Լեզվական աշխատանք 296-299

296. Տրված տեքստում նախադասություններն աոանձնացրու:

            Սպիտակ ագռավները բնության մեջ հազվագյուտ են: Նրանք շատ քիչ են պատահում: Հենց դրանով են նրանք հետաքրքիր: Տասնութերորդ դարում Ռուսաստանի թագավոր Պետրոս Առաջինը պալատում մի սպիտակ ագռավ էր պահում: Որպես հազվագյուտ երևույթ խոսքի մեջ «սպիտակ ագռավ» արտահայտությամբ բնորոշում են մյուսներից տարբերվող մարդկանց, հազվադեպ հանդիպող առարկաները: Առաջին անգամ դա հռոմեական մի բանաստեղծ՝ Յուվենալիուսն է գործածել:

297. Ա և Բ նախադասությունների արտահայտած մտքերի տարբերությունները բացատրի՛րԳտի՛ր տարբերության պատճառը:

            Ա. Իշխանի ձին մոտեցավ դռանը և սմբակով հարվածեց:
            Բ. Ձին մոտեցավ իշխանի դռանը և սմբակով հարվածեց:
Ա նախադասությունում իշխանի ձին է գործում, իսկ Բ նախադասությունում իշխանի դուռը
            Ա. Ժամանակը ոչ մի հզոր շինություն չի խնայել:
            Բ. Հզոր ժամանակը ոչ մի շինություն չի խնայել:
Ա նախադասությունում շինությունն է հզոր, իսկ Բ նախադասությունում հզոր է ժամանակը:
            Ա. Մենակ չմնալու համար մեզ հյուր եկած աղջիկը զրուցում էր հոգնած   երգչուհու հետ:
            Բ. Մենակ չմնալու համար մեզ հյուր եկած աղջիկը հոգնած զրուցում էր   երգչուհու հետ:
Ա նախադասությունում հոգնած է երգչուհին, իսկ Բ խմբում հոգնած է աղջիկը:
            Ա. Ամբիոնի մոտ կանգնած մարդն ինչ-որ բան էր պատմում պապիս:
            Բ. Մարդն ինչ-որ բան էր պատմում ամբիոնի մոտ կանգնած պապիս:
Ա նախադասությունում ալբիոնի մոտ ինչ-որ մարդ է որը զրուցում է պապիկի հետ, իսկ Բ նախադասույթունում մարդ է պատմում ինչ որ բան ալբիոնի մոտ կանգնած պապիկի:

298. Ընդգծված բառի կամ բառակապակցության տեղը փոխելով՝ նախադասության իմաստը փոխի՛ր:

            Օրինակ՝
Երեք տարի առաջ ամառանոցում սկսած շինարարությունն ավարտել ենք: – Ամառանոցում սկսած շինարարությունը երեք տարի առաջ ենք ավարտել:

            Թագավորությունից բերած զարմանալի իրերը թաքցրեց իր ստորգետնյա           ամրոցում։ – Ստորգետնյա թագավորությունից բերած զարմանալի իրերը թաքցրեց իր ամրոցում:

            Պատկերասրահի տնօրենն ուզում է զբոսաշրջիկների առաջ դուռը փակել: – Տնօրենն ուզում է պատկերասրահի զբոսաշրջիկների առաջ դուռը փակել:

            Բահով խաղալու ժամանակ տղան ավազների միջից մի մեծ խեցի հանեց: – Մեծ բահով խաղալու ժամանակ տղան ավազների միջից մի խեցի հանեց:

            Ֆրանսիայի մի քարանձավում գտնվել են ավելի քան տասնհինգհազարամյա           պատմություն ունեցող նկարներ: – Ավելի քան տասնհինգհազարամյա  պատմություն ունեցող Ֆրանսիայի մի քարանձավում գտնվել են նկարներ:

            Պատահաբար ափ դուրս գալով՝ հսկա խեցգետինը ձկնորսներին ավար   դարձավ: – Ափ դուրս գալով՝ հսկա խեցգետինը պատահաբար ձկնորսներին ավար   դարձավ:

299. Քանի ձևով կարող ես՝ տրված բառակապակցությունն ավելացրո՛ւ նախադասությանը:
            Նախապատրաստական աշխատանքը վերջացնելուց հետո սկսեց վերելքը:        (ծանր ու հոգնեցուցիչ)
            Տուփից հանեցինք մետաղյա հին իրեր:(ծռմռված ու ժանգոտ)
– Տուփից հանեցին ծռմռված ու ժանգոտ մետաղյա հին իրեր:
– Տուփից հանեցին մետաղյա ծռմռված ու ժանգոտ հին իրեր:
– Տուփից հանեցին մետաղյա հին ծռմռված ու ժանգոտ իրեր:

            Դահլիճ մտնողը մոռացած կլինի այսօրվա շքեղությունը: (տասը տարի հետո)
– Դահլիճ մտնողը տասը տարի հետո մոռացած կլինի այսօրվա շքեղությունը:
– Դահլիճ մտնողը մոռացած կլինի այսօրվա շքեղությունը տասը տարի հետո:
– Տասը տարի հետո դահլիճ մտնողը մոռացած կլինի այսօրվա շքեղությունը:
            Աղջիկն ու տատը ննջում էին: (անսովոր աղմուկից հոգնած)
– Աղջիկն ու տատը անսովոր աղմուկից հոգնած ննջում էին:
– Անսովոր աղմուկից հոգնած աղջիկն ու տատը ննջում էին:
– Աղջիկն ու տատը ննջում էին անսովոր աղմուկից հոգնած:
            Արևիկին խոստացած նվերն այսօր տալո՞ւ ես: (հանդեսի ժամանակ)
– Արևիկին հանդեսի ժամանակ խոստացած նվերն այսօր տալո՞ւ ես:
– Հանդեսի ժամանակ Արևիկին խոստացած նվերն այսօր տալո՞ւ ես:
– Արևիկին խոստացած նվերն հանդեսի ժամանակ այսօր տալո՞ւ ես:

Զատկական ձվախաղեր, խաղեր

Ձուկոտրոցի
Ձուկոտրոցի համար պետք է 2 խաշած ձու և երկու մարդ։ Մեկը պահում է ձուն մյուսը հարվածում։
Եվ այդպես շաուրնակ։ Ում ձուն ջարդվում է նա պարտվում է։
Ձուպտտոցի
Աննունից հասկանալի է, որ պետք է պտտել ձուն։ Ումը ամենաերկարն է մնում նա հախթում է։
Ձվարշավ — Ձուգլդորիկ
Պետք է ձուն գլորել ումը ամենաշատը գլորվեց նա հախթում է։

Անհաղթ աքլորը

Խաղալու համար պետք է՝ գծած կլոր և երկու մարդ։ Երկու “աքլորները” կանգնում էն մի ոտքի վրա և նրանց ձեռքերը մեջքի վրա էն դնում։ Ով ընկնում է, երկրորդ ոտքի վրա է կանգնում և շրջանից դուրս ընկնում պարտվում է։