Ջաննի Ռոդարի․ «Հասած երկինքը»

Երեխաներ, իմ խորհուրդը ձեզ՝ սիրեք ածականները: Մի՛ պահեք ձեզ էս անտանելի երկվորյակների՝ Մարկոյի և Միրկոյի պես, որ ծիծաղում են դրանց վրա: Երեկ, օրինակ, նրանք պետք է  ածականներ ընտրեին մի քանի գոյականների համար:
Այս ավազակները գրել  էին. «Կապույտ սերմ, կանաչ ձյուն, սպիտակ խոտ, քաղցր գայլ, չար  շաքարավազ, հասած երկինք…»:
Ու մեկ էլ  հանկարծ անտանելի որոտ լսվեց. «Գը՜մփ-գը՜մփ»: Էս ի՞նչ էր: Ոչինչ. էս երկինքը լսեց, որ ինքն արդեն հասել է, որոշեց, որ տանձ  ու խնձորի նման  գետնին պիտի թափվի: Վերևից հո չընկա՜վ: Տունը փլվեց, փոշու ամպ բարձրացավ: Հրշեջներն եկան, շատ չարչարվեցին, հազիվ էս  անտանելի երկվորյակներին փլատակների տակից հանեցին: Բա նրանց  կարել-կարկատելն ինչ դժվար էր, ախր նրանք մասերի էին բաժանվել: Երկինքն էլ մի կերպ իր տեղը դրեցին, որ  ծիծեռնակներն ու ինքնաթիռները  կարողանան այնտեղ թռչել:

Առաջադրանքներ

Հեքիաթից դո՛ւրս գրիր 7 գոյական և դրանց այնպիսի բառեր ավելացրու, որ գոյականները տրամադրություն ունենան, օրինակ՝ երկինք- հուզված երկինք։

սերմ – ուրախ սերմ
ձյուն – գիժ ձյուն
խոտ – սև խոտ
գայլ – անխելք գայլ
շաքարավազ – արագ շաքարավազ
երկինք – կարմիր երկինք
ինքնաթիռ – դանդաղ ինքնաթիռ

Նախորդ առաջադրանքում գրածդ զույգերից որևէ մեկով հեքիաթ հորինիր։

“Դանդաղ ինքնաթիռ

Ժուկով-ժամանակով կար մի ինքնաթիռ, որն այնքան դանդաղ էր ընթանում, որ կրիան գետնի վրա
ավելի արագ էր գնում։ Մի անգամ այդ դանդաղ ինքնաթիռը պետք է երեխաների համար ամանորյա նվերներ տեղափոխեր։ Ցավոք, ինքնաթիռն այնքան դանդաղ էր գնացել, որ հասել է ամռանը։ Երեխաները նվերները ստացել են հունիսի 1-ին։ Եվ միևնույն է, շատ ուրախացել են։

«Երկինք» բառի սկզբնատառերով գոյականներ գրիր։ Գրածդ բառերը փորձի՛ր միավորել մեկ նախադասության մեջ։


ելակ
րոպե
ինքնաթիռ
նետել
քար

Ինքնաթիռը րոպեներով ելակ ու քարեր էր նետում։

Փորձիր նախադասությունների համար ավարտ մտածել։

Եթե ժամացույցները առաջ գնալու փոխարեն հետ գնային, մենք ամեն օր ավելի երիտասադ կդառնայինք։
Եթե ընձուղտի վիզը նապաստակի վզի նման կարճ լիներ, նա ավելի կարճ կլիներ։
Եթե կոկորդիլոսի ատամները շաքարից լինեին, կոկորդիլոսները կսիրեին շաքարը։
Եթե երկնքից անձրևի փոխարեն ամպիկներ թափվեին, ամբողջ փողոցները կծածկվեին ամպերով։
Եթե շան փոխարեն մարդիկ կենգուրու պահեին, կենգուրուները կկոտրեին տները։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *