Առասպել Վահագնի մասին

Հհին հայկական դիցաբանության մեջ ՎահագնՎիշապաքաղը եղել է ռազմի, քաջության, հաղթանակի և ամպրոպի գերագույն աստվածը։ Ամենասիրելի և ընդհանրական աստվածը կրել է «վիշապաքաղ» անունը, քանի որ ըստ ավանդույթի պայքարել է խավարի վիշապների դեմ։ Մեծ պատմիչ Մովսես Խորենացին Վահագնին համարել է Հայոց թագավոր Տիգրան Երվանդյանի որդին։ Խորենացու շնորհիվ պահպանվել է Վահագնի դյուցազներգության մի հատվածը՝ «Վահագնի ծնունդը», որտեղ նկարագրվում է Վահագնը և նրա ծնունդը։

Ըստ ավանդության՝ Վահագնը ծնվել է տիեզերքի երկունքի ժամանակ, երբ երկինքը, երկիրն ու ծովը բռնվել են երկունքի ցավերով։ Երկունքից շառագունած ծիրանի ծովի մեջ վառվող եղեգնի ծխից ու բոց արձակող փողից վազելով ելել է պատանի Վահագնը։ Նա ունեցել է հրեղեն մորուք ու մազեր, արեգակի պես աչքեր։ Վահագնը ծնվելուն պես կռվի է բռնվել սև ու ամեհի վիշապների դեմ, սպանել նրանց, ազատել տիեզերքը կործանման սպառնալիքից։ Այդ պատճառով էլ նրան անվանել են Վահագն Վիշապաքաղ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *