Լեզվական աշխատանք 291-295


291. 
Ա և Բ բառախմբերի տարբերությունը բացատրի՛րՈ՞ր բառախումբն ես նախադասություն համարում:

            Ա. Ջրի մի նա ամբողջ առանց դեգերել էր շաբաթ անապատում: – Բ. Նա մի          ամբողջ շաբաթ առանց ջրի դեգերել էր անապատում:
            Ա. Դիմավորեցին քարավանապետն ուխտավորին ուղտապանները ու     կատակով հյուծված: – Բ. Քարավանապետն ու ուղտապանները կատակով     դիմավորեցին հյուծված ուղտավորին:
            Ա. Դուրս գալ երկար սևամորուք ուխտավորի շտապեց հագուստով նեղ կիրճով             քաղաքից մարդը: – Բ. Ուխտավորի երկար հագուստով սևամորուք մարդը          շտապեց նեղ կիրճով քաղաքից դուրս գալ:
Ա խմբում բառերի շարան է, իսկ Բ խմբում նախադասություններ են։

292. Տրված բառախմբերը վերածի՛ր նախադասությունների՝ առանց փոխելու բառերի հաջորդականությունըԲացատրի՛րթե ինչպե՞ս կատարեցիր աոաջադրանքը:

            Թշնամի, բանակ, շրջապատել, քաղաք: – Թշնամու բանակը շրջապատեց քաղաքը:
            Մայրամուտ, արեգակ, պալատներ, կարմիր, ներկել: Մայրամուտին արեգակը պալատները կարմիր ներկեց:
            Փախստական, բարձրանալ, մեկ, ժայռեր, վրա: Փախստական բարձրացավ մեկ ժայռի վրա:
            Այնտեղ, ժայռեր, մեջ, մարդիկ, իսկական, տներ, փորել: Այնտեղ ժայռերի մեջ մարդիկ իսկական տներ փորեցին:

Ես բառերին ավելացրեցի վերջավորություններ:

293. Բացատրի՛ր՝ ինչո՞ւ տրված բառախմբերը նախադասություններ չենԴրանք վերածի՛ր նախադասությունների:

            Նրանց քաղաքները հինգ հազար տարի առաջ ամենա մեծն էին
            «Բիբլիա» հայերեն «գիրք» է:
            Հին դարերում Հյուսիսային Աֆրիկայում մի քանի քաղաքակրթություններ իրար հետ սկսեցին կռիվ:
            Եգիպտացիներից հետո այդ երկրում փյունիկցիները՝ հին աշխարհի հիմնական             առևտրականներն ու ծովագնացները էին:
            Կարթագենը Հռոմի գլխավոր մարդն է:
            Փյունիկցիները Վասկո դե Գամայից երկու հազար տարի առաջ հարավից Աֆրիկան տեղափոխվեցին։

Բառախմբերը չունեն ավարտված միտք և գլխավոր անդամներ։

294. Փորձի՛ր բացատրել, թե ի՞նչ է նախադասությունը:
Նախադասությունը դա բառերի շարան է, որտեղ կա ենթակա և ստորոգյալ և ավարդված միտք:

295. Տրված տեքստում նախադասություններն առանձնացրո՛ւ (սկսի՛ր մեծատառովվերջակետերը դի՛ր):

            Եզոպոսի առակներից մեկում այսպիսի բան է պատմվում։ Ընկերոջից շատ ձուկ             որսալու համար մեկը պղտորում է ջուրը։ Հավանաբար այդտեղից էլ առաջացել է «պղտոր ջրում ձուկ որսալ» արտահայտությունը։ Դա գործածվում է խառնաշփոթ դրություն ստեղծող ու դրանից օգուտ քաղող մարդու մասին:

Սուրբ Հռիփսիմե եկեղեցի

Էջմիածնի Սուրբ Հռիփսիմե եկեղեցին հայկական նշանավոր եկեղեցիներից մեկն է Հայաստանի Հանրապետության Էջմիածին քաղաքում: Այն ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՈ-յի համաշխարհային ժառանգության ցանկում:
Եկեղեցու հիմնադրումը: Ըստ ավանդության՝ Հռիփսիմյան կույսերի նահատակման տեղում Տրդատ արքան և Գրիգոր Լուսավորիչը կառուցել են վկայարան՝ կիսագետնափոր հանգստարան, վրան՝ քարաշեն չորս սյուներով ամպհովանի: V դ. այն ավերել են պարսիկները. Սահակ Պարթևը կառուցել է նորը: Եկեղեցին հիմնադրվել է այդ վայրում 618 թ-ին Կոմիտաս Ա Աղցեցի կաթողիկոսի կողմից: Ավագ խորանի արձանագրությունում կաթողիկոսն իրեն անվանել է «Շինող սրբոյ Հռիփսիմեի»:
1653-ին Փիլիպոս կաթողիկոսն այն վերանորոգել է և արևմտյան մուտքի դիմաց կառուցել բաց գավիթ: Հետագայում եկեղեցին շրջափակվել է աղյուսաշեն պարսպով ու բուրգերով (1776), գավթի վրա կառուցվել է զանգակատունը (1880), շինվել են արևելյան և հարավային սրբատաշ քարե պարիսպները, բնակելի տունը, բակի օժանդակ կառույցները (1894): Զգալի նորոգումներ են կատարվել 1898-ին: 1958-ին մաքրվել է Հռիփսիմեի տաճարի ներսի տեսքը խաթարող սվաղը: Նորոգումների ժամանակ բացվել են որմնասյուների տակ որպես հիմնաքարեր դրված հելլենիստական տաճարի քանդակազարդ քիվի բեկորներ, որոնք վկայում են, որ Հռիփսիմեի տաճարի տարածքում եղել է հեթանոսական տաճար: Եկեղեցու շրջապատի պեղումների ժամանակ բացվել են նախաքրիստոնեական և վաղ քրիստոնեական շրջանի թաղումներ ու վաղ միջնադարի միանավ եկեղեցի՝ արտաքուստ հնգանիստ աբսիդով: