Թվերի մեծ աշխարհում․ հռոմեական թվեր (ՆԱԽԱԳԻԾ)

Թվերի ստեղծման պատմությունը գալիս է դեռևս շատ հին ժամանակներից։ Այսօր կիրառվում են երկու տեսակի թվագրություններ՝ արաբական և հռոմեական։
Հռոմեական թվերն ստեղծվել են ավելի քան 2000 տարի առաջ՝ Իտալիայում բնակվող էտրուսկ կոչվող հին ժողովրդի կողմից։ Հին Հռոմում թվերը գրում էին լատիներենի այբուբենի տառերի օգնությամբ։  

Հռոմեական թվագրության մեջ կիրառվում են այս տառերը․ 1 — I (лат. unus), 5 — V (лат. quinque), 10 — X (лат. decem), 50 — L (лат. quinquaginta), 100 — (C лат. centum), 500 — (D лат. quingenti), 1000 — (M лат. mille)։ Հիշելով ռուսերեն այս նախադասություններըˋ “Мы Dарим Сочные Lимоны, Хватит Vсем Iх” կարելի է հիշել հռոմեական թվերը մեծից փոքրˋ Mˋ 1000, Dˋ 500, Cˋ 100, Lˋ 50, Xˋ 10, Vˋ 5, Iˋ 1:

Մյուս թվերը գրելու համար այս տառերի աջից կամ ձախից գրում էին տարբեր տառեր։ Եթե տվյալ տառին նախորդում էր մեկ այլ տառ, ապա այն փոքրացնում էր թիվը, իսկ եթե գրվում էր տառից հետո՝ թիվը մեծանում էր։ Օրինակ՝ V (5), եթե դիմացից ավելացնենք I տառը, կստանանք IV (4), իսկ եթե մյուս կողմից կցենք I տառը, կստանաք VI (6)։ Սիմվոլի վրա նշվող հորիղոնական մեկ գիծը նշանակում է դրա հազարապատիկը, իսկ երկու գիծը՝ միլիոնապատիկը։

Բնական թվերը գրելու համար թվանշանները կրկնում են։ Ընդ որում, եթե մեծ թիվը գրված է փոքրից առաջ, ապա նրանք գումարվում են, իսկ եթե փոքրն է մեծից առաջ, ուրեմն այն հանվում է մեծից։

Սակայն այսկերպ մաթեմատիկական հաշվարկներ կատարելը չափազանց բարդ է։ Այդ պատճառով հռոմեական թվագրումն այսօր օգտագործվում է միայն դարեր նշելու, հրատարակչություններում՝ գրքերի գլուծները նշելու մեջ, նաև ժամացույցների առանձին տեսակի թվատախտակների վրա։


1․Օրինակ, ընթերցենք այս թվերը
IXI – 91
XXII – 22
DCXIII – 613
2․ Թվերը ներկայացնենք հռոմեական թվագրությամբ
1200 – MCC
256 – CCLVI
31- XXXI

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *