ շատ դուր եկավ այս ճամփորդությունը:
Կազմեցինք նաև խնդիրներ.
Նախ պարզեցինք, որ  2023 թվականի   մարտի 15-ի դրությամբ. 

 Վաճառք՝ 1 դոլարը  արժեր 392 դրամ: Առք՝  մեկ դոլարը արժեր 385 դրամ:
 Վաճառք՝ 100 ռուբլին 530 դրամ  է:
 Առք՝  100 ռուբլին 480 դրամ  է:

Խնդիր 1․ 2023 թվականի   մարտի 15-ին մեկ դոլարը արժեր 385 դրամ(Առք)։ Քանի՞ դրամ կլինի 30 դոլարը:

Լուծում՝385*30=11550

Խնդիր 2.

2023 թվականի   մարտի 15-ին մեկ դոլարը արժեր 392 դրամ(Վաճառք): Քանի՞ դոլար կլինի 196000 դրամը:

Լուծում՝

196000:392= 500
Խնդիր 3.

2023 թվականի   մարտի 15-ին  100 ռուբլին 530 դրամ  է (Վաճառք)։ Քանի՞ դրամ կլինի 600 ռուբլին:

Լուծում

530*6=3180
Խնդիր 4.

Բաղշյան այգուց դեպի Կենտրոնական բանկ երթուղայինով դուր եկանք ժամը 9։30-ին  տրանսպորտում տեղավորվելու և ընդհանուր ճանապարհի վրա  ծախսեցինք  90 րոպե։ Կենտրոնական բանկում մնացինք 1ժ 18ր։ Անգլիական այգում մնացինք 1 ժ։ Ժամը քանիսի՞ն վերադարձանք Բաղշյանի այգի:

Լուծում՝

90ր + 1ժ 18ր + 1 ժ = 3ժ 48ր
9ժ 30 ր + 3 ժ 48 ր = 12ժ 78ր = 13ժ 18ր

Այսպիսով՝ ժամը՝ 13:18

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *